Շաբաթ, 21.09.2024, 20:01
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 19 » Ավանը տալիս են «Ժառանգությա՞նը»
01:36
Ավանը տալիս են «Ժառանգությա՞նը»


Իշխանական կուլիսներում արդեն մեկ շաբաթից ավելի է խոսվում է այն մասին, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Ստեփան Սաֆարյանը կրկին ԱԺ պատգամավոր է դառնալու:

Սաֆարյանը պատգամավոր կարող է դառնալ երկու տարբերակով, կամ համամասնական կամ մեծամասնական` թիվ մեկ ընտրատարածքից, որտեղից պատգամավոր դարձած Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական իր մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին` «Հարսնաքարում» Վահե Ավետյանի մահվան ելքով հայտնի սկանդալային դեպքից հետո: Որպեսզի Ստեփան Սաֆարյանը խորհրդարան գնա համամասնական ընտրակարգով, անհրաժեշտ է, որ «Ժառանգության» համամասնական ցուցակի 6-րդ և 7-րդ հորիզոնականները զբաղեցնող անկուսակցական Թևան Պողոսյանն ու «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանը ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն (Ստեփան Սաֆարյանը ցուցակի 8-րդ համարն է): Բայց, կգրե՞ն արդյոք այս երկու անձինք նման դիմումներ: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև Թևան Պողոսյանին խորհրդարան անցկացնելու պարտավորություն ուներ: Դրա համար սկզբում փորձել են Զարուհի Փոստանջյանին համոզել` ինքնաբացարկի դիմում գրել: Նա, սակայն, վերջին պահին կտրականապես հրաժարվեց դա անել: Հանուն Թևան Պողոսյանի ինքնաբացարկի դիմում գրելուց հրաժարվեցին նաև «Ժառանգության» ցուցակով խորհրդարան անցած «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Րաֆֆի Հովհաննիսյանին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ ինքն ինքնաբացարկի դիմում կներկայացնի: Արդյունքում, «Ժառանգությունում» բավական կոնֆլիկտային վիճակ ստեղծվեց: Թերթի կուսակցության աղբյուրները հայտնում են, որ այստեղ լուրջ հարց է բարձրացվել` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մանդատը վայր դնի Թևան Պողոսյանին ԱԺ անցկացնելու համար, կստացվի, որ իրենց հինգ հոգանոց խորհրդարանական խմբակցությունում իրական, հին «ժառանգականներից» ընդամենը մեկ հոգի` Զարուհի Փոստանջյանն է մնում: Դա է նաև պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առ այսօր իր մանդատը ԿԸՀ-ից չի վերցրել: Ու հիմա եթե անգամ հաջողվի Թևան Պողոսյանին համոզել` ինքնաբացարկի դիմում գրել, ապա «Ժառանգությունում», ըստ հավաստի տեղեկությունների, մտավախություն ունեն, որ նման դիմում չի գրի «Ազատ դեմոկրատների» անդամ Մասիս Այվազյանը: Երեկ, երբ թերթը փորձել է Պողոսյանից ճշտել` հնարավո՞ր է ինքնաբացարկի դիմում գրի, նա հայտարարել է, որ շատ զբաղված է և հարցին, ինչպես և սպասվում էր, չի պատասխանել: Ի դեպ, այդ նույն հարցը թերթը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո տվել էր թե բանավոր, թե գրավոր, բայց նա այն ժամանակ էլ հարցին չէր պատասխանել: Թերթը հեռախոսազրույց է ունեցել նաև Մասիս Այվազյանի հետ, որի ժամանակ վերջինս ասել է, թե ինքը չի պատրաստվում դիմում գրել:

Վարկած կա, որ «Հարսնաքարի» հարցով Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ Րաֆֆի Հովհաննիսյանը չստորագրեց, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը նրան օգնի, և Ստեփան Սաֆարյանը Ավանի թիվ մեկ ընտրատարածքից պատգամավոր դառնա: Ինքը` Սաֆարյանը, արդեն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 238 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0