17:41 Ցնցող բացահայտում Արթուր Սաքունցի մասին. Ինչո՞վ է իրականում զբաղված Հելսինկյան ասոցիացիան | |
Մի հոյակապ, մանրամասն ու հանգաանալից շարադրված հոդվածի
առնչվեցի այսօր համացանցում, որտեղ հեղինակը մեջբերումներ անելով
արտասահանյան տարբեր ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք նրանք արել են Սաքունցի և իր
ղեկավարած Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասսաբլեային մասին։ Սար ու
ձոր չնկնեմ, մեջբերեմ Հակոբ Ասատրյանի հոդվածն ամբողջությամբ. ***
Գունավոր
հեղափոխությունների վերաբերյալ քաղաքագիտական տեսությունների ու
միջազգային մամուլի արձագանքների ուսումնասիրության ժամանակ մի ցնցող փաստ
արձանագրեցի: Պարզվում է` գունավոր հեղափոխության ուրվականը ոչ միայն
Հայաստանի կողքով անտարբեր չի անցնում, այև Հայաստանը արդեն մի քանի տարի է
հանդիսանում է գունավոր հեղափոխությունների սնուցման "դարբնոց”: Այս մասին
մի շարք հրապարակումներ կան գունավոր հեղափոխություններով անցած երկրների
վերլուծական կենտրոնների ուսումնասիրություններում, սակայն, չգիտես ինչու,
այդ մասին մեր հասարակությունը դեռևս տեղյակ չէ: Հայաստանցի ընթերցողը
թերևս զարմանա, եթե կարդա արտասահմանյան լրատվամիջոցների այնպիսի
հրապարակումներ, որտեղ արտերկրի ուսումնասիրողները մեր ընթերցողին
անթաքույց հուշում են, թե ինչով է զբաղված Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այն, որ այդ գրասենյակի տնօրեն Արթուր
Սաքունցը Հայաստանում կուրծք է ծեծում մարդկանց տարբեր խմբերի
/դատապարտյալ, աղանդավոր, զինվոր, հոմոսեքսուալ/ իրավունքների
պաշտպանության համար, բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ Սաքունցի
գլխավորած գրասենյակում կազմակերպվում են դասընթացներ, որտեղ
վերապատրաստվում են տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ
նախապատրաստող խռովարարների խմբեր: Ուկրաինական www.ukrainian-news.ucoz.ua
լրատվամիջոցը հետևյալ կերպ է ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող այդ դասընթացները. "Այդ
նախապատրաստական ճամբարի հրահանգիչներն են Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ակտիվիստները և Մարդու
իրավունքներիմիջազգային ֆեդերացիայի Վարշավայի բաժանմունքի մասնագետները,
ովքեր Ղարաբաղից, Ղրիմից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Ռուսաստանից
եկածկամավոր-վարձկաններին ուսուցանում են «հեղափոխություններ»-ի արվեստը,
«ոչ բռնի բողոքականընդվզման» ձևերն ու մեթոդները: Ոսուցման
սկզբնականծրագիրը նախատեսված է մինչև 2011 թվականի վերջը: Ծրագրիհամաձայն`
ճամբարի կազմակերպիչները պետք է ուսուցանեն և «հեղափոխական կյանք» բաց
թողնեն նվազագույնը 5 խումբ` յուրաքանչյուրի կազմում 20-30 մարդ (որոնցից
յուրաքանչյուրը հետագայում պետք է կազմակերպի, գլխավորի և ուսուցանի
«հեղափոխանականների» սեփական գրոհային խումբը): /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Իսկ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած
դասընթացների հայաստանյան շրջանավարտները, ըստ ուկրաինական վերոնշյալ
լրատվամիջոցի, կոչված են իրականացնելու այնպիսի ակցիաներ, ինչպիսիք են. "Հակակառավարական
քարոզչոււթյան և իշխանություններիվարկաբեկման միջոցով Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սադրիչները մտադիր են
ազգայնական հիստերիա հրահրել` իրենց կողմից հորինված այնպիսի պատճառների
շուրջ, ինչպիսիք են Ղարաբաղի 7շրջանները Ադրբեջանին «հանձնելու»
դավաճանական պայմանավորվածությունը, ինչպես նաև Թուրքիային զիջումներ
կատարելը` 1915թվականի Հայոց Ցեղասպանության ընդունմանպահանջից հրաժարվելու
տեսքով: Նպատակը բացահայտ է. «հեղաշրջումներ»-ի հարցերով
մասնագետ-սադրիչներըցանկանում են առավելագույնս նսեմացնել իշխանությունների
հեղինակությունը, վարկաբեկել իշխող կուսակցությանթեկնածուներին և,
բնակչության զանգվածային հուզումներիֆոնին, հասնել ԼՂՀ խորհրդարանական
ընտրություններում «գունավոր» ընդդիմության թեկնածուների
հաղթանակին”:/Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նույն նպատակների մասին է խոսում նաև Ղրիմի "Крымское Эхо" լրատվամիջոցը
/Հղումը`
http://kr-eho.info/index.php?name=News&op=article&sid=4308&word=%D1%E0%EA%F3%ED%F6/Պարզվում
