Շաբաթ, 21.09.2024, 06:07
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 21 » Հերթական լկտի եւ խայտառակ վճիռը
19:54
Հերթական լկտի եւ խայտառակ վճիռը


Երեկ հերթական անգամ ապացուցվեց ՀՀ իշխանությունների չնչինությունն ու անսահման լկտիությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը երեկ կատարեց իջեցված հստակ պատվերը. Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտեց վեց տարվա ազատազրկման, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին` երկուական, իսկ Արտակ Կարապետյանին` երեքուկես տարվա ազատազրկման, խափանման միջոցները թողեց անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այսինքն, բացի Տիգրան Առաքելյանից, մյուս երիտասարդները դատարանի դահլիճից դուրս եկան, եւ եթե հետագայում  Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը անփոփոխ թողնի, նրանք հենց դահլիճում կկալանավորվեն եւ կտեղափոխվեն քրեակատարողական հիմնարկ: Դատավորը երիտասարդներին մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր հոդվածներով` ե՛ւ խուլիգանություն, ե՛ւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալը: Ամենազավեշտալին այն է, որ դատավորը այնքան արագ ու հապշտապ էր ընթերցում ճառը, որ մի շարք անհասկանալի արտահայտություններ արեց: Օրինակ, երկու տարվա ազատազրկման դատապարտեց ամբաստանյալ ոմն Գրիգորյանի, որը մեղադրյալների մեջ չկա: Անսպասելի էր նաեւ այն, որ նույնիսկ Դավիթ Քիրամիջյանին, որի համար դատախազը պայմանական ազատազրկում էր պահանջել, դատապարտեց իրական ազատազրկման, այսինքն` դատախազի պահանջածից ավելի խիստ պատիժ նշանակեց: Դատավճռի ընթերցումից հետո նիստերի դահլիճում մի պահ լռություն տիրեց, ապա ծափահարություն հնչեց: Տիգրան Առաքելյանն էր, որը, ժպտալով նայելով դատավորին, ասաց. «Ապրեք»: Դատավորը միանգամից ճողոպրեց, մինչ ոստիկանների կողմից դահլիճից դուրս հանելը` Տիգրանը ասաց. «Ժողովուրդ ջան, լուրջ մի վերաբերվեք էս ամենին», ապա, դիմելով դատախազին, ասաց` դատվելու ես: Նիստին ներկաները «ամոթ», «խայտառակություն», «հանցագործ» բառերով դիմեցին դատախազին, որին արդեն շրջապատել էին դատական կարգադրիչները: Նիստի ողջ ընթացքում դատարանի բակում հավաքված մի քանի հարյուր քաղաքացիներ շունչները պահած սպասում էին վճռի հրապարակմանը: Դատավճռի հրապարակումից հետո հավաքվածները ալեկոծվեցին, հնչեցին «Սերժիկ, մարդասպան», «հանցագործներ» եւ այլ արտահայտություններ, եւ տեսնելով այն մեքենան, որով Տիգրան Առաքելյանին դատարանից տեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ, ճանապարհեցին «Տիգրան, մենք քեզ հետ ենք» վանկարկումներով ու ծափերով:

Դուրս գալով դատարանից` երիտասարդները հարազատներին ու հավաքվածներին սկսեցին հանգստացնել` ասելով, որ դա իշխանությունների վախի հերթական ցուցադրումն է: Սարգիս Գեւորգյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, խոսեց վճռի մասին: «Հենց այս դատավճիռը չէի կարող կանխատեսել, բայց կանխատեսում էի, որ դատավորը պետք է նույն անողնաշարությունը դրսեւորի, ինչ դրսեւորեցին դատախազը եւ նախաքննական մարմինը, որովհետեւ իրենք չեն կարող Սերժիկ Սարգսյանի կամ Նեմեց Ռուբոյի ու նրանց նմանների ռեժիմից իրենց անկախ պահել: Իրենք վախկոտ մարդիկ ենք, իրենք վախենում են սեփական կաշվի համար, դա է պատճառը, որ նման լկտիություն են դրսեւորում, եւ դա իրենց չի ազատում պատասխանատվությունից»,- ասաց նա: Փաստաբան Ստեփան Ոսկանյանը ասաց, որ դատավճիռը, բնականաբար, բողոքարկվելու է, եւ ինքը շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալները որեւէ հանցագործություն չեն կատարել եւ պետք է արդարացվեն:

Դատարանի դիմաց հավաքվածներին բարձրախոսով դիմեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը. «Սա հստակ քաղաքական հետապնդում է, որը նպատակ ունի նախագահական ընտրություններից առաջ Կոնգրեսին, քաղաքացիական հասարակությանն այսպես մի հատ վիրտուալ ահաբեկման ենթարկել` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների: Մենք այսօր պետք է հստակ ցուցադրենք, որ սերժանտական այդ ուղերձը չենք ընդունում: Մենք շարունակելու ենք մնալ պայքարի մեր դիրքերի վրա, մեր խնդիրը շարունակում է մնալ նույնը»: Նա համբերություն մաղթեց տղաներին, նրանց ծնողներին եւ հարազատներին: «Մենք ունենք ժամանակ, բայց ժամանակը անսահմանափակ չէ: Ունենք մեկ ամիս` դիմելու վերին ատյաններին»,- իր խոսքն ավարտեց Փաշինյանը: ՀՀՇ վարչության նախագահ, Կոնգրեսի ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր խոսքում ընդգծեց, որ ոստիկանների փոխարեն ամաչում է: «Փոխանակ հանցագործների դեմն առնեն, փոխանակ «Հարսնաքարի» այլանդակությունների դեմն առնեն, փոխանակ զինվորների սպանությունների դեմն առնեն, քաղաքացու դեմն են առնում»,- ասաց նա:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0