Շաբաթ, 21.09.2024, 03:47
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 03

 Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը վերկուսակցական է, այդ պատճառեվ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Օբամայի օգտին քարոզչություն չի անի նախագահական ընտրությունների ընթացքում: 
Հիլարիի ամուսինը` նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, հայտարարել է, որ երջանիկ կլիներ, եթե կինը որոշեր մասնակցել 2016թ. ընտրություններին, գրում է gazeta.ru-ն:

 «Նա միանգամայն անկեղծ էր, երբ ասում է, որ մտադիր չէ քաղաքականություն վերադառնալ,- ասել է նա АВС-ի լրագրողներին: Բայց եթե նա ցանկանա փոխել որոշումը եւ մասնակցել ընտրություններին, ես երջանիկ կլինեմ»:

 Հիլարի Քլինթոնը 2008թ. ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 259 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012


 Շվեյցարական գիտության իններորդ բիենալը (THE 9TH SWISS BIENNIAL ON SCIENCE, TECHNICS + AESTHETICS on «THE LARGE, THE SMALL AND THE HUMAN MIND») տեղի է ունեցել Լյուցեռնում, մարտ 31-ից ապրիլ 1-ը:

 Այս տարվա փառատոնը նվիրված էր հանրության ուշադրությունը գրավող երկու բնագավառներին` առաջին օրը` ուղեղի հետազոտություններին, երկրորդ օրը` տիեզերքի ճանաչմանը եւ արբանյակային ծրագրերին:  Տիեզերքի հետազոտմանը նվիրված երկու գլխավոր բանախոսներն (keynote speaker) էին մեր ժամանակների ականավոր գիտնական Ռոջեր Պենրոուզը (Sir Roger Penrose, Oxford) եւ  Վահագն Գուրզադյանը (կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոն, Ալիխանյանի անվ. ազգային լաբորատորիա եւ Երեւանի պետական համալսարան): Օրը եզրափակվել է Կլոր սեղան քննարկումով` նրանց եւ մի քանի այլ մե ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 233 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012


Ինդոնեզացի միլիոնատեր Ռուդի Կուռնիավանը (Rudy Kurniawan), ով հայտնի է հին գինիների իր հավաքածուով, ձերբակալվել եւ արտաքսվել է ԱՄՆ-ից խաբեության համար:

Համաշխարհային լրատվամիջոցների հաղորդմամբ` Կուռնիավանն իր հավաքածուի գինիների անվան տակ  էժանագին գինիներ է վաճառել:  Էժանագին գինիների մեկ շիշը նա վաճառել է 1000 դոլարով, հաղորդում է  Kedem-ը:

Գինու վերաբերյալ կասկածները գիտակների մոտ առաջացել էին դեռեւս 2007 թվականին, երբ նրա մի քանի շշեր աճուրդից հանվել էին որպես պահանջներին անհամապատասխան: Հետագայում` 2009 թվականին, իրադրությունը կրկնվեց, սակայն հավաքածուի տիրոջ մեղքը դեռեւս չէր ապացուցվել:
Категория: Տնտեսություն | Просмотров: 201 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012


 Ford Models գործակալության  ամենամյա Supermodel of the World մրցույթի հաղթող է դարձել Արգենտինայի բնակչուհի 17-ամյա Սոֆիա Փաուլը: 

 Ժյուրին գնահատել է աշխարհի ավելի քան 20 երկրների ներկայացուցիչ աղջիկներին: Մրցույթի եզրափակչին նա գեղեցկությամբ եւ մասնագիտական կարողություններով մրցել է Հնդկաստանի եւ Ավստրալիայի մասնակիցների հետ, գրում է Lady.Mail-ը:

 Միջազգային եզրափակչի հաղթողը 250 հազար դոլարանոց պայմանագիր է ստանում Ford Models գործակալությունից: Մրցույթի եւս երկու  հաղթողներ ստանում են 150 եւ 100 հազարական դոլար արժողությամբ պայմանագրեր:
Категория: Մշակույթ | Просмотров: 243 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012


 Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը «Կենաց ծառ» միջազգային մրցանակ է ստացել:

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գրասենյակում կայացել է Ազգային, մշակութային եւ հոգեւոր ժառանգության  վերածննդի  բարեգործական հիմնադրամի «Կենաց ծառ»  միջազգային մրցանակի դափնեկիրների ավանդական մրցանակաբաշխությունը:

