Շաբաթ, 21.09.2024, 03:43
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 21
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընտրողների հետ հանդիպմանը

Ես շատ դրական եմ գնահատում այն հանգամանքը, որ այսօր արդեն շատ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ խոսում են քաղաքական մենաշնորհների վերացման անհրաժեշտության և քաղաքական հակակշիռներ ստեղծելու մասին: Ես, դեռ 2008թ. դուրս գալով իշխանությունից, առաջ քաշեցի այս գաղափարները: Անկեղծ ասած՝ հենց այդ պատճառով էր, որ չցանկացա լինել իշխանության մեջ, որպեսզի այդ խնդիրների մասին բարձրաձայնեմ և դրանց լուծման համար ճանապարհներ որոնեմ:

Հիմա արդեն բոլորի համար պարզից էլ պարզ է, որ քաղաքական մենաշնորհի գոյությունն է ծնում պետության և հասարակության համար վտանգավոր շատ ու շատ արատներ: Այո՛, հենց քաղաքական մենաշնորհն է պատճառը, որ երկրում կա անարդարության ու անհանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական մենաշնորհն է, որ ծնում և սնու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 237 | Добавил: Lilit | Дата: 21.04.2012

ՄԱԿ Ավնտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի հարցով նոր բանաձեւը, որը նախատեսում միջազգային դիտորդների թիվը 30-ից հասցնել 300-ի, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը: 

Համաձայնեցված փաստաթղթի տեքստը պատրաստվել է երկու տարբեր նախագծերի հիմքի վրա, որոնք առաջարկել են Ռուսաստանը եւ եվրոպական պետությունները: 

Փաստաթղթի համաձայն, 300 դիտորդներ 90 օրվա ընթացքում հետեւելու են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ պատվիրակ Քոֆի Անանի նախագծի իրականացմանը: Փաստաթղթում պահանջ կա սիրիական իշխանություններին դիտորդների համար ազատ տեղաշարժ ապահովելու վերաբերյալ, ինչպես նաեւ տեխնիկական եւ տրանսպորտային աջակցություն ցույց տալ առաքելությանը: Բանաձեւը կոչ է անում հակամարտող կողմերին ապահովել դիտորդների անվտանգությունը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 240 | Добавил: Lilit | Дата: 21.04.2012

1915 թ հայոց ցեղասպանությունը եւ Հարավային Կովկասի պետությունների շահերը

Հարավային Կովկասը արտաքին շահագրգիռ տերությունների տարածաշրջանային դիրքերի ձեռքբերման եւ պահպանման համար քաղաքական մրցավազքի ամենասկզբից որոշակի աշխարհաքաղաքական կարգավիճակ է ստացել: ԱՄՆ, Եվրամիության եւ Ռուսաստանի քաղաքականության հետ կապված տարբեր նախագծեր ավելի շուտ արտահայտել են արտաքին շահեր եւ բովանդակության առումով ներկայանում էին առավել նշանակալի եւ սկզբունքային, քան արտաքին անտուրաժը, որի մեջ նրանք կերպավորվել են:

ԱՄՆ եւ Եվրամիության ռազմավարությունները շատ առումներով որոշվել են դեռ 90-ականների կեսերին: Հարավային Կովկասը դիտարկվում էր բացառապես որպես եվրոպական քաղաքական տարածության մաս, սակայն ոչ մերձավորարեւելյան կամ եվրասիական: Դա բավական հստակ եւ որոշակի հաստատվել է բոլոր հնարավոր ք ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 200 | Добавил: Lilit | Дата: 21.04.2012

Հայկական ժամանակ թերթը գրում է, որ ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, նրա վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է 18 մլն 415 հազար դրամ, որից 3 մլն 25 հազարը եղել է պատգամավորական աշխատավարձը, 11 մլն 250 հազար դրամը ստացել է որպես շահաբաժին` «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ից, իսկ 3 մլն 300 հազարը ստացել է «Ս.Վ.Ս» ՍՊԸ-ից:

Ալեքսանյանը 2012-ի մարտի 1-ի դրությամբ բանկային հաշիվներում ունեցել է 380 մլն դրամ և 9 մլն 385 հազար դոլար: Նա հայտարարագրել է չորս շինություն, վեց հողամաս և չորս ավտոմեքենա` երկու «Մերսեդես Բենց», որոնցից մեկը «500» մոդելի, մյուսը` «600», մեկական «Ռենջ-Ռովեր» և «Վազ 21124» մակնիշի:

Ըստ հայտարարագրի, նա չունի ոչ մի գույք, որի արժեքը կգերազանցի ութ միլիոն դրամը, բայցևայնպես, ստացվում է, խաբել է` ա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 21.04.2012

Հայաստանի գործատուների հանրապետական միությունում այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող Հրանտ Բագրատյանի և Գործարարների միության փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում` արդյունաբերության զարգացումը և արտահանման խթանումը թեմայով: 

Միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնեց, որ մինչև ընտրությունները նախաձեռնել են հանդիպումներ 7 քաղաքական ուժերի հետ` նրանց տեսակետներին ծանոթանալու համար:

Հ. Բագրատյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ ծրագիրը տասնամյա ժամկետի համար է: Ըստ այդմ` արդյունաբերության տեսակարար կշիռը ներկայիս 12%-ից պետք է հասցվի 24%-ի, իսկ գյուղատնտեսությանը` նվազեցվի ներկայիս 19%-ից մինչև 8-10%: Սակայն դա չի նշանակում, որ բացարձակ թիվն անկում չի ապրի` պարզապես տեսակարար կշիռների փոփոխություն կլինի ի հաշիվ արդյունաբերության զարգ ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 250 | Добавил: Lilit | Дата: 21.04.2012

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ը իր համար սահմանել է ընտրապայքարի կանոններ: Դրանք են.

