Շաբաթ, 21.09.2024, 06:15
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 2 » Պատասխանատվությունը թողեցին ՍԴ-ի վրա
14:01
Պատասխանատվությունը թողեցին ՍԴ-ի վրա

Երեքշաբթի ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է շարունակի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննարկումը:

Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ին երկու պահանջ է ներկայացրել` անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի` այս ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը եւ, նորից ամփոփելով թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունները, ընտրված ճանաչել Նիկոլ Փաշինյանին:

ՍԴ-ն հունիսի 15-ին որոշել էր կասեցնել Փաշինյանի դիմումի քննարկումը եւ լրացուցիչ նյութեր էր պահանջել ՀՀ ԿԸՀ-ից, գլխավոր դատախազությունից եւ վարչական դատարանից: Այս որոշմամբ արձանագրվեց այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի դիմումի մերժման ուղին ՍԴ-ն չէր գտել: Հակառակ դեպքում ՍԴ-ն կվարվեր այնպես, ինչպես վարվեց մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ ներկայացված մյուս դիմումների պարագայում. կհայտարարվեր, որ ընտրախախտման կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվել, մի քանի իրավական վերլուծություն կարվեր, նաեւ` հղումներ նախկին որոշումներին, եւ կհրապարակվեր մերժումը:

Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ԿԸՀ-ն պիտի փորձեին ՍԴ-ին ինչ-որ նյութեր տրամադրել, որոնց շնորհիվ հնարավոր լիներ Նիկոլ Փաշինյանի դիմումը մերժելու ձեւ գտնել: Դիմումի քննարկումը կասեցնելու մասին ՍԴ-ի որոշման մեջ նաեւ հստակ նշվել էր, թե դատախազությունը եւ ԿԸՀ-ն ինչի վերաբերյալ պետք է նյութեր տրամադրեին` Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրողներին գումար բաժանելու եւ անվճար ծառայություններ մատուցելու խոստումներ տալու ու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը կազմակերպված խոչընդոտելու դրվագների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կից գրությամբ` ՍԴ-ին են ուղարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչների այն որոշումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքերին եւ մեկ որոշում, որը թվագրված է մայիսի 21-ով. այսինքն, իբր` ԱԺ ընտրություններից երկու շաբաթ հետո է կայացվել (Սամվել Ալեքսանյանի կողմից եւ նրա անունից ընտրողներին գումար բաժանելու մասին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է ապրիլի 20-ին): Այս որոշումը պետք է լիներ հենց այն առանցքային փաստաթուղթը, որի միջոցով ՍԴ-ն պետք է փորձեր Նիկոլ Փաշինյանի դիմումը մերժել: Սակայն, այդ որոշման հեղինակները իրավիճակը ավելի են բարդացրել` փաստաթղթում ներառելով ակնհայտ կեղծ տվյալներ: Փաստաթղթում ներառված կեղծիքները բազմաթիվ են, բայց դրանցից մեկը կարելի է գլուխգործոց համարել, քանի որ կեղծ պնդումը հերքելու համար ընդամենն անհրաժեշտ է թերթ կարդալ: Այսպես, այդ փաստաթղթում նշված է` իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե առկա է ձայնագրություն, որում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը ընդունել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ` ապրիլի 19-ին թիվ 190 դպրոցում գումար է բաժանել: Եւ որպես ասվածի հիմնավորում` բերված է «ՀԺ»-ի ապրիլի 28-ի համարում տպագրված «Թաղապետը ներողություն խնդրեց» հրապարակումը: Այնուհետեւ հետաքննիչը «ապացուցել է», որ նման ձայնագրություն գոյություն չունի: Բանն այն է, որ ոչ Նիկոլ Փաշինյանն է նման հայտարարություն արել, ոչ էլ նշված հոդվածում նման բան կա: Սա էլ դեռ ամենը չէ: Դատախազության փաստաթղթի «հմայքն» այն է, որ ուղղակիորեն ապացուցում է Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրողներին գումար բաժանելու եւ անվճար ծառայություններ մատուցելու խոստման փաստը: Այս փաստաթղթում ոչ մի անդրադարձ չկա Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրողներին գումար բաժանելու խնդրին, նույնիսկ այդ օլիգարխի անունը չկա, իսկ քննարկման առարկան, հիշեցնենք, հենց այդ խնդիրն է, ոչ թե ստահոդ ձայնագրության լինել-չլինելը: Ոստիկանության հետաքննիչը եւ նրան վերահսկող դատախազությունը չեն էլ փորձել հերքել Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ մամուլում եղած հրապարակումները` այդպիսով ընդունելով, որ դրանք համապատասխանում են իրականությանը:

ՍԴ-ի ակնկալիքները, որ դատախազությունը եւ ԿԸՀ-ն իրեն ինչ-որ նյութեր կտան, որոնցով կկարողանան Նիկոլ Փաշինյանի դիմումը մերժել, մեղմ ասած` հօդս ցնդեցին: Ավելին, ստեղծվել է մի իրավիճակ, որ հուլիսի 3-ին ոչ թե որոշվելու է Նիկոլ Փաշինյանին թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ճանաչելու հարցը, այլ ՍԴ-ն պետք է կողմնորոշվի` անձամբ զբաղվել ընտրակեղծարարությամբ եւ պահպանե՞լ Սամվել Ալեքսանյանի մանդատը, թե` ոչ:

Վահագն Հովակիմյան


Категория: Քաղաքականություն | Просмотров: 195 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0