Շաբաթ, 21.09.2024, 06:02
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 20 » Քավության նոխա՞զ են գտել
20:22
Քավության նոխա՞զ են գտել


Երեկ ոստիկանությունը մանկական խանդավառությամբ հայտարարեց, որ 2012 թ. մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ շուրջ 7000 փուչիկների պայթյունի գործով վերջապես մի հոգու մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով` 2012թ. հուլիսի 18-ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, նախաքննությունը շարունակվում է:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 213 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0