Շաբաթ, 21.09.2024, 06:01
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 5 » Ձեզ լավ պահեք, որ փող տանք
20:59
Ձեզ լավ պահեք, որ փող տանք
լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը փոխեց իր հայաստանյան այցի ամբողջ ձեւաչափը:

Նա այդպես էլ չհանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ, ինչպես ի սկզբանե նախատեսված էր եւ չպատասխանեց պատգամավորների հարցերին: Ընդամենը մի քանի րոպեանոց ելույթ ունեցավ խորհրդարանում ու հեռացավ, ինչը լուրջ դժգոհություն առաջացրեց պատգամավորների շրջանում: Իսկ երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հենց Ռոմպոյի ներկայությամբ, փորձեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պարզաբանում ստանալ, թե ինչու ԵՄ նախագահն իրենց հարցերին չի պատասխանում, Աբրահամյանն արձագանքեց. «Ձեզ կոռեկտ պահեք»: Ինչպես տեղեկացրել էինք, մինչ ԵՄ նախագահի ժամանումը` ՀՀ ԱԺ խմբակցություններին հայտնել էին, որ նրանք կարող են մեկական հարց ուղղել Ռոմպոյին` վերջինիս ելույթից հետո: Նախօրեին, սակայն, առանց որեւէ հիմնավոր բացատրության, խմբակցություններին հայտնել էին, որ հարցերը գրավոր պետք է ներկայացնեն: Բայց անգամ այդ գրավոր հարցերին ԵՄ նախագահը երեկ չպատասխանեց: Հիշեցնենք, Կոնգրեսը Ռոմպոյին Մարտի 1-ի վերաբերյալ հարց էր ուղղել: Թե ինչ հարց էր ԵՄ նախագահին ուղղել ՀՅԴ խմբակցությունը, հայտնի չէ: Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ անիմաստ համարեց այդ մասին խոսել եւ իր տպավորությունը ԵՄ նախագահի խորհրդարանական այցի մասին արտահայտեց այսպես. «Խայտառակություն էր»: «Ժառանգությունը», ինչպես մեզ հայտնեց խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, ԵՄ նախագահին ընդհանրապես հարց չէր ուղղել: «Մենք հասկացանք, որ գրավոր հարցերին պատասխան չի տրվելու, եւ այդպես էլ եղավ. մենք նրան հարց չէինք ուղղել»,- ասաց Փոստանջյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չէր սպասում, որ հարց ու պատասխան չի լինելու: «Մեզ մեկ օր առաջ ասվել էր, իհարկե, որ նաեւ գրավոր տրամադրենք հարցերը, բայց ինձ թվում էր, որ եթե Ռոմպոյը մեր հարցերին իր ելույթում չանդրադարձավ, իսկ իմ հարցին չանդրադարձավ, ապա ելույթից հետո հարց ու պատասխան կլինի: Իմ հարցը վերաբերում է շփման գծից ադրբեջանցի դիպուկահարներին հետ չկանչելու համառությանը, եւ ինչ կարող է անել ԵՄ-ն, որպեսզի Ադրբեջանը շփման գծից հետ կանչի դիպուկահարներին: Հետո ես ԵՄ գրասենյակից ճշտեցի, որ Ռոմպոյն ինքն է հրաժարվել հարց ու պատասխանի ռեժիմից, ինչը ես համարում եմ բացարձակապես սխալ, որովհետեւ իր քսերոքս արած ելույթում որեւէ նոր մեսիջ, որեւէ նոր խոսք ուղղակիորեն չկար, այն բառացի կրկնում էր այն ամենը, ինչ ասել են ԵՄ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Ուստի, կարծում եմ, շատ ավելի ճիշտ կլիներ, որ նա ոչ թե ԵՄ պաշտոնական տեսակետը քսերոքս արած իր ձանձրալի ելույթը ընթերցեր, այլ հարցուպատասխան տեղի ունենար»:

