Շաբաթ, 21.09.2024, 05:41
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 30 » Պալաչի ներողությունը կեղծ էր. Ծառուկյանի սանիկը ներում հայցել չի պատրաստվում
17:13
Պալաչի ներողությունը կեղծ էր. Ծառուկյանի սանիկը ներում հայցել չի պատրաստվում

Անսպասելիորեն նոր զարգացում է ապրել Արթուր Հարությունյան (Պալաչ)-Գագիկ Ծառուկյան դիմակայության պատմությունը։ Այն բանից հետո, երբ մի պահ թվաց, թե պատմությունը իր տրմաբանական հանգուցալուծմանն է հասել, երբ մամուլում տարածվեց Պալաչի անունից արված հաղորդագրությունը, որտեղ վերջինս ներողություն էր խնդրում Ծառուկյանից և ճանաչում իր մեղավորությունը, պատմությունը նոր ընթացք ստացավ, երբ սկզբում Պալաչի ընկերը, հետո ինքը՝ Պալաչը, հայտարարեցին, որ հաղորդագրությունը կեղծ է և Արթուր Հայրությունյանը նման բան չի ասել։

Ճիշտն ասած սա ինձ այդքան էլ չզարմացրեց, համենայն դեպս ոչ այնքան, ինչքան ինքը՝ կեղծ հաղորդագրությունը, որովհետև համաձայնվեք, մի քիչ անտրամաբանական բան է ստացվում. սկզբում լուրեր են շրջանառվում, որ Պալաչը բացակայում է հանրապետությունից, ավելին, նա իր ընտանիքն էլ փախցրել է, որեսզի վստահ լինի վերջիններիս ապահովության մեջ, իսկ դրանից մի քանի օր հետո հրարակավ ու ի՞նչ խոսք, բավականին ստորացուցիչ հռետորիկայով ներողություն է խնդրում Ծառուկյանից։

Ըստ իս, այս պատմությունը դեռ շատ ջուր է քաշելու, հաշվի առնելով, որ փաստորեն ոչ Պալաչն է այդքան վախկոտ տղա (հետաքրքիր է, թե ո՞վ է նրա մեջքին կանգանած, որովհետև դուխը՝ դուխով, բայց Ծառուկյանին դեմ մենակ դուխի հաշվին գնալը ինքնասպանությանը հավասար է), ոչ էլ Ծառուկյանն է այն աստիճան գթասիրտ, որ հենց այնպես ների իր սանիկին։

Просмотров: 241 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0