Շաբաթ, 21.09.2024, 06:04
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 13 » Հայաստանը հայտնվել է Քոչարյան- Սարգսյան խաչմերուկների ոլորապտույտում…
00:46
Հայաստանը հայտնվել է Քոչարյան- Սարգսյան խաչմերուկների ոլորապտույտում…


Արցախի նախագահական ընտրությունները Հայաստանի նախագահականի առաջին փուլը կլինի: Քաղաքական դաշտում որոշ չպատճառաբանված հարցերի լուծումը կփոխադրվի արցախյան դաշտ: Ամենակարեւոր հարցը՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մե՞ջ  է, թե՞ նրանից դուրս…  Մի հարց եւս, որը քաղաքական ուշադրությունից դուրս է՝ անհավանականության պատճառով, բայց այդ հարցին ինքս կարեւորություն եմ տալիս՝ ճշտելու երկրորդ եւ երրորդ նախագահների առանձին գործելու եւ որպես առանձին միավորներ հանդես գալու առումով: Բանն այն է, որ արցախյան կլանը տարանջատված չեմ տեսնում եւ նրանց գործողությունների ծրագիրը համարում եմ միասնական: Ինչքան էլ խոսվում է Քոչարյան-Սարգսյան ներքին հակասությունների, էական անհամաձայնությունների ու լուրջ տարաձայնությունների մասին, դա ինձ չի համոզում: Հայաստանյան քաղաքական գործիչները ռազմավարության տեսակետից նրանց զիջում են ու, հնարավոր է, այս հարցում բացթողում անեն: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընդհանուր առմամբ խփում  են նույն մեխին, նրանց քաղաքական շահերը գերընդհանրություն ունեն, որպես առանձին միավորներ  այդ ուժը չեն ունենա:

Երկուսն էլ, լինելով ղարաբաղյան կլան, իրար դեմ դուրս գալու համար շատ լուրջ պատճառներ պետք է ունենան: Նախագահական աթոռը ավելի զորեղ չէ, քան բոլոր այն հետեւանքները, որ իշխանափոխությունից հետո նրանց սպասվում է Հայաստանում… Դա փո՞քր պատճառ է, որ միմյանց այլընտրանք ձեւանալով, եւս մի հինգ կամ տասը տարի իրենց ձեռքում կամենան պահել Հայաստանի իշխանությունը… Կարեւոր չէ, թե ո՞վ կլինի ղեկին, կարեւորն այն է, որ ղեկն իրենց ձեռքում լինի եւ քաղաքական քարանձավների անհայտ դռները չբացվեն… Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եւ նրան հաջողություն մաղթել Ղարաբաղի նախագահի առաջիկա ընտրությանը: Միաժամանակ տեղեկացրել է, որ  Քոչարյանի ու Բակո Սահակյանի միջեւ հեռախոսազրույցներն ու շփումները սովորական են:

Սա հաստատում է, որ երկրորդ նախագահն աջակցում է Բակո Սահակյանին, սիրողական հետաքրքրասիրության մասին խոսելն ավելորդ է: Եթե Սերժ Սարգսյանն էլ է աջակցում Բակո Սահակյանին, ի՞նչ է ստացվում… Բակո Սահակյանը ղարաբաղյան Գագիկ Ծառուկյա՞նն է, որին ձեռքից ձեռք են խլում… Կարծում եմ, սա ավելի հեռուն է տանում եւ քաղաքականության մեջ հարկավոր է դատողությունների ու վերլուծությունների ստանդարտ դաշտից դուրս գալ ու թեկուզ անհավանական թվացող, բայց այլընտրանքային մտածողության դաշտ ձեւավորել…

Երկու նախագահները նրանց ոչ թե ձեռքից ձեռք են խլում, այլ կիսում են աղդեցության ոլորտներն իրենց մեջ… Նոր  նախագահի թեկնածու, դա կլինի միասնական ընդդիմադիր թեկնածու թե այլընտրանքային թեկնածու,  լինի էլ, լուրջ վտանգ չի ներկայացնելու նման դեպքում, քանի որ այդ թեկնածուն հավասարապես լինելու է մեկի կամ մյուսի ազդեցության ոլորտում: Դրանով իսկ Հայաստանում տևական ժամանակ կկանխվի նոր նախագահական թեկնածու ձեւավորելու
գործընթացը: Բակո Սահակյանի թեկնածությունը պահելով,  ոչ թե ներհայաստանյան մրցակցություն է սահմանվում Ռ.Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի միջև, այլ ավելորդ անգամ հուշում է, որ նրանք գործում են միասնական
ծրագրով: Ազդեցության ոլորտնե՞րն են ընդլայնում՝ հայաստանյան ընտրությունների համար, համամիտ եմ.  ոչ թե միմյանց, այլ հայաստանյան այն ուժերի դեմ, որոնք կհանդգնեն պայքարել նախագահի աթոռի համար: Գագիկ Ծառուկյանը եւ Վարդան Օսկանյանը ուշադրություն շեղելու, իբր համակարգ փոխելու եւ ժողովրդավարություն սռեղծելու կեղծ պատրանք են: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ով էլ լինի նախագահը, իշխանությունը մնալու է երկրորդ կամ երրորդ նախագահների ձեռքերում: Հայաստանը հայտնվել է  Քոչարյան- Սարգսյան խաչմերուկների ոլորապտույտում…

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Категория: Քաղաքականություն | Просмотров: 216 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0