Շաբաթ, 21.09.2024, 05:58
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 11 » Իսկ ինչի՞ մաս է կազմում Գագիկ Ծառուկյանը
17:59
Իսկ ինչի՞ մաս է կազմում Գագիկ Ծառուկյանը
Վզի փաթաթանը

Հայ ազգային կոնգրեսը «Հարսնաքարի» հանցավոր ողբերգությունից հետո հասարակական պայքարի ակտիվ մասնակիցներից է և դատապարտում է օլիգարխիկ համակարգը՝ այն համարելով նման ողբերգությունները ծնող պատճառ: Միևնույն ժամանակ Կոնգրեսի խոսնակը Ռուբեն Հայրապետյանի դեմ հասարակական արդարացի պայքարի այս ֆոնին Կոնգրեսի և Գագիկ Ծառուկյանի գործակցության մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ ասում է, որ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ: Կոնգրեսի խոսնակը նաև բացատրում է, որ օլիգարխը նա է, ով իշխանություն ունի, իշխանության մաս է կազմում, իսկ Ծառուկյանը, ըստ Կոնգրեսի խոսնակի, իշխանության մաս չէ, և դա՝ նաև Հայ ազգային կոնգրեսի շնորհիվ:

Իսկ ինչի՞ մաս է կազմում Գագիկ Ծառուկյանը: Եթե նա իշխանության մաս չէ, ապա ստացվում է, որ Հայաստանը ամենևին էլ բռնատիրություն կամ ամբողջատիրություն չէ, քանի որ Հայաստանում հնարավոր չէ լինել միլիարդատեր և չլինել իշխանության մաս: Չէ՞ որ Գագիկ Ծառուկյանի բիզնեսը որևէ կերպ չի տուժել, չի խլվել, նա չի անցել ընդհատակ: Եթե լուրջ, ապա, իհարկե, հարցն ամենևին դա չէ, առավել ևս, ի գիտություն Կոնգրեսի, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամ է: Անվտանգության խորհուրդը իշխանական մարմին է, այնտեղ իշխանությունն է ներկայացվում, կամ որևէ մեկը ներկայացվում է իշխանության կամքով:

Բացի այդ, Գագիկ Ծառուկյանը Կոնգրեսի «ճանաչած» որևէ օլիգարխից պակաս չի ներգրավված իշխանության մեջ: Բոլոր օլիգարխներն էլ պատգամավոր են՝ ոչ ավելի, ինչպես Գագիկ Ծառուկյանը: Ավելին, ի տարբերություն նրանց՝ Ծառուկյանը նաև Անվտանգության խորհրդի անդամ է, նաև՝ Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար: Բայց խնդիրը, իհարկե, դա չէ: Հասարակությանը համոզել, թե Ծառուկյանն օլիգարխ չէ, դա Կոնգրեսի խնդիրն է՝ իհարկե:

Նաև բնական է, որ չկարողանալով լուծել հանրօգուտ որևէ այլ համակարգային խնդիր՝ Կոնգրեսը, բնականաբար, պետք է զբաղվի հանրությանը համոզելու խնդրով՝ թե կարողացել է գոնե Ծառուկյանին կտրել իշխանությունից և օլիգարխից վերածել ժողովրդավարության ազատամարտիկի: Այստեղ հարցն ընդամենը քաղաքականության որակն է, քաղաքական դաշտի որակը, հասարակության հետ հարաբերության որակը:

Այն, որ իշխանությունը հասարակությանը փորձում է պարբերաբար դնել հայտնի կենդանու տեղ՝ դա արդեն բոլորի համար պարզ է: Մեզանում ներկայումս պարզապես արմատավորվում է ավանդույթը, երբ հասարակությանը հայտնի կենդանու տեղ է փորձում դնել ընդդիմությունը, այն էլ այն ընդդիմությունը, որը Հայաստանում կարծես թե աննախադեպ ժողովրդական շարժում էր ձևավորել և հետապնդում էր քաղաքացիական հասարակության կայացման լուրջ նպատակներ:

Այստեղ է խնդիրը, թե չէ՝ ժողովուրդը Ծառուկյանին էլ լավ գիտի, մյուս բոլոր օլիգարխներին էլ, նրանց արածներն ու չարածներն էլ լավ գիտի, գիտի նրանց համատեղ անցյալն էլ, ներկան էլ ու պատկերացնում է նաև ապագան, և հենց այդ առումով Կոնգրեսի «ճանաչմանը» չէ, որ սպասում է այս կամ այն օլիգարխի մասին եզրակացություններ անելու համար:

Հասարակությունը սպասում է մի քաղաքական ուժի, որը սեփական եզրակացությունները հասարակության վզին փաթաթելու փոխարեն՝ ընդ որում, դրանք փոխելով տարին մեկ, իր վզին կփաթաթի հասարակության եզրակացությունները, որոնք արդեն անփոփոխ են մոտ երկու տասնամյակ, ու կփորձի իրականացնել այն, ինչ իր եզրակացություններով հանդերձ՝ նախանշում է հասարակությունը:


Հովհան Մանդակուն

Категория: Քաղաքականություն | Просмотров: 229 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0