Շաբաթ, 21.09.2024, 06:09
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 17 » Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը հրաժարվել
21:28
Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը հրաժարվել

Լուսանկարը արված է անցած շաբաթ օրը` Ծաղկաձորում, որտեղ ընթանում էր «Լավագույն մարզական ընտանիք 2012» ամենամյա մրցույթը: Ինչպես կռահեցիք, այս մի լուսանկարում միանգամից երկու ուղերձ կա: Նախ այն, որ Սերժ Սարգսյանի դիմաց դրված է «Նոյ» եւ միայն «Նոյ», որը արտադրվում է Նեմեց Ռուբոյի սեփականությունը դարձած «Բջնի» գործարանում: Սրանից, թերեւս, ակնհայտ է դառնում, թե «Հարսնաքարի» ողբերգության քննության գործում իրավապահները մինչեւ ուր կարող են խորանալ: Երկրորդ ուղերձը, բնականաբար, Գագիկ Ծառուկյանի հետ «ախպերությունն է»: Որ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է մասնակցում այս միջոցառմանը, տարօրինակ չէ: Սերժ Սարգսյանի պարագան այլ է` ոչ նրա կարգավիճակը, ոչ նախասիրությունները, ոչ հետաքրքրությունների շրջանակը նրան, մեղմ ասած, չեն պարտադրում մասնակցել այս միջոցառմանը: Պարզապես ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը առիթը բաց չի թողնում անընդմեջ ապացուցել իր եւ Ծառուկյանի մտերմությունը: Դրան հիմա ավելացել է եւս մեկ դետալ` «Նոյը»: Այսինքն, Գագիկ Ծառուկյանին արդեն «ստիպում են» ոչ միայն գնալ օդանավակայան` Սերժ Սարգսյանին այսուայնտեղ ճանապարհելու ու դիմավորելու, այլեւ` նկարվելու «Նոյի» ֆոնին: Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը հրաժարվել: Իհարկե` կարող է: Ուզո՞ւմ է հրաժարվել: Այ դա այն հարցն է, որն այսօր դրված է ներքաղաքական քննարկումների հիմքում:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 216 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0