Ինչ ասաց նա
Հերման վան Ռոմպոյն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե այն հավակնությունները, որ ԵՄ-ն ունի ՀՀ-ի հետ իր հարաբերությունները զարգացնելու հարցում, կարդարացվեն միայն այն դեպքում, երբ հիմնված լինեն խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա: «Իրավիճակը տարածաշրջանում շատ լուրջ մարտահրավեր է ներկայացնում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը այս երկրի, այս տարածաշրջանի ահռելի ներուժը կյանքի կոչելու հիմնական գրավականներից ու նախապայմաններից է: Բայց որպեսզի այս դռները բացվեն, շատ բան կախված է կամքի արտահայտությունից, ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ քաղաքացիների, ովքեր համատեղ պետք է կայացնեն դժվար որոշումներ, միասին աշխատեն` պոպուլիստական հռետորաբանությունից փորձելով զերծ մնալ»,- ասաց Ռոմպոյը: ԵՄ նախագահն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ ԵՄ-ն շարունակում է հորդորել երկու կողմերին էլ շարունակել նվիրում ցուցաբերել դրանց կարգավորման համար: Անդրադարձ եղավ նաեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Նշելով, որ այդ ընտրությունները ցույց տվեցին առաջընթաց` առավել թափանցիկ եւ մրցակցային ընտրական համակարգ կայացնելու ուղղությամբ, Ռոմպոյն ասաց, թե միեւնույն ժամանակ կան մի շարք հարցեր, որոնք վկայում են ընտրական համակարգն էլ ավելի բարեփոխելու մասին` հույս հայտնելով, որ նշված խնդիրները լուծում կգտնեն մինչեւ նախագահական ընտրություններ: ««Ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի համապատասխան, Հայաստանի` ճիշտ ուղղությամբ քայլեր կատարելուն պես մենք կընդլայնենք եւ կավելացնենք մեր աջակցությունը»,- հայտարարեց ԵՄ նախագահը: Մոտավորապես նույն հայտարարությունները նա արել էր նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո` նախագահական նստավայրում: Այստեղ նա նշել էր նաեւ, որ ԵՄ-ն որոշել է 25 տոկոսով ավելացնել իր տարեկան ֆինանսական աջակցությունը Հայաստանին, եւ 2012-ի համար մեր երկրին տրվող աջակցությունը Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կավելանա 15 մլն եվրոյով: Սա, ի դեպ, ինչպես նշում են ոլորտի ներկայացուցիչները, չնչին գումար է, որ ՀՀ հարկային մարմինները հավաքում են մոտավորապես 10 օրվա ընթացքում: Նախագահական նստավայրում եւս շեշտելով «ավելին` ավելիի դիմաց» ԵՄ սկզբունքը, Ռոմպոյը հայտարարել է, որ եթե մինչեւ նախագահական ընտրությունները եղած խնդիրները լուծվեն, ԵՄ-ն նախապատրաստական աշխատանքներ կսկսի` միջազգային ֆինանսական կառույցների եւ ՀՀ-ի մասնակցությամբ դոնորների համաժողով կազմակերպելու ուղղությամբ:

Ինչ էր դա նշանակում
Երեկ մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց. «Իմ տպավորությունն այն էր, որ ԵՄ նախագահն ասաց` ժողովրդավար կլինեք, փող կստանաք, որքան ժողովրդավար, այնքան շատ, եւ կարծես թե պայմանը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այսինքն, այս անգամ լավ չեք պահել, փող չեք ստանում, հաջորդ անգամ լավ կպահեք, փող կստանաք: Շատ հստակ է մեսիջը: Որքան ժողովրդավարություն, այնքան աջակցություն»: Մեր հարցին` ինչու Ռոմպոյը հասավ Հայաստան, երբ ընդամենը մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Բրյուսելում էր եւ ձեռնունայն վերադարձավ` արդյո՞ք միայն սա ասելու համար, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Նաեւ տարածաշրջանային խնդիրների, որ կապված են Սիրիայի եւ Իրանի հետ. դրանք լարված խնդիրներ են, պրկված իրավիճակ է, եւ բացի այդ, կա Հայաստանի խնդիրը` կապված նախագահական ընտրությունների հետ: Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների մասին է խոսքը, դա փոքր հարց չէ, եւ Հայաստանը պետք է դիրքորոշում ընդունի, կողմնորոշումը հստակ պետք է լինի, եւ ես որ ասում եմ` աշնանը լինելու են քաղաքական զարգացումներ, նկատի ունեմ հենց սա: Հայաստանի իշխանությունները շատ քիչ ժամանակ ունեն հստակ դիրքորոշվելու. կամ` գնում են ժողովրդավարության ճանապարհով, աջակցություն են ստանում, կամ` իրենց հին մեթոդներով, եւ այս դեպքում լրիվ նոր իրավիճակ է ձեւավորվում»:

Լուսինե Բարսեղյան


Категория: Քաղաքականություն | Просмотров: 227 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0