Շաբաթ, 21.09.2024, 06:07
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 14 » ՀՀ ոստիկանությունը թվանկարչությամբ է զբաղված
17:14
ՀՀ ոստիկանությունը թվանկարչությամբ է զբաղված

Զննելով Հայաստանում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունը ստացվում է, որ ՀՀ ոստիկանությունը թվանկարչությամբ է զբաղված` նվազեցնում է հանցագործությունների իրական թիվը: Որպես օրինակ նշենք որ այս տարվա մայիսին անցած տարվա մայիսի համեմատ հանցագործությունների թիվը նվազել է 25 տոկոսով, ինչը չի կարող տրամաբանական լինել: ՀՀ ոստիկանությունը մի ծավալուն հեքիաթով փորձում էր հերքել այս պնդումը, բայց չէր ներկայացրել աշխարհի որեւէ մի նորմալ երկրի օրինակ, որտեղ արձանագրված լինի հանցագործությունների թվի 25 տոկոս նվազում: Դա գիտություն է` որոշակի պայմանների ազդեցության տակ հանցագործությունների թիվը կարող է կտրուկ աճել, բայց կտրուկ նվազել չի կարող: Եւ այս հեռակա բանավեճի ժամանակ մենք չէինք էլ կարող կռահել, թե ուր կհասնի ոստիկանության թվանկարչական ձիրքը:

Երեկ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը մի թիվ է հրապարակել, որը, մեղմ ասած, սենսացիոն է: Ըստ Նազարյանի, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Երեւանում արձանագրվել է 3 հազար 706 հանցագործություն: Խնդիրն այն է, որ առաջին 5 ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, արձանագրվել էր 3 հազար 706 հանցագործություն: Կնշանակի` այս տարվա միայն հունիս ամսին Երեւանում արձանագրվել է ընդամենը 632 հանցագործություն: Ինչո՞վ է սա սենսացիոն: Անցած տարվա հունիսին արձանագրվել էր 1220 հանցագործություն: Կնշանակի` այս տարվա մայիսին անցած տարվա մայիսի համեմատ հանցագործությունների թիվը նվազել է 2 անգամ: Թվանկարչությունն էլ է որոշակի տաղանդ պահանջում: Ցանկացած թիվ նկարելուց առաջ պետք է գոնե մի քիչ մտածել: Հակառակ դեպքում, հանցագործությունների թվի «նվազման» նման տեմպերի պարագայում, մոտավորապես հոկտեմբերին հանցագործությունների թիվը կդառնա զրո:

Հայկ Գեւորգյան

Просмотров: 200 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0