Շաբաթ, 21.09.2024, 05:34
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 13 » Փողի վրա նստած` փող չունեն
00:24
Փողի վրա նստած` փող չունեն

Երեւանում ներկայումս ընթացող ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են երթեւեկության համար ամենալարված ժամերին` առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան ժամը 18-ը: Արդյունքում, արդեն երկու ամիս է մայրաքաղաքի փողոցները կաթվածահար վիճակում են: Ավտոմեքենաների խցանումների կարելի է հանդիպել անգամ այնպիսի փողոցներում, որտեղ նախկինում խցանումներ երբեւէ չեն եղել: Ասենք, վերջին երկու օրերին` վաղ առավոտից մինչեւ երեկո փակվում է Շիրազի փողոցը` 15 թաղամասից մինչեւ նախկին «Շիրակ» հանրախանութի հատվածը, ինչի հետեւանքով Մազմանյան, Բաշինջաղյան եւ Մարգարյան փողոցներն օրվա գրեթե բոլոր ժամերին դառնում են անանցանելի: Սրանից առաջ էլ կաթվածահար վիճակում էր հայտնվել Մաշտոցի պողոտան, իսկ ավելի վաղ` նույն վիճակում էին Պռոշյան եւ Պարոնյան փողոցները եւ այսպես շարունակ: Երեւանը ոչ առաջին եւ ոչ էլ վերջին մայրաքաղաքն է, որի փողոցները հիմնանորոգվում են, բայց աշխարհում վաղուց ընդունված է, որ փողոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են երեկոյան եւ գիշերային ժամերին, որպեսզի երթեւեկությունը կաթվածահար չլինի:

Մեր այն հարցին, թե ինչու Երեւանում ասֆալտապատման աշխատանքները երեկոյան եւ գիշերային ժամերին չեն իրականացվում, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Կա մասնագիտական մոտեցում, մենք չունենք համապատասխան լուսավորություն, որը անհրաժեշտ է նման դեպքերում ասֆալտապատման աշխատանքները գիշերային ժամերին իրականացնելու համար: Անհրաժեշտ է շատ ուժեղ լուսավորություն ապահովել, որպեսզի կարողանանք աշխատանքները որակով կատարել»: Ըստ Գեւորգյանի, եթե ասֆալտապատում իրականացնող ընկերությունների առջեւ նման խնդիր դրվի, որ նրանք աշխատանքները երեկոյան եւ գիշերային ժամերին իրականացնեն, ապա դրա հետեւանքով ասֆալտի ինքնարժեքը կբարձրանա: «Դա կբերի լրացուցիչ ծախսեր, որը կանդրադառնա աշխատանքների կատարման ծախսերի վրա: Որքանո՞վ է արդյունավետ միայն այդ հանգամանքի համար ծախսերն ավելացնելը»,- ասաց Գեւորգյանը: Այսինքն, կարելի է կարծել, թե Երեւանի փողոցներն այսուհետ չեն հիմնանորոգվելու, ուստի մարդիկ որոշել են այս մի անգամվա համար ավելորդ ծախս չանել եւ համապատասխան սարքավորումներ չգնել:

Վահագն Հովակիմյան

Категория: Տնտեսություն | Просмотров: 237 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0