Շաբաթ, 21.09.2024, 05:51
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 1 » Ես փախնողի կեցվածք չունեմ
12:26
Ես փախնողի կեցվածք չունեմ

Քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Գագիկ Բեգլարյանն անցել էր ընդհատակ: Չէր պատասխանում լրագրողների զանգերին, չէր մեկնաբանում իր անվան հետ կապված լուրերը:  Անգամ տրանսպորտի եւ կապի նախարար դառնալուց հետո էր հրաժարվում շփվել լրագրողների հետ: Կառավարության վերջին երկու նիստից հետո նա հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին: Սակայն երեկ նա լռության ուխտը խախտեց: Կառավարության նիստից հետո աստիճանների մոտ հանդիպելով լրագրողներին՝ մի քանի հարցի այնուամենայնիվ պատասխանեց:Այդ ժամանակ դրսում բողոքող կանանցից մեկը, ում տունը հանուն պետության գերակա շահի խլել էին, Բեգլարյանի հետեւից  բացականչեց. «Ինչո՞ւ եք փախնում, կանգնեք՝ Ձեզ հարց ունեմ»: Բեգլարյանը, «փախչել» բառը լսելով, մռայլվեց ու ետ եկավ: Տպավորություն էր, թե հաշիվ էր պահանջելու, սակայն դեմառդեմ կանգնելով կնոջ առաջ՝ ասաց. «Փախնելն իմ կեցվածքը չէ»: Տիկնոջ բողոքը լսելուց հետո տեղեկացրեց, որ ինքը նախարար է:

Այսքանով սահմանափակվեց քաղաքացիների հետ հանդիպումը: Թերեւս տղայական շրջանակներում «փախնելու» մեղադրանքը ամենամահացու մեղադրանքներից է: Ապա, երբ պետք է հեռանար, պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք անսպասելիությունից իրար անցան ու հարցերի տարափ թափեցին նախկին քաղաքապետի գլխին: Ինքն էլ, ի հեճուկս լրագրողների, մինչեւ վերջին հարցը պատասխանեց:  Բանը նրան էր հասել, որ երբ լռում էինք, ինքն էր հրահրում՝  ուրի՞շ, այլ հարցեր կա՞ն….

- Պարոն Բեգլարյան, Դոմինգոյի «չարաբաստիկ» համերգը Ձեր կարիերային նպաստե՞ց, թե՞ հակառակը:

- Ի՜նչ հիշաչար մարդ եք, մոռացեք ամեն ինչ. նոր աշխատանք, նոր ոլորտ:

- Այլեւս  կգնա՞ք  Դոմինգոյի համերգին:

- Մեծ սիրով, բայց ես Դոմինգոյի համերգին չեմ էլ եղել:

- Ամեն դեպքում, իր արվեստով հետք թողեց Ձեր կենսագրության մեջ…

- Էդ դեռ չգիտենք՝ լավ հետք, թե վատ… ինչի՞ եք անընդհատ Դոմինգոյին մեղադրում … Ես միշտ իմ ճակատագրից գոհ եմ եղել, որովհետեւ իմ ճակատագիրը մեծամասնությամբ ես եմ կերտել:

- Կադրային փոփոխություն, ջարդ անելո՞ւ եք:

- Ինչ վատ բառ եք ասում՝ ջարդ… Մեզ մոտ սկզբունք կա, ով աշխատում է, լավ աշխատելու է միշտ:

- Քաղաքապետից հետո նախարարի պաշտոնին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Մոտ ապագայում կասեմ ձեզ:

 - Կվերադառնա՞ք քաղաքապետի պաշտոնին:

- Հիմա՝ չէ:

- Բայց, ասում են, հավակնում եք …

- Ո՞վ է ասում… Ես ուզում եմ իմ Հայաստանի, իմ պետության համար օգտակար բան անեմ, աշխատեմ՝ անկախ նրանից, թե որ ոլորտում կլինեմ:

- Տարոն Մարգարյանին արժանի իրավահաջորդ համարո՞ւմ եք:

- Տարոն Մարգարյանն իրականում արժանի քաղաքապետ է:

 - Խորհուրդներ տալի՞ս եք ինչ-որ հարցերում:

- Տարոն Մարգարյանը խորհուրդների կարիք չունի, իսկ որպես իրար հետ աշխատած լավ, մտերիմ ընկերներ, ինչի կարիք լինի, ես նրա կողքին կանգնած եմ:

  – Կիսատության զգացում ունե՞ք:  Չէ՞ որ անակնկալ հեռացաք:

- Քաղաքապետի աշխատանքը՝ ոչ մեկինը չի ավարտվում, Դուք երեւի չգիտեք, թե քաղաքապետն ինչ պաշտոն ա: Քաղաքում աշխատանքները երբեք չեն ավարտվում, քաղաքապետի աշխատանքը՝ նույնպես, շարունակական է, յուրաքանչյուր քաղաքապետ պետք է շարունակի նախորդի լավ արածները եւ վերացնի վատ արածները:

 - ՕԵԿ կադրերի հետ ինչպե՞ս եք յոլա գնում:

- Շատ լավ:

- Պարոն Բեգլարյան, տեսնո՞ւմ եք ինչ լավ է, որ շփվում եք լրագրողների հետ, իսկ Դուք խուսափում էիք:

- Լսեք, ես սովորություն ունեմ՝ իրականում աշխատում եմ, ցույց եմ տալիս իմ աշխատանքս: Ժողովուրդ ջան, փախնելը լավ բան չի, մենք ասում ենք՝ չենք պատասխանում, երբ որ ժամանակ չկա, կամ կոնկրետ աշխատանքներ ձեր տված հարցերով ոլորտում չկան, չենք պատասխանում: Փախչելը լավ չի՜…

 - Իսկ Դուք համաձա՞յն եք Հովիկ Աբրահամյանի այն  համոզմանը, թե ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում:

- Պարոն Աբրահամյանը շատ լավ մտքեր ունի, ուշադիր եղեք նրա մտքերին (ծիծաղում է՝ Գ. Ս.):

Категория: Քաղաքականություն | Просмотров: 257 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0