Շաբաթ, 21.09.2024, 05:36
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 14 » Ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել
17:22
Ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել


Այն վարկածը, թե հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դաժան ծեծի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը եղել է ոչ թե ռեստորանում, այլ դրա մոտ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում, վկայում է միայն Հայրապետյանի ցուցմունքը:

Դրանից բացի` այլ ապացույց չկա: Այս եզրակացությանը կարելի է հանգել ոստիկանությունից մեր թղթակցի հարցին տրված երեկվա պատասխանից: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանին երեկ մեր թղթակիցը հարցրել է` արդյոք Ֆուտբոլի ակադեմիայում կամ դրա մերձակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների միջոցով կարելի՞ է հաստատել, որ Հայրապետյանը իսկապես այնտեղ է եղել: Ահարոնյանը ասել է. «Ասուլիսի ժամանակ Արսեն Այվազյանը (ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ պետ) հայտնել էր Հայրապետյանի գտնվելու վայրը` ըստ նրա ցուցմունքի»: Փաստորեն, ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել` Ռուբեն Հայրապետյանի ասածները համապատասխանու՞մ են իրականությանը, եւ արդյո՞ք դեպքի պահին Հայրապետյանն իրոք «Հարսնաքարում» չի եղել: Հետաքրքիր է, ոստիկանությունը բոլո՞ր քաղաքացիների ցուցմունքներին է այսպես անվերապահորեն հավատում, թե՞ միայն Հայրապետյանի:

Просмотров: 185 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0