Շաբաթ, 21.09.2024, 03:46
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 26
Հայտարարելով, որ առաջիկա ընտրություններից հետո ՀՀԿ հետ նոր կոալիցիան չի բացառվում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինքն իրեն վատություն է անում: Մեզ  հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«Ո՞նց ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 26.04.2012

Օրենքով արգելված չէ բառերն իրենց անուններով անվանել: Այսօր մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան Արթուր Գրիգորյանը: Հարցին, թե նախընտրական քարոզչության ընթացքում ի՞նչ սահմաններում կարող են քաղաքական գործիչները քննադատել հակառակորդ քաղաքական ուժերին, պատասխանեց, որ ... Կարդալ ավելին...

Категория: Քաղաքականություն | Просмотров: 197 | Добавил: Lilit | Дата: 26.04.2012

Կան կուսակցություններ, որոնք թեև 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր ունեն, սակայն տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների կողմից ներկայացվում են որպես ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժեր: Մեզ հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից առաջ Gallup International-ի և Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կողմից Հայաստանում անցկացվող սոցհարցումներին:

... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 252 | Добавил: Lilit | Дата: 26.04.2012

ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանի եկամուտը, ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ից մեզ տրամադրված գույքի և եկամուտների հայտարարագրից, անցած 1 տարում կազմել է 3 մլն 443 հզ. դրամ (աշխատավարձ) և 2 մլն 380 հզ. դրամ՝ «ՆԱՐ» ՍՊԸ-ում ունեցած 50 % բաժնեմասից: 

... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 214 | Добавил: Lilit | Дата: 26.04.2012

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Կուբայում ավարտել է բուժման հերթական կուրսը եւ վերադրձել է հայրենիք, գրում է ՌԻԱ Նովոստին: Կուբայի Պետխորհրդի ու Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն չորեքշաբթի օրը ճանապարհել է Չավեսին հայրենիք: Հավանայի օդանավակայանում երկու առաջնորդները կարճ զրույց են ունեցել:

Հիշեցնենք, որ Չավեսը տառապում է քաղցկեղով եւ պարբերաբար բուժման կուրսեր է անցնում Կուբայում: Չավեսը երկիրը գլխավորում է 1999 թվականից: Հաջորդ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 7-ին: Չավեսի մրցակիցը Էնրիկե Կապրիլեսն է, ով առաջադրվել է որպես ընդդիմության միասնական թեկնածու:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 220 | Добавил: Lilit | Дата: 26.04.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ապրիլի 24-ին ընդունեց Համաշխարհային բանկի՝ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարությունը:

Քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: ՀԲ կողմից հաստատված լրացուցիչ ֆինանսավորման միջոցները եւս առաջիկա երկու տարիներին կուղղվեն մարզերում սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը: Կարեւորելով ՀՍՆՀ երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի արագ մեկնարկը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծրագրի վերջնական ուղղությունները կհստակեցվեն մայիսի երկրորդ տասնօրյակում: Մինչ այդ կողմերը սեղմ ժամկետներում կավարտեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բո ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 224 | Добавил: Lilit | Дата: 26.04.2012

Ապրիլի 25-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ճյուղերից՝ ճշգրիտ ճարտագիտության բնագավառում գործունեություն իրականացնող հայ-շվեյցարական «ԱՍՏՐԱ» ընկերություն: Այն իրականացնում է կարծր համաձուլվածքից բարձր ճշգրտությամբ ֆրեզների և գայլիկոնների արտադրություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերին:

Տեղեկացվել է, որ ընկերությունը հագեցած է ժամանակակից եվրոպական սարքավորումներով, ինչի շնորհիվ նրա արտադրանքը կիրառվում է տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էլեկտրոնային, բժշկության, ժամագործության, ոսկերչության և այլն: Արտադրանքի համար նախատեսված հումքը ձեռք է բերվում այնպիսի հանրաճանաչ ընկերություններից, ինչպիսիք են՝ «Konrad Friedrichs»-ը, «Sandvik»-ը, «Plansee Tizit-ը», «Hard Mettal»-ը և այլն:
Категория: Տնտեսություն | Просмотров: 251 | Добавил: Lilit | Дата: 26.04.2012