Շաբաթ, 21.09.2024, 05:32
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 17 » Հայաստա՞ն, թե հանքաստան
21:50
Հայաստա՞ն, թե հանքաստան
Հեղինակ՝ Արզօ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց Հայաստանի արտաքին առեւտրի 2011 թվականի տվյալների մասին մանրամասն տեղեկանք:

Եւ այդ տեղեկանքից արդեն պարզ է դառնում, թե որքանով է մեր տնտեսությունը մրցունակ, ինչպիսի ապագա ունի: Միանգամից ասենք, որ արտահանվող ապրանքների մեծագույն մասը որեւէ կապ չունի տնտեսության հետ` խոսքիս ամենալայն իմաստով: Այսինքն, եթե մենք որեւէ հանքաքար ենք արտահանում, դրանից մեր տնտեսության ցուցանիշները պլպլան են դառնում, բայց մեր տնտեսության որակը չի բարելավվում: Եւ ուրեմն, անցած տարի Հայաստանից արտահանվել է մեկ միլիարդ 334 միլիոն դոլարի ապրանք: Հիմա առանձնացնենք այն ապրանքները, որոնք ըստ էության կապ չունեն տնտեսության հետ: Արտահանված ապրանքների 284 միլիոն դոլարը պղնձի, ցինկի, մոլիբդենի հանքաքարն է: Եւս 130 միլիոն դոլարը չզտված պղինձն է ու մոլիբդենի ջարդոնը: 133 միլիոն դոլար են կազմում երկաթի միահալվածքն ու սեւ մետաղի ջարդոնը: Արտահանված ապրանքներից ընդհանուր արժեքի մեջ 90 միլիոն դոլարը անմշակ ոսկին ու ոսկերչական ապրանքներն են: Սրան էլ գումարենք 113 միլիոն դոլարի ադամանդը: Չմոռանանք 12 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ոչխարները: Այսպիսով կստացվի, որ 1.3 միլիարդ դոլարի արտահանման մեջ վերը նշված ապրանքատեսակների մասնաբաժինը կազմում է 762 մլն դոլար:

ԱՎԾ-ի հրապարակման մեջ գտնում ենք այնպիսի ապրանքատեսակներ, որոնք չեն արտադրվում Հայաստանում, բայց դրանք նույնպես ներառված են ՀՀ-ից արտահանվող ապրանքների ցանկում: Օրինակ, 2011-ին ՀՀ-ից արտահանվել է 2 մլն դոլարի բեռնատար ավտոմեքենա, 5.4 մլն դոլարի էլ մարդատար ավտոմեքենա է արտահանվել: Եթե «ԵրԱԶ» գործարանը աշխատեր, ապա կարելի էր կասկածել, որ խոսքը այդ ձեռնարկության արտադրանքի մասին է: Բայց ցանկում ներառված են ոչ միայն ՀՀ-ում չարտադրվող ավտոմեքենաներ, այլեւ ինչ-որ թռչող սարքեր: Անցած տարվա ընթացքում ՀՀ-ից, ըստ ԱՎԾ-ի ցանկի, արտահանվել է 20 մլն դոլարի թռչող սարք: Դրանք ինքնաթիռներ են, ուղղաթիռներ են թե դիրիժաբլներ, պաշտոնական վիճակագրությունը լռում է: Արտահանել ենք եւ վերջ: Ու եթե ի մի բերենք ՀՀ-ից արտահանվող նմանատիպ ապրանքները, ապա պարզ կդառնա, որ ՀՀ-ից արտահանվող շուրջ 900 միլիոն դոլարի ապրանքն, ըստ էության, ոչ մի կապ չունի մեր տնտեսության հետ: Որեւէ նշանակություն չունի, թե մեր տնտեսությունն ինչպես է կառավարվում, որքանով է մրցունակ, տեխնոլոգիական ինչ մակարդակ ունի եւ այլն: Ցանկացած որակի տնտեսություն կարող է հանքաքարը հանել գետնի տակից, լցնել բեռնատարներն ու արտահանել: Արտահանել այնքան, մինչեւ գետնի տակ էլ հանքաքար չմնա: Դրանում ոչ մի դժվար բան չկա: Բայց ամենավտանգավորն այն է, որ երկարաժամկետ հեռանկարում այս վիճակը էլ ավելի է խորանալու: Խնդիրն այն է, որ հենց հանքարդյունաբերությունը կլանում է ՀՀ-ում իրականացվող օտարերկրյա ներդրումների մեծ մասը: Այսինքն, օրեցօր հանքերի շահագործումը էլ ավելի է ընդլայնվելու: Հետեւաբար, էլ ավելի է ընդլայնվելու արտահանման մեջ հանքարդյունաբերության մասնաբաժինը:

Հայկ Գեւորգյան

Категория: Տնտեսություն | Просмотров: 216 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0