Շաբաթ, 21.09.2024, 06:01
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 25 » Գները որոշում է «Արմավիան»
23:57
Գները որոշում է «Արմավիան»


Շաբաթ օրը՝ հուլիսի 21-ին, երկու ժամով հետաձգվել է «Արմավիայի» կողմից իրականացվող Երեւան-Մոսկվա չվերթը: «Արմավիա» ավիաընկերության լրատվական ծառայության պատասխանատու Նանա Ավետիսովան լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանության մեջ ասել էր, որ չվերթը հետաձգվել է «Զվարթնոց» օդանավակայանի պատճառով՝ մանրամասնելով, որ «Զվարթնոցն» ուզում է թանկացնել ավիատոմսերի գները, ինչն իրենք թույլ չեն տա, հաշվի առնելով ուղեւորների շահերը: Մենք փորձեցինք «Զվարթնոց» օդանավակայանից պարզել, թե իսկապե՞ս իրենք կապ ունեն վերջերս բարձրացված աղմուկի՝ ավիատոմսերի սակագների թանկացման հետ, թե՞ ոչ, սակայն օդանավակայանի լրատվական ծառայության պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ օդանավակայանը տոմսերի գին չի սահմանում: «Տոմսերի գները նշանակում է  ավիաընկերությունը՝ ըստ իրենց որոշման: Օդանավակայանը որեւէ կապ չունի ավիատոմսերի գների հետ»,-պարզաբանեց Գեւորգ Աբրահամյանը:

Категория: Տնտեսություն | Просмотров: 197 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0