Շաբաթ, 21.09.2024, 05:48
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 11 » «Կռուտիտներին» սպասելիս
18:08
«Կռուտիտներին» սպասելիս
Հեղինակ՝ Արզօ

ՀՀ գործող կառավարությունը հերթական խայտառակ պատմության մեջ է հայտնվել: Պատմությունը խայտառակ է այնքանով, որ բռնվել է հերթական սուտը, որը շրջանառության մեջ է ամիսներ շարունակ:

Խոսքը Հայաստանին մատակարարվող գազի գնի մասին է: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 240 դոլարով (1000 խմ-ն), ինչը ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հերքում: Բայց պե՛տք է որ հերքեին, ընդ որում` իրենց հերքումները համեմեին ռազմահայրենասիրական ստանդարտ` «հիվանդագին երեւակայություն», «թշնամու ջրաղացին ջուր լցնել...», «իրականությունը միայն սեւ գույներով...» տիպի բառակապակցություններով: Բայց ոչ մի հերքում չկա: Ավելին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը, գազի գնի բարձրացման շուրջ մեկնաբանությունների փոխարեն, ԶԼՄ-ներին ասել է. «Բանակցությունները շարունակվում են»: Այս պատասխանից պարզ չի դառնում` ի վերջո գազի գինը բարձրացե՞լ է, թե` ոչ: Այս իրավիճակում ամենակարեւորն այն չէ` գազի գինը բարձրացել է, թե` ոչ:

Ամենակարեւորն այն է, որ գազի գնի վերաբերյալ մի ամբողջ իշխանություն ամիսներ շարունակ սուտ է խոսում: Ընդ որում` ստում է նույնիսկ այն ժամանակ, երբ փաստերով ապացուցվում է, որ գազի գինն իրոք բարձրացել է: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքում ներկայացված ցուցանիշներով դեռ այս տարվա փետրվարին ապացուցել էինք, որ 2011 թվականի վերջին երեք ամիսներին Հայաստանը գազը ներկրում է ոչ թե 180 դոլարով, ինչպես պաշտոնապես հայտարարվում էր, այլ` 209 դոլարով: «Հայռուսգազարդից» հերքեցին, ասացին` չգիտենք ինչ տվյալներ է ներկայացնում մաքսային ծառայությունը, բայց Ռուսաստանից ներկրվող գազի գինը չի փոխվել եւ կազմում է 180 դոլար: Հետագայում, հենվելով նույն այդ մաքսայինի հրապարակած` արդեն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին, ապացուցեցինք, որ գազը Ռուսաստանից գնում ենք արդեն 220 դոլարով: Դրանից հետո հերքումներ չեղան ու մինչեւ հիմա չկան: Ո՞րն է սրա պատճառը: Ինչո՞ւ մի ամբողջ համակարգ ստիպված է սուտ խոսել: Իսկ պատճառը պարզ է: Որ գազը թանկացել է, այլեւս կասկածից վեր է: Որ գազի գնի բարձրացումը պետք է հանգեցներ սպառողներին վաճառվող գազի սակագնի բարձրացմանը, նույնպես ակնհայտ էր: Բայց` չեն բարձրացրել: Չեն բարձրացրել զուտ քաղաքական նկատառումներով: Դե՛, խորհրդարանական ընտրություններ էին, մի քիչ «սիրուն չէր լինի» ընտրություններից առաջ գազի սակագին բարձրացնելը: Հետո հետընտրական շրջան էր, էլի սիրուն չէր լինի` կստացվեր, որ հավատացին, բայց սակագինը փոխվեց: Մի քանի ամսից նախագահական ընտրություններն են, ու էլի սիրուն բան չի ստացվում` ընտրություններից առաջ ո՞վ է տեսել գազի սակագին բարձրացնեն, այն էլ այն դեպքում, երբ սակագինը արդեն իսկ չափազանց բարձր է` բնակիչներին գազը վաճառվում է 1000 խմ-ն 132 հազար դրամով: Ու հիմա եթե խոստովանեն, որ ՌԴ-ն թանկացրել է գազը, բայց բնակչության համար սակագինը չի փոխվել, նշանակում է` պետք է խոստովանեն, որ այդ սակագինը արդեն իսկ «զապասով էր»: Այսինքն, ժամանակին կարող էին այդքան չբարձրացնել, կարող էին գազն ավելի էժան վաճառել բնակչությանը, բայց չեն արել: Եւ ուրեմն, հիմա բոլորով միասին սպասում ենք, թե ինչ «կռուտիտներ» են գտնելու այս սուտը լղոզելու համար: Ինչ վերաբերում է մեր սպառողներին վաճառվող գազի գնին, ապա սա բարձրանալու է: Ընդ որում` բարձրանալու է շեշտակի: Եթե, իհարկե, ռուսներին ձրի տալու նոր բան չգտնեն: Ասենք` Որոտանի կասկադը կամ ավիացիան, կամ էլ` ՌԴ-ից խոշոր ու բարձր տոկոսով վարկ վերցնեն ու վճարեն նույն Ռուսաստանին` գազի դիմաց: Այդպես կարող են ձգել եւս մի քանի ամիս` մինչեւ 2013-ի փետրվարի նախագահական ընտրություններ: Ա՛յ դրանից հետո...

Հայկ Գեւորգյան

Категория: Քաղաքականություն | Просмотров: 192 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0