է արտասահմանյան լրատվամիջոցներին քաջատեղյակ են Արթուր Սաքունցի
գործունեության մեկնարկի մասին: "Ղարաբաղումև Հայաստանում ծրագրված
գունավոր հեղափոխության գաղափարական ներշնչող Արթուր Սաքունցը
2001թվականինՎանաձոր քաղաքում տեղի գործազուրկների հետ ստեղծել է 15
հոգուց բաղկացած մի խումբ և իրեն անվանել Հայաստանիգլխավոր իրավապաշտպան:
Իր կազմակերպության փաստաթղթերում և արտասահմանյան հովանավորների
համարնախատեսված ռեզյումեում Սաքունցը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է
որևէ ձևով համագործակցել իշխանության հետ, իշխանություններին հայտարարում է
պատերազմ, որը մտադիրէ վարել իրավապաշտպան կազմակերպություններից ստացված
օտարերկրյա գրանտների հաշվին: /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Իսկ
Արթուր Սաքունցի հասարակական ճանաչման և նրա ղեկավարած գրասենյակի
միջազգային ազդեցության մասին արտասահմանյան լրատվամիջոցը գրում է
հետևյալը` "Արթուր Սաքունցը լայն ճանաչում գտավ չթույլատրված
ցույցի անցկացման, սադրիչ վարքագծի և հասարակական խուլիգանության համար
Վանաձորի իշխանությունների կողմից իր տասնօրյա ձերբակալությունից հետո: Ոչ
ոք ուշադրություն չէր դարձնիայդ մանր գործին, եթե հանկարծ դրան չխառնվեր
«Amnesty International» անունը կրող միջազգային կազմակերպությունը,որը
հասարակությանը և ԶԼՄ-ներին լայնորեն տեղեկացրեց, թեզայրացած ու
անհանգստացած է մարդու իրավունքների խախտման կապակցությամբ և «իր
մտահոգությունն էարտահայտում Վանաձոր քաղաքում գտնվող
Հելսինկյանքաղաքացիական ասամբլեայի անդամների անվտանգությանհամար, որի
համակարգող Արթուր Սաքունցը ձերբակալված է ոստիկանության կողմից»: Այդ
հիմնական իրադարձությունիցհետո, Արթուր Սաքունցը սկսում է ակտիվորեն
համագործակցել իրավապաշտպան հիմնադրամների և ԱՄՆ հատուկ ծառայությունների
հետ, իշխանական ռեժիմից դժգոհ «ընդդիմադիրներ» հավաքագրում և
«գործակալներ»-ի ցանցիստեղծման աշխատանքներ կատարում, ինչպես նաև ԱՄՆ-ի
րավապաշտպան հիմնադրամների կողմից տրամադրվածգրանտների հաշվին դիվերսիոն
հակակառավարական ակցիաներկազմակերպում: Շուտով Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործակալների ցանցըկենտրոնական բազա է
դառնում Հայաստանի տարածքում «գունավոր» հեղափոխությունների ակտիվիստների
ևպրոֆեսիոնալ վարձկանների պատրաստման համար: …Այդսցենարների շրջանակներում
Աբխազիայում, ՀարավայինՕսիայում, Ղարաբաղում, Ղրիմում,
Ուզբեկստանում,Բելառուսում և Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի էունենում
բողոքական տրամադրությունների արհեստականաշխուժություն: …Ղրիմից
հավաքագրվում են նաև երիտասարդիսլամական «հեղափոխականներ», որոնք մտադիր
ենհակառուսական հիստերիա առաջացնել Ղրիմի թաթարականբնակչության շրջանում և
այնտեղ Թուրքիայի հովանու ներքոստեղծել անկախ թաթարական պետություն”:
/Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Եթե
կարելի է ինչ-որ կերպ հասկանալ Արթուր Սաքունցի "անձնական ներդրումը”
գունավոր հեղափոխությունների միջազգային տարածման "սուրբ” գործում, ապա
դժվար է հասկանալ, թե ինչու է նրա գործունեությունը արժանանում նաև
ադրբեջանական լրատվամիջոցների ու իրավապաշտպանների գնահատանքին: Բերեմ մեկ
օրինակ, Վրաստանի Բակուրիանի քաղաքում 2005թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած
"Հասարակական մոնիթորինգի անցկացումը բանտերում” թեմայով սեմինարից հետո
/որին մասնակցում էին հայաստանյան և ադրբեջանական իրավապաշտպաններ/
ադրբեջանական Day.az լրատվամիջոցը գրում է. "Ադրբեջանցի
գերիները պահվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի
տարածքում: Իսկ այն գերիները, ովքեր հայերի համար վտանգ են ներկայացնում,
պահվում են Շուշիի բանտի նկուղում: Այս մասին հայտնել է Խոշտանգումների դեմ
հանձնաժողովի ղեկավար Էլչին Բեհբութովը: Իսկ հանձնաժողովի ղեկավարին այդ
մասին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական բյուրոյի
ղեկավար Արթուր Սաքունցը: Արթուր Սաքունցը նաև հայտնել է, որ Հայաստանի
կառավարությունը իրավապաշտպանների համար պայմաններ չի ստեղծում`
ծանոթանալու ադրբեջանցի գերիների պահպանման պայմաններին”: /
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: | |
|