Շաբաթ, 21.09.2024, 05:42
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 1 » Մենք հավերժ դաշինք չենք կնքել կամ երդում կերել ՀԱԿ-ի հետ
11:58
Մենք հավերժ դաշինք չենք կնքել կամ երդում կերել ՀԱԿ-ի հետ

Լուրեր էին հասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն արագացնելու է ՀԱԿ-ից  որոշ կուսակցությունների դուրս գալու գործընթացը, որն սպասվում էր աշնանը` կապված մի շարք, այդ թվում եւ նախագահի թեկնածու առաջադրելու ՀԱԿ որոշման հետ: Մասնավորապես խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության մարտավարության մասին է, որն առաջացրել է շատերի դժգոհությունը: Դուրս եկող կուսակցությունների թվում կարող են լինել Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքը», Վաղարշակ Հարությունյանի «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի «Հայրենիք եւ պատիվը», Մանուել Գասպարյանի ԺՈՒԿ-ը: Զրուցեցինք վերջինի ղեկավար Մանուել Գասպարյանի հետ, ով ոչ հաստատեց եւ ոչ էլ հերքեց դա. «Մենք այս պահին լուրջ խնդիրներ չունենք, տարաձայնություններ: Բնականաբար, ցանկացած հարցի վերաբերյալ մենք մեր տեսակետն ունենք, մեր առաջարկությունները եւ մեր մոտեցումներով ենք հանդես գալիս»: «Քաղխորհուրդը մոտ ապագայում նման հարց չի դրել իր առաջ՝ ՀԱԿ շարքերից դուրս գալու վերաբերյալ: Կրկնում եմ, սակայն ոչինչ չենք բացառում, զարգացումները ոնց կընթանան, ըստ այդմ էլ որոշումներ կկայացնենք: Մեր համագործակցությունը կլինի այնքան ժամանակ, մինչ երկրում տեղի չի ունեցել իշխանափոխություն: Իսկ այսօր ՀԱԿ-ին համարելով որպես տանող ընդդիմադիր ուժ, համագործակցությունը տեսնում ենք հենց ՀԱԿ-ի հետ»:

- ՀԱԿ-ի որդեգրած ներկայիս մարտավարության հետ՝ համագործակցություն ԲՀԿ-ի հետ, Ձեր ղեկավարած ուժը համաձա՞յն է, ասում են՝ ՀԱԿ մաս կազմող կուսակցություններից շատերի հակասություններն այս հարցի հետ են կապված:

- Հակասություն՝ որպես այդպիսին, չկա, պարզապես մեկ այլ տեսակի մարտավարության առաջարկություն կար, որը, սակայն, այս պահին արդեն ակտուալ չէ: ԱԺ ընտրություններից անմիջապես հետո պրոցեսի զարգացումը կար, եւ որոշ հարցեր պետք է պարզաբանվեին՝ պարզաբանվել են, հետեւաբար այս  պահին որեւէ հակասություն չեմ տեսնում: Մեր առաջարկած մոտեցումը շուրջօրյա փողոցային պայքարի տեսակն էր, պահանջը ԿԸՀ-ին եւ մնացած դատական ատյաններին այս մոտեցմամբ պետք է ներկայացվեր: …Այժմ թեպետ ոչինչ չեմ բացառում. մենք հավերժ դաշինք չենք կնքել, եւ դա չի նշանակում, որ երդում ենք կերել:

- Շատերն էին թերեւս այդ մոտեցմանը կողմնակից, ինչո՞ւ դա չընդունվեց:

- Դա ժամանակավրեպ էր, որովհետեւ ընտրություններից երկու օր անց ՀԱԿ հանրահավաքը կայացավ, եւ այդ ամենը ներկայացնելուց հետո արդեն ժամանակավրեպ էր, եւ, բացի դրանից, մենք գործողությունն արեցինք` Սահմանադրական դատարան դիմելով:

