Շաբաթ, 21.09.2024, 06:09
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 1 » Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիա
11:52
Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիա
Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց

Լոս Անջելես քաղաքի ՀՀ հյուպատոսարանի առջեւ երեկ սկսվել է ամերիկահայերի բողոքի ակցիան: Մասնակիցները դատապարտում են հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան միջադեպը, ինչին զոհ դարձավ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը:

Այդ ժամանակ հյուպատոսարանում ոչ ոք չկար, իսկ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել արարքի բոլոր մեղավորներին:

Մասնակիցների ձեռքին եղել է ծաղիկներ' վրան փակցված Վահե Ավետյանի լուսանկարը: Ամերիկահայերը բողոքի ակցիային մասնակցում են ոչ հոծ զանգվածներով: Գալիս են ծաղիկներ դնում հյուպատոսարանի շենքի առջեւ եւ հեռանում են:

«Ասպարեզ» թերթի խմբագիր Ափո Պողիկյանի ասելով՝ Ռուբեն Հայրապետյանը պետք է խորհրդարանից դուրս գա, պատժվեն մեղսակիցները եւ պատասխանատվության կանչվեն, եւ պատժվեն նաեւ նրանք, ովքեր քաջալերել են անպատժելիության մթնոլորտը:

«Մենք միշտ հետամուտ ենք լինելու հարցի վերջնական լուծմանը»,-ասել է Ափո Պողիկյանը:

«Սա անուղղակի ազդում է մեր երկրի վիճակին, մեր երիտասարդությունն է թողնելու մեր երկիրը ու գնա: Դրա պատճառը ոչ թե անգործությունն է, այլ այս անկայունությունը, ուր ապագա չկա: Մենք չպետք է հանդուրժենք այն, ինչ կատարվում է մեր հայրենիքում: Մենք այսպիսի անկախություն չենք երազել»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից Արմիկ Բաղդասարյանը:

Ամերիկահայ Անժելա Բարսեղյանն էլ ասել է, թե «Հայաստանը վերածվել է ջունգլիների: Իշախությունը, որ պետք է օրինակ հանդիսանա ժողովրդի համար, նրանց օրինակը միայն վայրենիությունն է: Հայաստանի իշխանություների վարվելակերպը բոլորովին ընդունելի չէ Սփյուռքի համար

Просмотров: 194 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0