Շաբաթ, 21.09.2024, 05:36
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 25 » Ոստիկանությունում իրարանցում է
22:43
Ոստիկանությունում իրարանցում է

Սերժ Սարգսյանի՝ ոստիկանություն կատարած այցն ու մասնավորապես ելույթը ծանր ազդեցություն են ունեցել այն ստորաբաժանումների ղեկավարների վրա, որոնցից Սարգսյանը դժգոհություն է հայտնել: Նշենք, որ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ վարչությունների, քլնգել էր նաեւ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը: Ասել էր, որ իր համար անհասկանալի է դառնում ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: «Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որեւէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաեւ հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունն ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում: Կա՛մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատի»,-հայտնել էր նա:

Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, ազդվելով Ազատիչի քննադատությունից, օրերս իր մոտ է հավաքել աշխատակազմին ու խիստ հրահանգել՝ առաջիկա 10 օրվա ընթացքում անպայման «ինֆորմացիա բերել», հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից: Մեր աղբյուրի պատմելով, նրանց մեջ մի ճարպիկ է գտնվել, ով մի «բոց ինֆորմացիայով»  իրեն փրկել է՝ հայտնելով, թե իրեն հայտնի է մեկը, ով աշխատանքից մշտապես 10-15 րոպե ուշանում է: Մեզ հասած տեղեկություններով, «շեֆի» հրահանգից հետո անգամ ինքնակամ դիմում գրող է եղել:

Просмотров: 227 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0