Շաբաթ, 21.09.2024, 05:36
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 11 » Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է որպես վկա
17:51
Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվել է որպես վկա


Ոստիկանությունը, ըստ էության, դեռեւս չի հերքում, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում ռազմաբժիշկների ծեծի ենթարկելու հրահանգը տվել է դեռեւս ԱԺ պատգամավոր, այդ ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը:

Բանն այն է, որ քննչական մարմինը դիմել է դատարան` կալանավորված վեց անձանց հեռախոսազանգերի վերաբերյալ քաղվածքներ ստանալու համար: Դատարանը այդ դիմումը բավարարել է, սակայն քաղվածքները քննիչներին կտրամադրվեն շուրջ տասը օրից միայն: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով վարչության ղեկավար Արսեն Այվազյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ տարածված լուրերի` ռազմաբժիշկներին ծեծի ենթարկելուց առաջ ռեստորանի անվտանգության աշխատակիցները հեռախոսազրույց էին ունեցել Հայրապետյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ այլ քրեական գործերով, օրինակ` Մարտի 1-ի, հայ իրավապահները հաշված րոպեների ընթացքում պարզում ու բերման էին ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին ընդամենը մեկ անգամ զանգահարած անձանց, իսկ այս դեպքում դեռեւս հարց է` այդ քաղվածքները կլինե՞ն, թե` ոչ:

Երեկ Արսեն Այվազյանը լրագրողներին պատմել է քրեական գործի ընթացքի մասին: Մեր թղթակցի հարցին ի պատասխան` նա ասել է, որ Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 6-ին այցելել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ եւ հարցաքննվել որպես վկա: Ցուցմունքում նա նշել է, որ հունիսի 17-ին եղել է Սեւանում, ժամը 19:30-ի սահմաններում գնացել է «Հարսնաքար», այնտեղ մնացել է մոտ կես ժամ, իսկ հետո գնացել է ֆուտբոլի ակադեմիա, այսինքն` հանցագործության պահին չի եղել դեպքի վայրում: Ստացվում է, որ Հայրապետյանը հարցաքննվել է դեպքից 20 օր անց, այն էլ` այն բանից հետո, երբ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Թե ինչու Հայրապետյանը ավելի վաղ չէր հարցաքննվել, Այվազյանը չի պարզաբանել:

Ըստ Այվազյանի, գործով անցնող ոչ տուժողները, ոչ վկաները, ոչ մեղադրյալները իրենց ցուցմունքում Ռուբեն Հայրապետյանի մասնակցության վերաբերյալ որեւէ տվյալ չեն հայտնել, իսկ ինչ վերաբերում է ռեստորանային համալիրում տեղադրված տեսախցիկների տեսագրություններին, ապա այստեղ «պատահականություններ» են ի հայտ եկել: Ըստ Արսեն Այվազյանի, այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել ծեծը, տեսախցիկներ չեն եղել, իսկ ռեստորանում տեղադրված մյուս տեսախցիկները թեեւ աշխատել են, բայց լրիվ «պատահաբար» չեն պահպանել տեսաձայնագրությունները: «Ըստ քրեական գործի տվյալների, դեպքին նախորդած ժամանակահատվածում ձայնագրող սարքում առաջացել է անսարքություն, ինչի հետեւանքով` նախորդ օրերին եւ դեպքի օրը այդ ձայնագրող սարքը բացակայել է տեսահսկող համակարգից»,- ասել է Այվազյանը: Մեր թղթակցի հարցին` գուցե տեսագրությունները ուղղակի ջնջվե՞լ են, Այվազյանը ասել է, որ այդ վարկածը ստուգվել է, բայց չի հաստատվել: Դե՛ բա իհարկե...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 234 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0