Շաբաթ, 21.09.2024, 20:21
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 19 » Գյումրին հանձնում են «Բարգավաճ Հայաստանի՞ն»
00:52
Գյումրին հանձնում են «Բարգավաճ Հայաստանի՞ն»


Իշխանական «բազառներում» այս պահին ամենամեծ պատառը Գյումրիի քաղաքապետի պաշտոնն է: Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ է ցանկանում կրկին առաջադրվել այդ պաշտոնում: ՀՀԿ-ն, սակայն, նրան համառորեն «դաբրո» չի տալիս: Այդ պաշտոնին հավակնում է նաեւ «Բարգավաճ Հայաստանը», որի թեկնածուներն են, հիշեցնենք, մեծամասնական ընտրակարգով Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը, կրկին մեծամասնականով թիվ 35-ից պատգամավոր դարձած ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը եւ Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԲՀԿ անդամ Վարդեւան Գրիգորյանը: ԲՀԿ-ից պնդում են, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել, նույնը պնդում են նաեւ ՀՀԿ-ից: Իշխանական մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը արդեն համաձայնության են եկել թեկնածուի շուրջ, եւ այդ թեկնածուն Սամվել Բալասանյանն է:

Ինքը` Բալասանյանը, երեկ մեր թղթակցի հարցին` ճի՞շտ է, որ դուք եք լինելու Գյումրիի քաղաքապետի թեկնածուն, պատասխանել է. «Նախնական որոշում չկա, երբ լինի` կհայտարարվի ԲՀԿ-ի կողմից, մինչեւ չլինի` ո՞նց ասեմ: Եթե որոշեն, կլինեմ, ի՞նչ է եղել»: Շաբաթներ առաջ մեր թղթակցի հետ զրույցում Գյումրիում առաջադրվելու պատրաստակամություն էին հայտնել նաեւ Մարտուն Գրիգորյանն ու Վարդեւան Գրիգորյանը: Սերժ Սարգսյանի համար, սակայն, ըստ մեր աղբյուրների, նախընտրելի թեկնածու է Սամվել Բալասանյանը: Նա համարվում է Սարգսյանի մարդը ԲՀԿ-ում (ի դեպ, Վարդան Ղուկասյանը երեկ մամուլով սպառնացել էր հրապարակել ՀՀԿ-ին անդամագրվելու Բալասանյանի դիմումը): «Խաղը» այստեղ ուշագրավ է նրանով, որ Գյումրիում, ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել էր ԲՀԿ-ն. եթե Սամվել Բալասանյանը սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում դառնա Գյումրիի քաղաքապետ, կստացվի, որ ԱԺ ընտրություններից մոտ 4 ամիս անց` այնտեղ կրկին հաղթեց ԲՀԿ-ն, ինչը եւ պահանջում է տրամաբանությունը: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ով է հաղթող անձը` Սերժ Սարգսյանի՞, թե՞ Գագիկ Ծառուկյանի ենթական:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 219 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0