- Իսկ Կոնգրեսի  ներկայիս մարտավարությունը որքանո՞վ է ճիշտ կամ արդյունավետ՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության  առումով:

- ԲՀԿ-ի հետ համագործակցություն, որպես այդպիսին, ես չեմ տեսնում, բայց ցանկացած քաղաքական ուժ պետք է համախմբման կողմնակից լինի, եւ այդ համախմբումը կառուցվի հանուն իշխանափոխության, եւ իդեաների համընկնում լինի: Եթե կլինի այդ բանը, ինչո՞ւ չէ՝ նաեւ մյուս ուժերի հետ կարելի է համագործակցել: Ոչինչ չեմ բացառում, քաղաքական ուժեր  են, որոնք այսօր ունեն լուրջ էլեկտորատ, քվե են վաստակել:

- Դուք հավատո՞ւմ եք ԲՀԿ-ի ընդդիմադիր դրսեւորումներին եւ ռեալ համարո՞ւմ եք այդ համագործակցությունը:

- Ես հավատով լի մարդ եմ եւ բոլորին էլ ուզում եմ հավատալ, այդ քայլերը եւ հետագա անելիքները կերեւան մի փոքր ավելի ուշ: Ես հավատում եմ, որ վերջը մեր միասնականությունն է բերելու թե երկրի զարգացմանը, թե քաղաքական կուրսի մոտեցմանը: Ես ոչ մեկին չեմ ուզում նեղացրած լինել, քաղաքականությունը ոչինչ չբացառելով է, եթե այսօր ինչ-որ եզրեր կան համագործակցելու, չէի ուզենա խափանեինք այդ համագործակցությունը: Թեեւ ես այդ եզրերն էլ դեռ չեմ տեսել: Այդ համագործակցությունը եթե լիներ, կլիներ ԱԺ-ում, անգամ չի հայտարարվել, թե որ ուժն ընդդիմադիր ուժ է հանդես գալիս: Քաղաքականության մեջ ես նման ուժ չեմ կարող տեսնել՝ եթե դիմություն չես, ուրեմն ընդդիմություն ես:

- Դուք, փաստորեն, նույնպես  ԲՀԿ-ի ընդդիմադիր դրսեւորումները կասկածի տակ եք առնում, հետեւաբար ռեալ չէ նաեւ նրա հետ համագործակցելու ՀԱԿ-ի տեսակետը, որը վերահաստատվեց վերջին հանրահավաքի ժամանակ:

- Լեւոն Տեր-Պետրոսյանը չասաց, որ մենք գնում ենք համագործակցության: Ինչո՞ւ ռեալ չէ, ռեալությունը գուցե մի փոքր ուշ երեւա, նախագահական ընտրություններ են առջեւում, եւ այդ ժամանակ քաղաքական կուսակցությունները կճշգրտեն իրենց մոտեցումները եւ թե ինչ թեկնածուով հանդես գան, թերեւս այդ ժամանակ կպարզաբանվի՝ միասնականություն, համագործակցություն կա՞, թե՞ չկա:

- Իսկ ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը Քոչարյանին անջատում ԲՀԿ-ից:

- Եթե անձին որպես քաղաքական ուժ, միավոր չի համարում Տեր-Պետրոսյանը, դա իր մոտեցումն է: Ինքս քաղաքականության մեջ Քոչարյանի անձամբ ներգործությունը չեմ տեսնում, կուսակցությունների վրա հենվելը՝  գուցե, որից մեկն էլ իր պաշտոնավարման ժամանակներում ԲՀԿ-ն է: Ես չգիտեմ՝ նա այլեւս հույս կապո՞ւմ է ԲՀԿ-ի հետ կամ ընդհանրապես ինքը քաղաքականություն վերադառնալու նպատակ ունի՞: Եթե չունի կամ չունենա, ուրեմն ԲՀԿ-ն քաղաքական դաշտում պետք է իր տեղը գտնի:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 204 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0