Շաբաթ, 21.09.2024, 05:41
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 15 » Փուչիկները պայթել են ոչ թե ծխախոտից, այլ...
10:51
Փուչիկները պայթել են ոչ թե ծխախոտից, այլ...


Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ բռնկված փուչիկները լիցքավորված են եղել հրավտանգ մեթան գազով:

Հիշեցնենք՝ գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկների պայթյունի պատճառով տարբեր աստիճանի այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 154 մարդ։ Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել։

«Դրանք լիցքավորվել են փոքրիկ գազի բալոններով։ Հայտնի է, թե ով է լիցքավորել, ինչպես, որտեղից, որ հասցեում։ Դրանք լիցքավորվել են ֆիզիկական անձանց կողմից։ Դրանք լիցքավորվել են կոնկրետ բնակարանում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը, ով օրեր առաջ է ստացել փորձաքննության եզրակացությունը, որը հաստատում է փուչիկների մեջ հրավտանգ գազի առկայությունը:

Այվազյանը նշել է, որ առայժմ փուչիկները լիցքավորողի տվյալները չեն հրապարակում։ Նա այս գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա:

Մեթան գազով լիցքավորվել է շուրջ 7 հազար փուչիկ: Փորձաքննության եզրակացության համաձայն, դրանցում եղել է սեղմված գազ, որն օգտագործում են գազալցակայանները: Ոստիկանությունը նախաքննության շահերից ելնելով առայժմ չի հրապարակում, թե բնակարանում փուչիկները լիցքավորողը որտեղի՞ց է ձեռք բերել սեղմված գազը:

Այվազյանն ասում է, որ առայժմ կասկածյալներ ու ձերբակալվածներ չկան, քանի որ անցած երկու ամիսների ընթացքում նախաքննական մարմինը զբաղված է եղել տարբեր փորձաքննությունների նշանակմամբ ու գործի հետ կապված տարբեր հանգամանքների ճշտմամբ:

Այվազյանը նշում է, որ փորձաքննության արդյունքներով փուչիկները բռնկվել են ոչ թե ծխախոտից, այլ կրակից, ինչը կարող էին առաջացնել կրակայրիչները:

«Շրջանառվում էին վարկածներ, որ ծխախոտի այրվող գլանակից եւս կարող էր այդ պայթյունը առաջանալ։ Սակայն, ըստ փորձաքննության եզրակացության, այրված ծխախոտի գլանակից նման հետեւանք չէր կարող առաջանալ», - նշել է նա։

Այս գործի շրջանակներում հարցաքննվել է 250 մարդ, այդ թվում հանրահավաքը կազմակերպող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ:

Ոստիկանության ներկայացուցիչը վստահեցնում է, որ օրենքի շրջանակներում բոլոր մեղավորները պատժվելու են: Այվազյանը նշում է, որ գործի քննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի օրենսդրությունում բաց է այն հատվածը, որը սահմանում է մեթան գազի կիրառումը այլ տեղերում՝ բացի գազալցակայաններից ու կենցաղում։ Այլ կերպ ասած՝ փուչիկների մեջ մեթանի կիրառումն արգելող իրավական փաստաթուղթ չկա:

Փուչիկները սովորաբար լիցքավորում են չբռնկվող հելիում գազով։ Հելիումով 1 փուչիկի լիցքավորման արժեքը 700 դրամ է: Մինչդեռ հրավտանգ գազերով լիզքավորելը 2-3 անգամ էժան է:

Просмотров: 207 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0