Շաբաթ, 21.09.2024, 20:10
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 19 » ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը կառաջադրվի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում
21:04
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը կառաջադրվի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը որոշել է առաջադրվել Վանաձորի քաղաքապետի պաշտոնում:

«Վանաձորում փոփոխություններ կատարելու կարիք է զգացվում: Բացի այդ՝ կարիք կա մարդու իրավունքները պաշտպանելու, վանաձորցու համար արժանապատիվ կյանք ապահովելու. ես ու իմ թեկնածությունը պաշտպանող մարդիկ կարծում ենք, որ կարող եմ անել դա: Վանաձորցու համար արժանապատիվ կենցաղ ապահովելն իմ առաջնային խնդիրն է լինելու»,- նշեց Կարեն Թումանյանը:

Հարցին՝ իր նախընտրական ծրագրում ինչպիսի՞ դրույթներ են ներառված լինելու, փաստաբանը նկատեց, որ շեշտը դնելու է հետևյալի վրա. ինքն իր օրինակով ցույց է տալու, որ ընտրված պաշտոնյան աշխատանքի պետք է գնա՝ ծառայելու իրեն քվե տված քաղաքացուն:

Որքանո՞վ է վստահ, որ վանաձորցիները հենց իրեն են ընտրելու քաղաքապետի պաշտոնում և որքա՞ն մեծ է իր համախոհների բանակը հարցերին էլ, Կարեն Թումանյանը պատասխանեց, որ ընտրություններին բավական ժամանակ կա և նման հարցերի ինքը չի շտապում պատասխանել:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 257 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0