Շաբաթ, 21.09.2024, 05:54
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 6 » ՀՀ նախագահի խնամին բժշկական համալսարանի ռեկտո՞ր
10:39
ՀՀ նախագահի խնամին բժշկական համալսարանի ռեկտո՞ր


Համառ լուրեր են շրջում այն մասին, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է դառնալու Երևանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը:

Մինասյանը երեկ չի բացառել այդ հնարավորությունը: «Դեռ չեմ կողմնորոշվել: Մի քանի հարցեր կան հիվանդանոցի հետ կապված` հետագա զարգացման և այլն, որ չի լինի թողնել, դրա համար դժվար է այդ հարցին պատասխանել»,- ասել է նա: Ճշտող հարցին, որ ամեն դեպքում չի բացառում ու մտածու՞մ է այդ ուղղությամբ, Արա Մինասյանը պատասխանել է. «Չէ, չեմ մտածում, բայց չի բացառվում»: Երկու աշխատանքը համատեղել, ըստ բուժկենտրոնի ղեկավարի, ծանր և անհնար կլինի: Մինասյանն, ի դեպ, այժմ բժշկական համալսարանի խորհրդի անդամ է: Թերթը նշում է, որ այս բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, քանի որ Դերենիկ Դումանյանը նշանակվել է առողջապահության նախարար: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ օրերս հայտարարել է, որ թափուր պաշտոնի մրցույթ, ըստ ամենայնի, կհայտարարվի ամռան վերջին:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 225 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0