Շաբաթ, 21.09.2024, 03:46
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 11
 Շաբաթ օրը Մաշտոցի պուրակում անվճար տնկիներ կբաժանեն: Կարող եք վերցնել դրանք, և տնկել այնտեղ, որտեղ ցանկանում եք: Բայց հետո անհրաժեշտ է հոգ տանել ծառերի մասին:

Արդյոք քաղաքապետարանը կպոկի տնկած ծառերը: Ի՞նչ է մտադիր անել «բռնի ծառատունկի» դեմ: Գուցե քաղաքապետը կգա պուրակ և կոչ կանի բնապահպաններին այդպիսի «սադրանք» չանել: Թե՞ քաղաքապետը ինքը կվերցնի բահը և կտնկի իր ծառը:

Մաշտոցի պուրակի շարժումը թափ է հավաքում. արդեն կա 5 բրիգադ, ովքեր պատրաստ են ապամոնտաժել անօրինական կառույցները: Ֆեսբուքում շարժմանը աջակցում են 5300 հոգի: Գրեթե ամեն օր պուրակում համերգ են տալիս մարդիկ, ում համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում իրենց քաղաքում: Մթնոլորտը, որը տիրում էր պուրակում Կարինի, Հովերի համերգների ժամանակ, աննման էր: Իսկ այսօր պուրակ կգան Ալպինիզմի ֆեդերացիայի ներկայացուցիչները:< ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 219 | Добавил: Lilit | Дата: 11.04.2012

Ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի ապրիլի 11-ի նիստը թերեւս փոքր ինչ անակնկալ զարգացում է ունեցել: Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը առաջարկել է, որ շտաբի մասին համաձայնագիրը ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը, եւ նաեւ հատուկ հանձնախումբ լինի, որը զբաղվի բարեգործությունների դիտարկմամբ:

Ժառանգության առաջարկը չի ընդունվել: Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ասել է, թե չի տեսնում առաջին դեմքերի ստորագրության անհրաժեշտությունն ու չի հասկանում դրա նպատակահարմարությունը: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ նշել է, որ եթե իրենք այդտեղ են, ուրեմն բնականաբար ենթադրվում է, որ լիազորված են առաջին դեմքերի կողմից:

Այդ փաստարկն իհարկե փոքր ինչ տարօրինակ է, որովհետեւ այդ սկզբունքով, օրինակ, պետություննե ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 280 | Добавил: Lilit | Дата: 11.04.2012

  Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը օրերս տված մամլո-ասուլիսի ժամանակ աչքի է ընկել մի շարք ուշագրավ հայտարարություններով է :

Ինչպես տեղեկացրել էինք Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Նյու Յորքի City-center համերգասրահում հանդես կգա երեք համերգներով ։

Վերջին անգամ աշխարհահռչակ երգիչը համերգներով այստեղ հանդես է եկել երեք տարի առաջ, իր այսպես կոչված հրաժեշտի շրջագայության շրջանակներում։ Սակայն ուրբաթ օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Ազնավուրը հայտարարել է, որ ո՛չ նախկինում, և ո՛չ էլ հիմա հրաժեշտի համերգ տեղի չի ունենալու։

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ընթացքում Շառլ Ազնավուրը խոսել է նաև իր հայկական արմատների մասին:

Категория: Մշակույթ | Просмотров: 267 | Добавил: Lilit | Дата: 11.04.2012

 
Այսօր սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական ՍՊԸ–ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկեց գալիք պատգամավորական ընտրությունները։ Ըստ նրա՝ սոցիոլոգիական կենտրոնները հաճախ դառնում են քննադատության թիրախ։ Սակայն ժողովուրդն աչք է փակում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից հայտարարված վարկանիշների վրա։

Օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը հավակնում է ձայների մեծամասնությանը, ԲՀԿ–ն նույնպես հանդես է եկել նման հայտարարությամբ, կոմունիստները հավակնում են հասնել 18 տոկոսի, «Դաշնակցություն»–ը հայտարարել է, որ իրենք կհավաքեն ձայների հիսուն տոկոսը։ Եթե հաշվենք բոլոր կուսակցությունների ղեկավարների նշած հավակնությունների թիվը, ստացվում է, որ ընտրությունների արդյունքում ձայների թիվը հասնում է աբսուրդի՝ մոտ երկու հարյուր հիսուն տոկոսի։ Իսկ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 205 | Добавил: Lilit | Дата: 11.04.2012

 
«Ավան համայնքը և 2 Մասիվն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքի ընտրացուցակներում, ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների, 64280 ընտրող է ներառված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանը:

«Մենք որոշել ենք ինքներս ճշտել այդ թիվը, քանի որ դրանք, մեղմ ասած, ուռճացված են: Բոլորը խոսում են արտագաղթի մասին, որ աճել է, սակայն ընտրողների ցուցակներն ավելանում են: Միայն Ավանում ընտրողների թիվն աճել է 4000-ով: Իմ ձևավորած շտաբի կամավորները ընկնում են դռնեդուռ, պարզելու համար այդ անճշտությունները: Միայն երեկվա տվյալներով հայտնվել են երկու հարյուր խախտում: Ավանում, օրինակ՝ միայն 7000 մարդ ֆիզիկապես գոյություն չունի: Ցուցակների հետ կապված կա նաև այն խնդիրը, որ ցուցակներից պարզապես դուրս են մնացել մարտի 1-ին զոհված Տիգրանի ծնողները», - նշեց Գայանե ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 247 | Добавил: Lilit | Дата: 11.04.2012

 
Անցկացվել էր հարցում՝ «Երևանի թիվ 5 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:

Հարցման արդյունքում հարցման մասնակիցների ձայների մեծամասնությունը ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը՝ հավաքելով 2240 ձայն (55%): Երկրորդ տեղում է անկուսակցական Սուրեն Սիրունյանը 1060 ձայնով (26%)։ Հարցման արդյունքում վերջին տեղում է Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը 790 ձայնով (19%):

Մեր այս հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 4090 մարդ։
Категория: Քաղաքականություն | Просмотров: 274 | Добавил: Lilit | Дата: 11.04.2012

 
«Թյուրիմացություն է»,-այսօր Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ իր կինը՝ Նարինե Միրզոյանը, ԿԸՀ է ներկայացրել վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:

«Հենց այս րոպեներին, կինս ինքնաբացարկի դիմում է ներկայացնում»,- ասաց Խզմալյանը և հավելեց, որ մի քանի ժամ հետո այդ մասին պաշտոնապես կհայտնի:

«Ես սպասում եմ, որ նա հասնի այնտեղ, որտեղ դա պետք է արվի և ես կհայտնեմ հասարակությանը»,-ասաց Խզմալյանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի ԿԸՀ մամլո խոսնակը երեկ «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում գտնվող Նարինե Միրզոյանը ներկայացրել ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 268 | Добавил: Lilit | Дата: 11.04.2012

Ապրիլի 10-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը մասնակցեց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներին:

Իր խոսքում Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես ասաց. «Քննարկման արդյունքներով անհրաժեշտ է արձանագրել, որ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս հանգամանքը կրկին անգամ հաստատվեց հենց Արդարադատության նախարարության ներկայացուցչի ելույթից հետո, քանզի վերջինս չկարողացավ վկայակոչել Սահմանադրության որեւէ դրույթ, որը թույլ է տալիս օգտագործել բանակը ներքաղաքական զարգացումներում: Այս պարագայում գործում է հետեւյալ եզրը. եթե որեւէ օրենք հակասում է Սահմանադրությանը, ապա գործում է Սահմանադրությու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 207 | Добавил: Lilit | Дата: 11.04.2012