Շաբաթ, 21.09.2024, 05:48
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 27 » ՀԱԿ-ը անցավ իր մշտական աշխատանքին
19:03
ՀԱԿ-ը անցավ իր մշտական աշխատանքին

Այսօրվանից ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ կրկին վերականգնում է ուրբաթ օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները, քանի որ, ըստ նրանց, Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Հիշեցնենք, որ 2008 թվականից հետո ՀԱԿ-ի ակտիվիստներն ամեն ուրբաթ բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատություն շնորհել այդ ընթացքում ձերբակալված քաղբանտարկյալերին:

Սպասվող բողոքի ակցիան ուղղված է Երևանի Կետրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին, որով ՀԱԿ 4 ակտիվիստներ դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման:

Ակցիայի մասնակիցները պահանջում են՝ անհապաղ արդարացնել ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևորգյանին և Դավիթ Քիրամիջյանին, և ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, ով գրեթե մեկ տարի է գտնվում է անազատության մեջ:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ դատախազության շենքի առջև ուրբաթօրյա ակցիաների վերսկսման միակ մեղավորը իշխանություններն են: «Հենց նրանց անխոհեմության, ոչ սառը դատողության շնորհիվ է, որ մենք կրկին դատարանի որոշում ունենք՝ ազատազրկել չորս ակտիվիստներին: 150 անգամ ակցիա անցկացնելուց հետո մենք կրկին սկսեցինք ակցիաները դատախազության առջև, որը կլինի ամեն ուրբաթ և կտևի այնքան ժամանակ մինչև մենք չենք ունենա քաղբանտարկյալ»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նա հավելեց, որ այդ վճռի մասին իրենք տեղյակ են պահել Հայաստանում գործող բոլոր դեսպաններին, միջազգային կառույցներին՝ ԵԽԽՎ-ին, նաև Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը ու բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են Հայաստանում քաղբանտարկյալ չունենալու հարցում:

Արամ Մանուկյանը նշեց նաև, որ ակցիան կարևոր է այն առումով, որ քաղաքական չէ և այս բողոքին են միացել քաղաքացիական հասարակության տարբեր շերտեր: Արամ Մանուկյանը բոլոր կուսակցությունների երիտասարդական թևերին կոչ արեց ևս միանալ ակցիային, քանի որ ստորագրվել է համաձայնություն բոլոր կուսակցությունների երիտասարդական թևերի միջև, և համաձայն այդ ստորագրության, նրանք պետք է միասնաբար պայքարեն:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 223 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0