20:26 Վանոյին կձերբակալեն, եթե... | |
ՀՀ վերադառնալուն պես` Վանո Սիրադեղյանը կձերբակալվի: Այս մասին երեկ
ոստիկանությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է
փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Վերջին շրջանում Facebook սոցիալական
ցանցում եւ լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է ներքին գործերի
նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի` Հայաստան
վերադառնալու հնարավորությունը: Լրագրողներից մեկի հարցին` ո՞ր փուլում է
այսօր գտնվում Վանո Սիրադեղյանի գործը, Պողոսյանը երեկ ասել է. «Վանո
Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործը ոստիկանության նախաքննական ապարատի
վարույթում չէ: Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կա հետախուզական գործ, նրա
նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, հետախուզական գործի
վարույթն իրականացնում է Քրեական հետախուզություն գլխավոր վարչությունը»: | |
|