1.ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկման բոլոր անկեղծ նախաձեռնություններին՝ մասնավորապես միասնական շտաբի աշխատանքերին,

2.քնննդաության թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի, քոչարյանասերժական վարչախմբի երկու հենասյուները՝ ՀՀԿ-ն և նրա կույարիքը հանդիսացող ՕԵԿ-ին,

3.հակաքարոզչությամբ չզբաղվել, անձական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես՝ միասնական շտաբի մեր գործընկերների դեմ,

4.միևնույն ընտրատարածքում ՀԱԿ-ի ու իր գործընկերների թեկնածուն ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 213 | Добавил: Lilit | Дата: 21.04.2012

Չորս տարի Հայ Ազգային Կոնգրեսը Ձեզ հետ միասին համառ, անզիջում պայքար է մղում իշխանությունը կեղծիքներով, բռնությամբ  ու  ռազմական ուժով զավթած վարչախմբի դեմ: Այդ ճանապարհին հազար ու մի զրկանք ենք կրել, անդառնալի կորուստներ, հարյուրավոր վիրավորներ ու հազարավոր հալածյալներ ունեցել: Դուք ել մեզ հետ անցել ենք մեկուսարաններով ու բանտերով: 

Այսօր, այստեղ, Ազատության մեր հրապարակում, կրկին կանգնած ենք հազարներով, շիտակ ու բաց ճակատով, սկսած մեր գործը վերջակետին հասցնելու անկոտրում որոշմամաբ:

Իհարկե, մեր ակնկալածը, ցանկացածը արտահերթ նախագահական ընտրությունն էր և ոչ թե հերթականը, պառլամենտականը: Բայց Ազգային Ժողովի հերթական այս ընտրությունները մենք դիտարկում ու գնահատում ենք որպես նախագահական ընտրությունների առաջին փուլ: Ընդ որում, իշխանությունն էլ է այդ տեսակ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 289 | Добавил: Lilit | Дата: 21.04.2012

Ավելի քան 5 տարի ռեժիմից ազատվելու նպատակին ծառայող մեր ազատամարտը հասել է այն վճռական փուլին, որը բախտորոշ է լինելու ոչ միայն յուրաքանչյուրիս համար, այլեւ նախանշելու է մեր երկրի եւ մեր հետագա սերունդների ճակատագիրը: Եվ հենց այս փուլում է, որ մեր զգոնությունը կրկին փորձելու է թուլացնել Հայաստանի ժողովրդին պատերազմ հայտարարած Հանրապետական կուսակցությունն ու նրա առաջնորդը, որն իր կուսակցության նախընտրական շրջայցերի ժամանակ ժողովրդին խոստանում է անցկացնել «լավ ընտրություններ, որպեսզի ունենանք լավ Հայաստան»:

Ես, անկեղծ ասած, հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում «լավ ընտրություններ ու լավ Հայաստան»: Հայաստանը կարող է լինել, ասենք' տնտասապես հզոր, սոցիալապես ապահով, կամ գոնե' դեմոկրատական, սոցիալիստական եւ վերջին հաշվով' ֆաշիստական, որ կա: Իսկ ֆաշիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ կանխարգելիչ հակահարված' երկրում ծայր առած հեղափոխություններին կա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 246 | Добавил: Lilit | Дата: 21.04.2012

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, «Ժառանգություն»-ը 50 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին:Մեր հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը միանգամից հերքեց այս լուրերը՝ նմանատիպ հրապարակումները որակելով սադրանք։

«Միգուցե լինեն տեղեր, որտեղ «Ժառանգությունը» հանձնաժողովի լիցենզավորված անդամներ չունենա։ Խոսքը վերաբերում է շրջաններին, որտեղ բաց մնա և համաձայն Ընտրական օրենսգրքի ընտրատարածքային հանձնաժողովը ձևավորի, բայց «Ժառանգություն»-ը իր կողմից չի առաջադրել և ոչ մեկին, որոնք կլինեն այլ կուսակցության անդամ: Նորից եմ կրկնում, որ միգուցե կլինեն տարածքներ, որտեղ «Ժառանգություն»-ը լիցենզավորված անդամներ չունի: Հիմա օրենքի կարգն այնպիսին է, որ միայն լիցենզիա ունեցող մարդիկ կարող են լինել, իսկ որոշ շրջաններում հնարավաոր է, որ ամբողջ տարածքը չծածկվի։ Նման դեպքերում բաց տեղերը լր ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 209 | Добавил: Lilit | Дата: 21.04.2012