Շաբաթ, 21.09.2024, 03:46
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 14
Ս. թ. ապրիլ 16-ին՝ ժամը 17.00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ցուցասրահում կբացվի «CaIl out Art» ժամանակակից գերմանական գոբելենի ցուցահանդեսը և կգործի մինչև ս. թ. ապրիլի 22-ը։

Գերմանիայի «Թալշտրասե» արվեստի միությունը կներկայացնի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ժամանակակից արվեստագետների ավելի քան տասնհինգ մեծածավալ գոբելեններ:

Ցուցադրությունը հնարավորություն կընձեռի հայ հանդիսատեսին ծանոթանալու Գերմանիայի գոբելենագործության հին ավանդույթներին:
Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար տիկին Կորնելիա Փիփերը, ում այցին զուգընթաց էլ կներկայացվի ցուցադրությունը:
Категория: Մշակույթ | Просмотров: 240 | Добавил: Lilit | Дата: 14.04.2012

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միավորված հայեր» կուսակցության անդամներ Գայանե Անդրեասյանը և Հովհաննես Հովհաննիսյանը խոսեցին իրենց նախընտրական ծրագրերի և գաղափարախոսության մասին։

«Ընտրություններին պատրաստվում ենք մեր ընտրական շտաբերի աշխատանքի միջոցով, ունենք շրջիկ ագիտացիոն շտաբ, որը շրջելով մեր երկրում՝ ընտրողներին ներկայացնում է մեր կուսակցությունն ու ծրագրերը», – ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը գրեթե նույնն են, բոլորը հանդես են գալիս որպես ժողովրդավարական կուսակցություններ, իսկ իրենք նոր ուժ են քաղաքական դաշտում։

«Ներկայիս բոլոր կուսակցություններն իրենցից ներկայացնում են իշխանամետ ուժեր՝ մտածելով միայն իրենց բարօրության մասին։ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 221 | Добавил: Lilit | Дата: 14.04.2012

Առանձին անհատների «ռասկռուտկա» են անում շոու-բիզնեսի ներկայացուցիչների նման: Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը։ Հիշեցնենք, որ վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ էլ Գյուրջյանը հայտարարել էր, թե «ընտրությունները վերածվել են «Միսս և միստր Հայաստան» մրցույթի:

Անդրադառնալով իրենց կուսակցության նախընտրական ծրագրին՝ Գյուրջյանն ասաց, որ երկրում նախ և առաջ համակարգային փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել։ 

«Այս ոհմակային մտածողությունը բերել է նրան, որ քաղաքացիները լիովին հիասթափված են։ Այդ պատճառով ընդգծում ենք, որ պետք է համակարգի փոփոխություն: Սա անհատի խնդիր չէ, այլ քսան տարվա ընթացքում ձևավորված համակարգ է: Սա քողարկված վտանգներ է պարունակում: Բարոյալքված հասարակությու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 249 | Добавил: Lilit | Дата: 14.04.2012

«Ես կարծում եմ, որ նախագահը գնահատել է Արայիկ Գրիգորյանի նվիրվածությունը, մարզում ունեցած իր ներդրումը. նկատի ունեմ աշխատատեղեր բացելը և պարկեշտ գործարարի համբավը», -Մեր  հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՀՅԴ թեկնածուի օգտին քվեարկելու կոչին, որը հնչել է երեկ՝ Արարատի մարզում Սարգսյանի ելույթի ժամանակ: Հիշեցնենք, որ Արայիկ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 18 ընտարատարածքում։ 

«Թեև Արայիկ Գրիգորյանը մեր խմբակցության անդամ է եղել, բայց նա անկուսկացական է, և մենք ել ենք նրան պաշտպանում: Անկեղծ ասած, միշտ ուրախ եմ եղել, որ Արայիկը հենց մեր խմբակցության անդամ է: Եվ գնահատելով Արայիկի կատարած աշխատանքները՝ երևի նախագահն իր սրտի խոսքն է ասել, ինչը ես գնահատում եմ և ասում եմ, որ երանի մեր նախագահի բոլոր կոչերը հիմնավոր և նաև հետևողական լինեին, որովհետև ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 223 | Добавил: Lilit | Дата: 14.04.2012