Շաբաթ, 21.09.2024, 05:53
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 31 » Մանվելն աջ ու ձախ սպառնում է
14:46
Մանվելն աջ ու ձախ սպառնում է

Եթե սեպտեմբերյան ՏԻՄ ընտրությունները որոշ համայնքներում թեժ մթնոլորտում են անցնելու, ապա Էջմիածնում դա տեղի չի ունենա, քանի որ, համայնքից հասած լուրերի համաձայն, հիմիկվանից գեներալ Մանվելի մարդիկ գործի են անցել եւ սպառնալից հայտարարություն են անում՝ ի լուր ամենքի, որ ոչ ոք չհանդգնի առաջադրվել քաղաքապետի թեկնածու:

Մանվել Գրիգորյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո, փաստորեն, Էջմիածնում իր քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման հարցը կասկածի տակ չի առնվի, եւ նա կրկին հայտ կներկայացնի այս պաշտոնի համար: Թեպետ դեռ շաբաթներ առաջ լուրեր կային, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեն Էջմիածնի մեծահարուստներից մեկի` Ալբերտ Սախկալյանի որդին, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, ու նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը: Սակայն երեկ նրանցից ոմանց հետ զրույցից պարզ դարձավ, որ Էջմիածնում տիրող մթնոլորտը, համենայնդեպս, հետ է պահել նախկին ցանկություններից:

Ի դեպ, Հակոբ Հակոբյանը` Ճոյտը ասել է. «Չէ-է, ես էլ որոշեցի ու փաստորեն չեմ առաջադրվելու: Դե, հիմա մի քիչ անձնական գործերս ավելի շատ են, ուզում էի թեթեւացնեի, բայց ֆիզիկապես չհասցրեցի, նոր աշխատանքի պրոյեկտներ կան մասնավոր ոլորտում, դրա համար էլ հիմա զբաղվում եմ էդ աշխատանքներով եւ ֆիզիկապես չեմ կարող հասցնել»:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 244 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0