Շաբաթ, 21.09.2024, 06:06
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 15 » Փոքրիկ ուրախություն
11:09
Փոքրիկ ուրախություն


Ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող երկու թիմեր` Կապանի «Գանձասարն» ու Գյումրիի «Շիրակը», կարողացան հաղթահարել Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը:

Հայաստանի գավաթակիր «Շիրակը» սեփական հարկի տակ կայացած խաղում կարողացավ չպարտվել Չեռնոգորիայի «Ռուդարին»` գրանցվեց ոչ ոքի` 1-1, ինչը եւ բավարար էր, որպեսզի «Շիրակը» իր պատմության մեջ առաջին անգամ հայտնվի եվրագավաթների 2-րդ փուլում: Սա հնարավոր եղավ այս թիմերի առաջին խաղում գրանցված արդյունքի շնորհիվ: Հիշեցնեմ, որ Չեռնոգորիայում կայացած խաղում «Շիրակը» հաղթել էր 1-0 հաշվով: Հայաստանի մարզերը ներկայացնող մեր 2-րդ թիմը` Կապանի «Գանձասարը», թեեւ առաջին խաղում մրցակցի հարկի տակ պարտվել էր ֆարերյան կղզիների «Ստրեյմուր» թիմին 1-3 հաշվով, սակայն Երեւանում կայացած խաղում կարողացավ հաղթել 2-0 հաշվով ու մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ անցնել հաջորդ փուլ: Եվրոպա լիգային մասնակցող մեր 3-րդ թիմը հյուրընկալվելիս հաղթանակ տոնեց Չեռնոգորիայի «Զետայի» նկատմամբ 2-1 հաշվով, սակայն, քանի որ Երեւանում պարտվել էր ավելի մեծ հաշվով` 0-3, դուրս մնաց մրցաշարից:

Եւ այսպես, Հայաստանը Եվրոպա լիգայի 2-րդ փուլում ունի 2 մասնակից: Այս փուլում «Շիրակը» հուլիսի 19-ին ու 26-ին ուժերը կչափի Իսրայելի «Բնեյ Յեհուդա» թիմի հետ, իսկ «Գանձասարը» նույն օրերին կմրցի շվեյցարական «Սերվետի» հետ: Առաջին խաղերում մեր թիմերը հանդես կգան մրցակիցների հարկի տակ:

Իհարկե, այնքան էլ մեծ հերոսություն չէ հաղթել Չեռնոգորիան, առավել եւս` Ֆարերյան կղզիները ներկայացնող թիմերին: Մեղմ ասած, այսպիսի թիմերին մեր ակումբները պարտավոր են հաղթել: Բայց հայկական ակումբները վերջին տարիներին ոչ միայն չէին կարողանում հաղթահարել 1-ին փուլի արդյունքները, այլեւ չէին կարողանում անգամ հաղթել թեկուզ մեկ խաղում: Նշեմ նաեւ, որ երբեւէ վիճակահանությունը այսքան բարեհաճ չէր գտնվել հայկական թիմերի նկատմամբ: Ամեն դեպքում փաստը մնում է փաստ. վերջին 4 տարվա ընթացքում հայկական թիմերը եվրագավաթների խաղարկություններում մասնակցել են ուղիղ 30 հանդիպման, որոնցից պարտվել են 24-ում, 5-ը` ավարտել ոչ ոքի ու ընդամենը 1 խաղում` տոնել հաղթանակ: 2008 թվականից սկսած, հայկական ակումբներից միայն «Բանանցին»` 2009 թվականի հուլիսի 9-ին հաջողվել է հաղթանակ տոնել, չնայած դա էլ բավարար չի եղել հաջորդ փուլ դուրս գալու համար: Հիմա ներկայացնեմ ընթացող խաղաշրջանի արդյունքները: Հայկական երեք թիմ է առայժմ խաղադաշտ դուրս եկել. «Փյունիկը», «Գանձասարն» ու «Շիրակը» միասին անցկացրել են վեց հանդիպում, որոնցից մեր թիմերի հաղթանակով է ավարտվել 3 խաղ, ոչ ոքի է գրանցվել մեկում, իսկ 2-ում էլ հաղթել են մեր մրցակիցները: Մի՞թե սա ուրախանալու առիթ չէ հայ ֆուտբոլասերների համար:

Ինչպես հայտնի է, ակումբային ֆուտբոլում գործում է վարկանիշային աղյուսակ. երկրներն իրենց ակումբների ցույց տված արդյունքներին համարժեք միավորներ են վաստակում, որի հանրագումարով էլ որոշվում է, թե որ երկիրն ինչքան մասնակից պետք է ունենա Չեմպիոնների ու Եվրոպա լիգայի խաղարկություններում: Հայաստանը 2008-09 թվականների խաղարկությունում ունեցել է 0 գործակից` մեր թիմերը պարտվել են բոլոր խաղերում: 2009-10 թթ. մրցաշրջանում Հայաստանը ունի 0,5, 2010-11 թթ. մրցաշրջանում` 0,25 գործակից: Անցյալ տարի մեր թիմերը համատեղ կարողացան հավաքել 0,125 միավոր: Կարծես, Հայաստանի վարկանիշը նվազում էր երկրաչափական պրոգրեսիայով: Բայց ահա ընթացող մրցաշրջանում մեր թիմերը արդեն ունեն վերջին տարիների համար աննախադեպ բարձր` 0,875 գործակից` ճիշտ այնքան, որքան վաստակել էին նախորդ չորս տարիներին միասին վերցրած: Ու սա դեռ վերջը չէ: Մեր թիմերը դեռ ունեն անցկացնելու առնվազն վեց հանդիպում. «Գանձասարի» ու «Շիրակի» առաջիկա խաղերի մասին արդեն նշել եմ: Ավելացնեմ, որ հուլիսի 17-ին ու 24-ին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներն է անցկացնելու «Ուլիսը»: Հայաստանի գործող չեմպիոնի մրցակիցն է լինելու Մոլդովայի չեմպիոն «Շերիֆը»: Բավական հաջող մեկնարկած եվրագավաթների խաղարկություններում մեր թիմերը դեռ կարող են միավորներ վաստակել:

Արմեն Նիկողոսյան

Категория: Սպորտ | Просмотров: 234 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0