Շաբաթ, 21.09.2024, 06:09
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 21 » Հարավային Կովկասի ստագնացիան
12:54
Հարավային Կովկասի ստագնացիան
1915 թ հայոց ցեղասպանությունը եւ Հարավային Կովկասի պետությունների շահերը

Հարավային Կովկասը արտաքին շահագրգիռ տերությունների տարածաշրջանային դիրքերի ձեռքբերման եւ պահպանման համար քաղաքական մրցավազքի ամենասկզբից որոշակի աշխարհաքաղաքական կարգավիճակ է ստացել: ԱՄՆ, Եվրամիության եւ Ռուսաստանի քաղաքականության հետ կապված տարբեր նախագծեր ավելի շուտ արտահայտել են արտաքին շահեր եւ բովանդակության առումով ներկայանում էին առավել նշանակալի եւ սկզբունքային, քան արտաքին անտուրաժը, որի մեջ նրանք կերպավորվել են:

ԱՄՆ եւ Եվրամիության ռազմավարությունները շատ առումներով որոշվել են դեռ 90-ականների կեսերին: Հարավային Կովկասը դիտարկվում էր բացառապես որպես եվրոպական քաղաքական տարածության մաս, սակայն ոչ մերձավորարեւելյան կամ եվրասիական: Դա բավական հստակ եւ որոշակի հաստատվել է բոլոր հնարավոր քաղաքական հայտարարություններով եւ նախաձեռնություններով: Այդպիսով, Ռուսաստանը եւ Թուրքիան, որոնք համապատասխանաբար վերագրված են Եվրասիային եւ Մերձավոր Արեւելքին, պետք է անտարբեր լինեին Հարավային Կովկասի նկատմամբ:

Հետագայում արեւմտյան հանրությունը վերանայեց իր աշխարհաքաղաքական հայացքները, եւ Թուրքիան ու Ռուսաստանը սկսեցին դիտարկվել որպես բավականաչափ մեկուսացած պետություններ Մերձավոր Արեւելքում եւ Եվրասիայում: Իհարկե, այս ամենը բավական հարաբերական է եւ արտացոլում է, ավելի շուտ, ոչ ամբողջական իրականությունը, այլ մշակված նպատակները (հարց է ծագում, թե որն է իրականությունը՝ ռազմավարական նախագծո՞ւմը, թե ձեւավորված ուժերի հավասարակշռությունը):

Ներկայում Հարավային Կովկասի նկատմամբ արտաքին նախաձեռնությունների մասով ստագնացիա է տեղի ունեցել, քանի որ շատ առումներով որոշված են տարածաշրջանի պետությունների դերերն ու գործառույթները: Տարածաշրջանի պետությունների այս կամ այն հավակնություններն ու նախաձեռնություններն ընկալվում են որպես ոչ համակարգային, այլ, ավելի ճիշտ, հակահամակարգային, որոնք ոչ մի կերպ չեն ներառվում ոչ եվրոպական, ոչ էլ ամերիկյան խնդիրներում:

Հարավային Կովկասի վերաբերյալ ինչ որ աշխարհաքաղաքական «կերպար» է ստեղծվել, որի շրջանակներից դուրս ոչ մի կերպ չի կարող իրականացվել տարածաշրջանի պետությունների քաղաքականությունը: Հարավային Կովկասի ներկայիս միջազգային դրության համար նշանակալի սահմանում ընտրելիս առավել համապատասխան բառ չենք գտել, քան «ստագնացիան», չնայած որ դա կարող է տարօրինակ թվալ, քանի որ տարածաշրջանի հանդեպ շարունակվում է քաղաքական «քաշքշոցը»:

Տվյալ պայմաններում Հարավային Կովկասի բոլոր պետությունները, ներառյալ այսպես կոչված «չճանաչվածները», շահագրգռված են արտաքին ուշադրության այպիսի հզոր գործոնով, ինչպիսին 1915 թ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն է: Իհարկե, տարածաշրջանի պետություններն այդ հանգամանքին տարբեր կերպ են վերաբերվում: Վրաստանը լուռ եւ մի կողմ քաշված հետեւում է այդ գործընթացներին, անկասկած շահագրգռված լինելով, որ ապագայում Թուրքիայի համար խնդրահարույց պահեր ստեղծվեն:

Ադրբեջանը մեծ հնարավորություններ է ստանում Թուրքիայի վրա ազդեցություն գործելու համար՝ հանդես գալով որպես գործընկեր Հայաստանի եւ հայերի պահանջների արգելափակման քաղաքականության մեջ: «Չճանաչված» պետությունները նույնպես հնարավորություն ունեն պահանջներ առաջ քաշել իրենց հարեւաններին, նրանց կողմից ցեղասպանային գործողությունների հարցերի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում, հայկական կազմակերպությունների գործունեությունը կարեւոր գործոն է Հարավային Կովկասի վրա համաշխարհային ուշադրություն բեւեռելու համար, ինչը հատկապես կարեւոր է տարածաշրջանի նկատմամբ արտաքին հետաքրքրության կտրուկ անկման պայմաններում:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 201 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0