 Այս տարի մրցանակի համար առաջադրվել էին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Գալին, Մոսկվայի  Ռերիխի անվան թանգարանի տնօրեն Լյուդմիլա Շապոշնիկովան, հնդկաստանցի քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Քարան Սինգհը, ինչպես նաեւ ֆրանսահայ  հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:
< ... Կարդալ ավելին...
Категория: Մշակույթ | Просмотров: 241 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012


 

Թերթն անդրադարձել է արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի շուրջ վերջին շրջանում ընթացող զարգացումներին: Հոդվածը ձեզ ենք ներկայացնում մասնակի կրճատումներով:

«Երեկվա լրահոսում բացարձակապես ոչ մի տեղեկություն չկար այն մասին, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վաճառել է իր «Բենթլին», իսկ գործարքից գոյացած հասույթն էլ նվիրաբերել որեւէ մանկատան, ծերանոցի կամ հատկացրել որեւէ դպրոցի, եկեղեցու վերանորոգման համար։

Չկար նման տեղեկություն։ Հետեւաբար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը դեռ հանգիստ ու միգուցե երանությամբ օգտվում է դույն «Բենթլի» ավտոմեքենայից։ Փաստ, որ այս օրերին ակտիվորեն քննարկվո ... Կարդալ ավելին...
Категория: Մշակույթ | Просмотров: 265 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012


 Մեր ունեցած տեղեկություններով վերջերս «Ռուսաստան-Հայաստան» բարեկամական խմբի պատգամավորական պատվիրակության հետ Հայաստանում գտնվող  «Եդինայա Ռոսիյա» կուսակցության «Մոլոդայա գվարդիա» երիտասարդական շարժման ներկայացուցիչները,  կիսվելով  իրենց տպավորություններով Հայաստանի մասին, նաև  խնդրանք են փոխանցել Գագիկ Ծառուկյանին, որ Մայր Հայաստանի հուշարձանին հարակից հիշատակը հավերժացնող կրակը շարունակվի վառվել:
 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղում լուծել է հարցը` հանձնարարելով հնարավորինս սեղմ ժամկետներում պայմանագիր կնքել ու պահանջված գումարը վճարել, որպեսզի կրակը վառ պահվի:
 Հիշեցնե ... Կարդալ ավելին...
Категория: Մշակույթ | Просмотров: 259 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012


Ոստիկանները Մոսկվայի հարավ-արեւելքում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացիներ տղամարդու եւ կնոջ, որոնք կասկածվում են իրենց նորածին երեխային ծախելու մեջ: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը: Նրա խոսքով, ոստիկանության աշխատակիցները նրանց ձերբակալել են ժամը 13-ին Վոլգոգրադի պողոտայի 121 շենքի մոտ:

«Երեխայի մայրն ու նրա ընկերը մտադիր էին վաճառել նորածնին 15 հազար դոլարով: Երեխան տեղափոխվել է մանկատուն, նրա առողջական վիճակը լավ է»,- ասել է աղբյուրը:

Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել` մարդկանց առեւտրի հոդվածով, որը ենթադրում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Просмотров: 222 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 3-ին մի շարք օրենքներ է ստորագրել: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 254 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012


Հայպետֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, այսօր` ապրիլի 3-ին, տեղի կունենա  «Հայաստանն ընդմիշտ Ռուսաստանի բարեկամն է»` նվիրված Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Հայաստանում  «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամլո ծառայությունում,  Հայաստանում ծրագրով կհնչեն ռուսական եւ հայկական երգեր` երգիչ եւ երգահան Անատոլի Կուտեպովի կատարմամբ:
Категория: Մշակույթ | Просмотров: 233 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012

 
«System of a Down»-ի մեներգիչ Սերժ Թանգյանն ավարտում է իր երրորդ անհատական ալբոմի ձայնագրման աշխատանքները:

Ալբոմը, որը կոչվում է «Խարակիրի» եւ ձայնագրվել է  Serjical Strike/Reprise Records ստուդիայի կողմից,  կթողարկվի այս ամռանը, հաղորդում է  KNAC ռադիոկայանը:

