Շաբաթ, 21.09.2024, 05:38
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 5 » Վարչապետի կնոջ հարստանալու բանաձևը
22:21
Վարչապետի կնոջ հարստանալու բանաձևը

Վարչապետի կնոջ հարստանալու բանաձևը


Առանց աշխատանքի հարստանալ հնարավոր չէ: Հաջողության կարելի է հասնել միայն աշխատելով՝ այն էլ բարեխիղճ և նվիրումով աշխատանքի շնորհիվ: Այս առումով բանաձևը պարզ է.

Առաջին հերթին անհրաժեշտ է կարողանալ ընդունվել լավագույն համալսարաններից մեկը՝ իմ դեպքում դա Լենինգրադի պետական համալսարանն է:

Անհրաժեշտ է ջանասիրաբար սովորել և ստանալ գիտելիքներ, որոնք հնարավորություն կտան զբաղվել սիրած աշխատանքով:

Անհրաժեշտ է աշխատել առնվազն քսանհինգ տարի՝ դասավանդելով տարբեր համալսարաններում: Անհրաժեշտ է կուտակել այնպիսի գիտելիքներ և փորձ, որ կարողանաք հաղթել միջազգային մրցույթներում՝ իմ դեպքում Եվրոպական համալսարաններից մեկում տասնյոթ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելն է: Ուսումը պետք է լինի շարունակական և պետք է կատարելագործվել՝ իմ դեպքում դա Լաս Պալմասի համալսարանի ասպիրանտուրան է: Ցանկալի է մասնակցել մի շարք միաջազգային գիտական ծրագրերի, ինչի արդյունքում դառնալ դասագրքի հեղինակ, որով աշխարհի հազարավոր ուսանողներ կարող են սովորել՝ իմ դեպքում դա «Ռուսաց լեզուն իսպանախոսների համար» դասագիրքն է: Միաժամանակ ցանկալի է զբաղվել նաև թարգմանչական աշխատանքով՝ ավելացնելով մասնագիտական հմտությունները: Ահա այսպիսինն է իմ անցած մասնագիտական և աշխատանքային ճանապարհը:

Իսկ երբ ծնվեց մեր փոքրիկը, մենք, ամուսնուս հետ միասին, որոշեցինք, որ ես պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ ընտանիքին և զբաղվեմ երեխաների դաստիարակությամբ:

Просмотров: 381 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0