Շաբաթ, 21.09.2024, 06:09
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 13 » Պատասխանող կողմը Ծառուկյանը չէ, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը
20:58
Պատասխանող կողմը Ծառուկյանը չէ, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը


Այս էլ քանի ամիս է՝ քաղաքական դաշտը, լրատվամիջոցները նույն թեման են արծարծում. Ծառուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ կսատարի՞ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Բոլորը տալիս-բռնում, առնում-ծախում են եւ արդյունքում նույն անորոշությունն է: Վերլուծություններն ու մեկնաբանություններն ավելի խորհրդավոր են դարձնում Գագիկ Ծառուկյանի կերպարը, որովհետեւ նրա կողմից որոշակիացվող որեւէ արձագանք չկա: Իրականում ի՞նչ է կատարվում, փորձենք փաստերի լեզվով տալ գնահատականը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր 2011թ. փետրվարի 17-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրված կոալիցիոն հուշագրին: Սահակյանն ասել էր, որ «հուշագրի ստորագրման պայմանավորվածությունների մեջ եղել է նաեւ այն, որ ստորագրող քաղաքական ուժերից որեւէ մեկը, եթե չցանկանա պաշտպանել այդ հուշագիրը, պետք է հայտարարությամբ հանդես գա: Առայժմ այդ երեք ուժերից ոչ մեկը նման հայտարարությամբ հանդես չի եկել»:

Ինչու՞ է լռում Գագիկ Ծառուկյանը. այս հարցն է առաջանում: Ինչու՞ չի որոշակիացնում իր դիրքորոշումը: Թվացյալ լրջության մեջ, հարցն իր մեջ լրջության տարր անգամ չի պարունակում: Այն ունի սովորական պատասխան. Ծառուկյանը չունի որոշակիացված պատասխան, որովհետեւ նա չի պատասխանող կողմը: Պատկերացնու՞մ եք այն մարդու վիճակը, որին դատարանում հարց են ուղղում, մինչդեռ իրավական տեսանկյունից ինքը չի պատասխանող կողմը… Այդ հարցը պետք է ուղղել պատասխանող կողմին՝ ասենք Երկրորդ  նախագահին. «Հարգելի Ռոբերտ Քոչարյան, ե՞րբ են ավարտվելու ձեր քաղաքական բանակցությունները, որպեսզի տեղակայեք ձեր կրակակետերը ու ըստ այդմ որոշեք՝ ուժներդ բավականացնու՞մ է գործող նախագահին մի քայլ ետ թողնելու համար (մի քայլ եմ ասում, որովհետեւ քաղաքական տեսակետից Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին դուրս չի մղի): Գուցե ճիշտ եք անում, որ որոշել եք ձվերը աշնանը հաշվել, բայց հավատացնում եմ՝ Հայաստանում էլ ձու ածող հավ չեք թողել, բոլորը ձեզնից հետո ձվից կտրվել են: Ուստի խնդրում ենք՝ օր առաջ ժողովրդին տեղեկացնել, թե Գագիկ Ծառուկյանն ի՞նչ է անելու…»

Հավատացած եղեք, որ Ռոբերտ Քոչարյանը կպահանջի, որ մյուս պատասխանող կողմին՝ գործող նախագահին  էլ հարցնել:
… Բայց թե Լեւոն Տեր Պետրոսյանն ինչու՞ է ուզում հայտնվել պատասխանողի կարգավիճակում, այլ թեմա է: Իրականն այն է, որ Առաջին նախագահին ժողովրդական վկայի կարգավիճակ է տրվել…

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Категория: Քաղաքականություն | Просмотров: 237 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0