Շաբաթ, 21.09.2024, 05:58
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 21 » Հայաստանը հաստատուն քայլերով ընթանում է դեպի երկնիշ աճերի մի նոր դարաշրջան
20:21
Հայաստանը հաստատուն քայլերով ընթանում է դեպի երկնիշ աճերի մի նոր դարաշրջան
Հեղինակ՝ Արզօ

Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակի «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» անվանումը կրող տեղեկանքը: Ըստ այդմ, տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8 տոկոսով: Այս ցուցանիշը այս տարվա ընթացքում անընդհատ աճել է եւ, ինչպես տեսնում ենք, ընդհուպ մոտենում է երկնիշի շեմին: ԱՎԾ-ն այս 7.8 տոկոսը ստանալու համար համատարած աճեր է արձանագրել բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից: Ու այսքանով կարելի էր սահմանափակել մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշների կտավի մասին պատմությունը, եթե նույն օրը ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակած չլիներ այս տարվա առաջին կիսամյակում հարկերի հավաքագրման մասին տեղեկանքը:

Ահա այս երկու տեղեկանքները համեմատելիս` ուշագրավ անհամապատասխանություններ են հայտնաբերվում: Օրինակ, ըստ ԱՎԾ-ի, ներմուծումը այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա համեմատ աճել է 6.7 տոկոսով: Բայց ահա այդ նույն ժամանակահատվածում հավաքագրված մաքսատուրքը անցած տարվա համեմատ նվազել է 1.4 տոկոսով: Այնինչ, նույնիսկ աչքաչափով, ներմուծման նման աճի պայմաններում գանձվող մաքսատուրքը պետք է մեծանար ավելի բարձր տեմպերով, քանի որ մաքսատուրքի չափը հաշվարկվում է յուրաքանչյուր ապրանքի դոլարային գնից, բայց վճարվում դրամով` օրվա փոխարժեքով: Հաշվի առնելով, որ դրամը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատելիորեն արժեզրկվել է, ուստի մաքսատուրքի ծավալն էլ պետք է նկատելիորեն մեծացած լիներ, բայց եղել է հակառակը: Մյուս անհամապատասխանությունը պակաս արտառոց չէ: Ըստ ԱՎԾ-ի, այս տարվա առաջին կիսամյակում միջին աշխատավարձը Հայաստանում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով: Բայց, ըստ ՊԵԿ-ի տեղեկանքի, պարտադիր սոցապ վճարների ծավալը գրեթե նույնն է մնացել (աճը` 0.7) տոկոս: Սոցապ վճարը հաշվարկվում է աշխատավարձի չափից, եւ եթե միջին աշխատավարձը աճել է, դրան համահունչ պետք է աճած լինի նաեւ սոցապ վճարի ծավալը, ինչը նույնպես չի եղել: Ի դեպ, անցած տարվա համեմատ` այս տարվա ընթացքում պետական բյուջե պետք է հավաքագրվի 101 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Ըստ ՊԵԿ-ի տեղեկանքի, առաջին կիսամյակում հաջողվել է հավաքագրել այդ լրացուցիչի միայն 20 միլիարդը: Նշանակում է` երկրորդ կիսամյակում պետք է հավաքագրվի լրացուցիչ 80 միլիարդ դրամ: Կտեսնենք:

Հայկ Գեւորգյան

Категория: Տնտեսություն | Просмотров: 240 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0