«Այս ալբոմը տարբերվում է այն ամենից, ինչ ես արել եմ նախկինում որպես մենակատար: Դրանում ավելի շատ շարժում կա, ինչպես նաեւ կան 80-ականների գոթական եւ էլեկտրոնային տարրեր` սկսած դինամիկ ծանր ռոքից մինչեւ էպիկական մեղեդային երգեր»,-ասել է Թանգյանը:

Ինչ վերաբերում է լիրիկային, ապա երգերն ինչպես անձնական ապրումների, այնպես էլ քաղաքականության եւ փիլիսոփայության, հումորի եւ սիրո մասին են:
Категория: Մշակույթ | Просмотров: 240 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012

 
Քաղաքապետարանի գծած նոր երթուղային ցանցը էապես կրճատեց միկրովավտոբուսների քանակը` հօգուտ ավտոբուսների, եվ ոչ տրոլեյբուսների: Էլեկտրատրանսպորտը տարիներ շարունակ տեղ չէր գտնում քաղաքի ղեկավարության` տրանսպորտի զարգացման մասին ծրագրային ելույթներում: Երթուղային տաքսնիերը փոխարինելու մասին խոսվում էր շատ, բայց ուշադրության կենտրոնում մնում էին ավտոբուսները (որոնք, ինչպես եւ միկրոավտոբուսները, աշխատում են ոչ թե տեղական հոսանքով, այլ ներմուծված գազով ու բենզինով):

2006-2007 թվականին Հայաստան են բերվել ֆրանսիական «Ռենո» եւ ռուսական «ԼիԱԶ» տրոլեյբուսներր, որից հետո պարկը չի թարմացվել, թեեւ պետությունը շարունակում է տարեկան 276 մլն դրամ դոտացիա տրամադրել տրոլեյբուսային տնտեսությանը: Դոտացիա չպահանջող միկրո- եւ սովորական ավտոբուսներն են, որ գերադասելի թվացին: Թեեւ ծախսածածկումն ո ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 390 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012

 
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց հետևյալը. «Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը քաղաքական, պետական գործունեությունը շփոթել է «ֆոկուսնիկի» փեշակի հետ: Եթե փորձենք այս տրամաբանությամբ գնահատել Հայաստանի իրավիճակը՝ շատ ավելի պարզ ու հասկանալի կլինի, որովհետև առաջին հերթին «ֆոկուսնիկներն» են, որ կրկեսի հարթակում մկանը դհոլ սարքելով՝ ուզում են հավատացնել, թե մուկը փոխվեց՝ դարձավ դհոլ: Այդ նույն Սերժ Սարգսյանն էր, որ ընդամենն ամիսներ առաջ բարձր ամբիոնից բղավում էր բիզնեսի և իշխանության տարանջատման մասին: Հանրապետականները հայտարարում էին, որ մականունավորներն այլևս տեղ չեն ունենալու մեր խորհրդարանում ու չնայած ընդամենը մի քանի ամիս առաջ արած այդ հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 283 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012

 
Վերջապես Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարարը սկսել են բանակի կադրային խնդիրներով զբաղվել, ինչը վաղուց պետք է անեին. երեկ` մարտի 2-ին Սերժ Սարգսյանի հրամանով գնդապետ Արմեն Սահակյանը վերջապես ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:

Նա այդ պաշտոնում նշանակվելուց առաջ երաշխավորվել էր ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմից, և 2011-ի դեկտեմբերի 23-ին Արմեն Սահակյանը նշանակվել էր ՀՀ ՌՈ պետ: Նրա հետ միասին աշխատանքից ազատվել է նաև Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը, վերջինիս տեղակալ` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը: Պատճառը ժամկետային զինծառայող Արսեն Գրիգորյանի ծեծն է եղել. մամուլում տեղեկություններ եղան, որ նշյալ անձինք ՌՈ-ում ծեծել էին Արսեն Գրիգորյանին, հետո այդպես տեղափոխել զորամաս, արձակու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 247 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012

Հայկական կողմերի շահերից չբխող Մադրիդյան սկզբունքներին Հայաստանը համաձայնել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին իրականացված արտաքին քաղաքականության արդյունքում և շարունակում է համաձայն մնալ առ այսօր:Այս մասին ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ միաժամանակ զերծ մնալով կոնկրետ գնահատականներ հնչեցնել այն ժամանակ երկրի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Օսկանյանի հասցեին:

