Շաբաթ, 21.09.2024, 06:03
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 15 » Նոր արժեք է պատմամշակութային շինությունների մոտ ուտել-խմելու վայրեր կառուցելը
11:16
Նոր արժեք է պատմամշակութային շինությունների մոտ ուտել-խմելու վայրեր կառուցելը

Երեւանի պատմահնագիտական թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի նպատակներից մեկը ուրարտական խոհանոցի կառուցումն է: Նշենք, որ խոհանոցը կառուցվելու է «Էրեբունի» թանգարանից 300 մետր հեռավորության վրա` դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին:

Չգիտես ինչու, Հայաստանում լայն տարածում է գտել պատմամշակութային արժեքներ ներկայացնող շինությունները քանդելը, պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների մոտ խոհանոց, ռեստորան, մի խոսքով` ուտել-խմելու վայրեր կառուցելը: Ցայտուն օրինակներից մեկը Ծաղկաձորում` Կեչառիս վանքային համալիրի մոտ ռեստորանի կառուցումն է:

Իմ այս դիտարկմանը Գագիկ Գյուրջյանը պատասխանեց, որ ինքն էլ է դեմ Կեչառիսի վանքային համալիրում ռեստորանի կառուցմանը. «Ես դատապարտում եմ, որ Կեչառիսի մոտ կառուցվում է ռեստորան, դա բոլորովին ուրիշ խնդիր է, Էրեբունին քաղաքատեղի է, ունեցել է իր ապրելաձեւը, արհեստագործական թաղամասեր, միջնաբերդեր եւ այլն»: Գյուրջյանը նաեւ հավելեց, որ իրենք ուզում են թանգարանի մոտ ոչ թե սրճարան կամ ռեստորան կառուցել, այլ` ազգագրական խոհանոց: Գյուրջյանը ազգագրական խոհանոցը կապում է ուրարտական խոհանոցի հետ, եւ ինչպես ինքն է ներկայացնում` ապագայում կառուցվող ուրարտական խոհանոցում ստեղծելու են ուրարտական ժամանակաշրջանի աուրա: Նա հայտնեց, որ ուրարտական խոհանոցի շնորհիվ զբոսաշրջիկները կտեղեկանան ուրարտական ճաշատեսակների, կենցաղի, մասին, եւ մանրամասնեց. «Ուրարտական խոհանոցը ներկայացնելու է ուրարտական տունը, թե ինչպիսին են եղել ուրարտական տան հատակագիծը, եւ հենց ուրարտական տան մեջ էլ մատուցվելու են մեր ազգագրական ճաշատեսակները:»

Գյուրջյանը հայտնեց, որ Կարմիր բլուրի Արգիշտիխինիլիի պեղումներից հայտնաբերել են բազմաթիվ գյուղատնտեսական կուլտուրաներ` ցորեն, գարի, քունջութ, ոսպ. դրանք հայտնաբերվել են հին կճուճների մեջ: Պեղումների արդյունքում հայտնաբերվել է նաեւ գարեջրի եւ գինու արտադրության մասին վկայող իրեր: Գյուրջյանի կարծիքով, ոսպից, գարուց, ցորենից պատրաստված ճաշատեսակները, որոնք մենք պատրաստում ենք առօրյայում` ուրարտական են, եւ ըստ նրա` այդ ճաշատեսակներով կկարողանան գոհացնել եւ զարմացնել զբոսաշրջիկներին: Թանգարանի տարածքում շինարարական բոլոր աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկ միլիարդ դրամ, որը տրամադրելու է Երեւանի քաղաքապետարանը:

Գագիկ Գյուրջյանը կարծում է, որ պետք է հնավայրերը ավելի հրապուրիչ դարձնել, որ ավելի մատուցելի լինի զբոսաշրջիկներին: Ըստ նրա` վեց միլիոն դրամ արդեն ծախսվել է թեքահարթակներ կառուցելու համար: Գյուրջյանը հայտնեց, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար կառուցվել են թեքահարթակներ, որպեսզի կարողանան այցելել թանգարան: Նա ընդգծեց, որ ոչ միայն տեղացի, այլեւ արտասահմանցի շատ եւ շատ հաշմանդամներ են այցելել թանգարան, որն, ի դեպ, մինչեւ հիմա չի ջեռուցվում: Ձմռանը շենքերը տաքացվում են էլեկտրական սարքավորումներով: Տնօրենը հույս հայտնեց, որ երկու-երեք տարվա ընթացքում թանգարանը կջեռուցվի, եւ մանրամասնեց, որ խոնավության հետեւանքով որմնանկարները փչանում են:

Ըստ Գյուրջյանի, 2011-ի դրությամբ` «Էրեբունի» թանգարանի այցելուների թիվը հասել է 15 հազարի, սակայն հիմա նրանց  թիվը նվազել է: Կարելի է ենթադրել, որ այցելուների թիվը նվազել է այն պատճառով, որ միայն այցելությունը հուշարձան` արժե 2 հազար 500 դրամ:

Սվետլանա



Категория: Մշակույթ | Просмотров: 268 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0