Շաբաթ, 21.09.2024, 06:12
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 5 » «Հարսնաքարի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը սառեցվում է
21:17
«Հարսնաքարի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը սառեցվում է


Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի հեղինակած նախագիծը` հուլիսի 9-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ «Հարսնաքարի» գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, սառեցվում է:

Հիշեցնենք, արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ երրորդի, այսինքն, 44 հոգու ստորագրություն հավաքել 24-ժամյա ռեժիմում: Երեկ մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ նախօրեին սույն հարցով ԱԺ 3 խմբակցությունների` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» աշխատանքային քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ընդամենը 2-3 պատգամավոր է համաձայնել ստորագրել` արտահերթ նիստ հրավիրելու համար: Իսկ ՀԱԿ-ի 7, ՀՅԴ-ի 5 եւ ԲՀԿ-ի 5 պատգամավորների ստորագրությունները բավարար չեն նախաձեռնությունն իրականացնելու համար: ««Հարսնաքարի» հարցով խորհրդարանական լսումներ, արտահերթ նիստ կարող են լինել այն դեպքում, եթե լինեն համապատասխան թվով պատգամավորների ստորագրություններ եւ բավարար քաղաքական կամք: Իսկ բավարար քաղաքական կամք այսօր «Բարգավաճ Հայաստանը» չի դրսեւորել: Այսինքն, իրենց կողմից մի քանի պատգամավոր էին համաձայն արտահերթ նիստ հրավիրելու»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Ըստ նրա, քննարկման արդյունքում «Հարսնաքարի» հարցով ընտրվել է այլ տարբերակ: Երեկ առավոտյան ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» ու ԲՀԿ խմբակցությունների ղեկավարների ստորագրությամբ դիմում է ներկայացվել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որով նրան առաջարկվել է սեղմ ժամկետներում խորհրդարանում կազմակերպել հանդիպում` «Հարսնաքարի» գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պարզաբանումներ տալու եւ հարցադրումներին պատասխանելու նպատակով: Երեկ Փոստանջյանին հարցրինք` հետաքրքիր է, ինչու՞ է ԲՀԿ-ն հրաժարվել ստորագրել արտահերթ նիստ հրավիրելու համար, բայց համաձայնել է վերոնշյալ տարբերակին, նա պատասխանեց. «Որովհետեւ ԲՀԿ-ն մի քանի հոգով փորձում է ընդդիմություն խաղալ: Իսկ երբ հասնում է նրան, որ պետք է հայտարարի` ընդդիմություն է, թե` ոչ, ասում է` ես այլընտրանք եմ, եւ երբ պետք է կոնկրետ քայլ ձեռնարկել, արդեն սկսում է այլընտրանքի ձեւաչափով հանդես գալ, ու չես հասկանում` ինքը ընդդիմություն է, թե ով է»: Կբավարարի՞ ԱԺ նախագահը 4 խմբակցությունների առաջարկը, դեռ հայտնի չէ:

Լուսինե Բարսեղյան


Категория: Քաղաքականություն | Просмотров: 262 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0