«Մադրիդյան սկզբունքներին համաձայնելը մի քայլ էր, որն էապես սահմանափակեց բանակցային գործընթացում մեր ճկունության աստիճանն ու ճակատը, ինչպես նաև ինչ-ինչ նախաձեռնություններով հանդես գալու մեր հնարավորությունները: Շնորհիվ այս մոտեցումների՝ բանակցային օրակարգից իսպառ դուրս է մնացել հայ փախստականների հիմնախնդիրը: Այն, ըստ էության, բանակցությունների մաս չէ: Այժմ խոսվում է միայն ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանվածների մասին, որոնք, իբրև, պետք ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 219 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012

Ժառանգության եվ Ազատ դեմոկրատներ կուսակցությունների համամասնական ընտրացուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանը հայտարարել է, որ թիվ 7 ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը հանելուց հետո Հայ ազգային կոնգրեսը կարող է պատասխան ժեստ անել: Ռուբինյանը կոնկրետ ասել է, որ Կոնգրեսը թիվ 4 ընտրատարածքում կարող է հանել Արամ Մանուկյանի թեկնածությունը: Թիվ 4-ում Ժառանգությունից առաջադրված է Զարուհի Փոստանջյանը: 

Կանի՞ արդյոք Կոնգրեսը այդ քայլը: Կհանի՞ արդյոք Արամ Մանուկյանն իր թեկնածությունը: 

Թիվ 7 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանից րոպեներ առաջ առաջադրվել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այդ ընտրատարածքի իշխանության թեկնածուն օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է: 

Րաֆֆի Հո ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 238 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012

 
Խիստ խորհրդանշական է, որ խորհրդարանի առաջիկա ընտրությանը հիմնականում «մասնակցելու» են «մեռած հոգիները», արտագաղթածները, Հայաստանի տարբեր բնակավայրերում ժամանակավորապես հաշվառվածները եւ այլն: Նրանց թիվը, տարբեր տվյալներով, կազմելու է մոտավորապես 700 հազար: Իշխանությունը, բնականաբար, այս 700 հազարից բաժին կհանի նաեւ մյուս կուսակցություններին: 

Անհասկանալի է մնում, թե ինչու մի քանի ամիս առաջ բացահայտվեց սոցապ ծառայության «գործը», երբ պարզվեց, որ այդ ծառայությունը տասնյակ տարիներ շարունակ թոշակ էր բաժանում տասնյակ հազարավոր վաղուց մեռածներին, որոնք որպես երախտագիտության նշան «քվեարկում» էին օրվա իշխանության օգտին: Այդ գործով մինչ այժմ մի երկու «սլաքավար» է ձերբակալվել, իսկ դրա ղեկավարը՝ Վազգեն Խաչիկյանը, ազատ «ֆռֆռում» է երկրում եւ լայն գործունեություն ծավալում մ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 190 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012

Թատերագետ, այս օրերին ընթացող «Թատրոն-X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը Մաշտոցի պուրակ էր եկել` իր աջակցությունը հայտնելու ապամոնտաժող բրիգադին և ինքնորոշված քաղաքացիներին:

Պարոն Խզմալյան, ի՞նչ է պուրակը Ձեզ համար և արդյոք հնարավո՞ր է ապամոնտաժող բրիգադում նաև Ձեզ տեսնել հաջորդ օրերի ընթացքում:

Մաշտոցի պուրակն այսօր շատ խորհրդանշական վիճակում է, քանի որ գտնվում է ծննդատան կողքին` նոր կյանք, նոր ծնունդ, ճակատագիր, պատասխանատվություն… Իրականում երկու սիմվոլ համընկել են իրար` ֆիզիկական ծնունդը և քաղաքացիական միջավայրի ծնունդը: Սրանք հրաշալի բաներ են, ինձ համար մեծագույն ձեռքբերում, և կարծում եմ` յուրաքանչյուր ողջամիտ քաղաքական այր միայն պետք է ողջունի այս շարժումը: Ես չեմ ուզում, որ այս շարժումը վերածվի իշխանություն-ընդդիմություն շարժման, որտեղ գործում են կոնկրետ շահեր: Այ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 227 | Добавил: Lilit | Дата: 03.04.2012