11:19 ՊՆ փոխգնդապետը հարուստ զինամթերքով փորձել է պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը | |
Այսօր՝ հուլիսի 1–ին, գիշերը ժամը 2.15–ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։
Ժամանել են նաև պարամեդիկների խումբը, հրշեջ–փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և Երևանի փրկարար վարչության Ավանի բաժնի խումբը։ Տեղում էր նաև 1-03 ծառայության բրիգադը։
Փաստի առթիվ ՈՔԳՎ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39–ամյա Վարդան Սամվելյանն է։
Նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 30–ի երեկոյան նշված ռեստորանի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեցին մի քանի հարյուր քաղաքացիներ։ Նոնավառության ակցիան ավելի ուշ վերածվեծ բողոքի ակցիայի, քանի որ մոմավառությանը զուգահեռ ռեստորանային համալիրի ներսում հարսանեկան արարողություն էր ընթանում։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Նա ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը: Երեկ ժամը 19-ի սահմաններում նա մահացավ: | |
|