Շաբաթ, 21.09.2024, 06:05
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 17 » Մի օր կդատվեն
21:47
Մի օր կդատվեն
Վահե Գրիգորյան

«Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի` օրերս տարածած տեսագրությունը բավարար է ՀՀ ներկա իրավապահներից շատերին տարիներ անց քրեական պատասխանատվության ենթարկելու համար` կոռուպցիայի փաստերն անտեսելու մեղադրանքով:

Հրապարակված փաստերին նման գնահատականի հեղինակը փաստաբան Վահե Գրիգորյանն է: Անդերսոնը պատմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին իր եւ գործընկերների կողմից տրված կաշառքների մասին: Սակայն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է այդ փաստերը քննելու նպատակով քրեական գործ հարուցել: «ՀՔԾ-ն հրաժարվում է քրգործ հարուցել մի այնպիսի հայտարարության առնչությամբ, որն իր նախադեպը չունի: ՀՔԾ-ն երբեւէ իր վարույթում ունեցե՞լ է կամ ունի՞ մի այնպիսի գործ, որը վերաբերում է այն մասշտաբներին, որի մասին խոսում է Պավել Անդերսոնը` մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ես ինչ կարծիք ունեմ այդ անձի` Պավել Անդերսոնի վերաբերյալ»,- մեր թղթակցին ասել է փաստաբանը:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 208 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0