Շաբաթ, 21.09.2024, 03:49
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 13
Սիրիայի կառավարական ուժերը ուրբաթ Թուրքիայի սահմանի մոտ մարտի մեջ են մտել ապստամբների ջոկատների հետ. սա երեկ ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին մարտական գործողություններն են: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքներին հետևելու մոնիտորինգի սիրիական կենտրոն» (OSDH) իրավապաշտպանական ծառայությանը: 

Ըստ այդ տեղեկության՝ մարտերն ընթանում են Խերբեթ Ջոզ շրջանում: 

Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հատարարել էր, թե ինքը չի հավատում, որ Բաշար Ասադի հայտարարություններն անկեղծ են: «Ցավոք, ես չեմ հավատում, որ նա կհետևի հրադադարի ռեժիմին»,- ասել էր նա հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում: 

Սարկոզին կարծիք ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 351 | Добавил: Lilit | Дата: 13.04.2012

Քիչ առաջ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Այնթապ համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց նախորդ ընտրություններին իրենց վստահելու համար և խնդրեց այս անգամ էլ աջակցել ՀՀԿ-ին և թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանին: Սերժ Սարգսյանը ընտրողներին կոչ արեց միայն խղճի մտոք գնալ ընտրության և այնպես քվեարկել, որ մայիսի 6-ից հետո չզղջան:

«Այնպես պետք է անենք, որ թշնամությունը, չկամությունը չավելանա, որպեսզի ընտրություններից հետո կարողանանք շփվել այն մարդկանց հետ, ովքեր այլ կարծիք ունեն: Մայիսի 6-ից հետո գալու է 7, 8 ,9»,- ասաց նախագահը՝ հավելելով, թե իրենց չի հաջողվել իրականացնել այն, ինչ ցանկանում են, բայց հավաստիացրեց, որ շատ ջանք են թափել: 

«Մենք չունենք բնական ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մեր աշխատանքով պահել մեր հայրենի ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 248 | Добавил: Lilit | Дата: 13.04.2012

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գործում է կոալիցիայից անջատ: Ընդ որում` Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել է, որ կարելի է ձայն տալ բոլորին, բացի ՀՀԿ-ից ու նրա կցորդ ՕԵԿ-ից: Այսինքն` նա համարում է, որ կարելի է ձայն տալ նաև Բարգավաճ Հայաստանին: Հետաքրքիր է` ի՞նչ սկզբունքով է Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին տարանջատում կոալիցիայից: Միայն նրանով, որ այդ կուսակցությունն այսօր հայտարարում է ընտրակեղծիքների դեմ պայքարելու և ձայները պահելու մտադրության մասի՞ն, ինչպես նաև միանում Կոնգրեսի մասնակցությամբ ստեղծվող միասնական շտաբի՞ն: Եթե դրանք են ԲՀԿ-ին կոալիցիայից տարանջատելու չափանիշները, ապա միամի՞տ չեն այդ չափանիշներն արդյոք: Թե՞ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հասարակությունն է միամիտ:

Կամ միամիտ է ՀՀԿ-ն, որ մինչև հիմա իր կողքին է պահում ԲՀԿ-ին և նրան չի զրկում նա ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 164 | Добавил: Lilit | Дата: 13.04.2012

Ժողովուրդ թերթը գրում է, որ Գազի Հովո մականունով հայտնի արտաշատցի Հովհաննես Ղազարյանը, որը Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր հետ վիճաբանությունից, իր դեմ մահափորձից հետո ստիպված էր հեռանալ Հայաստանից, այժմ ղեկավարում է ՀՀԿ Արտաշատի ենթաշտաբներից մեկը: 

Թերթի տեղեկություններով, Ղազարյանը համաձայնել է աշխատել ՀՀԿ օգտին, քանի որ իր որդին այժմ գտնվում է բանտում, նրան մոտ 10 տարվա ազատազրկում է սպասվում: «Ու հիմա իշխանությունները խոստացել են պատժաչափը կրճատել, եթե Ղազարյանն իրեն լիազորված տարածքում ապահովի նվազագույնը 5000 ձայն: Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է՝ Ղազարյանին պատկանող տաքսի ծառայության մեքենաների վրա հայտնվել են ՀՀԿ դրոշներ, ընդ որում, խոսքն այն տաքսի ծառայության մասին է, որի համար էլ Աբրահամյանների հետ վիճաբանել էին նրանք: Ու հենց այդ տաքսիներից մեկն էր այրել Հովիկ Աբրահամյանի որդին», գրում է թերթը: ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 239 | Добавил: Lilit | Дата: 13.04.2012

Մալաթիա-Սեբաստիա համայնքում ունեցած նախընտրական ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքի կառավարման խնդիրներին: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը կարծես թե նախընտրական արշավի երեւանյան հանդիպումներում փորձելու է անդրադառնալ այդ խնդիրներին: Օրինակ, Էրեբունի համայնքում, որտեղից նա սկսեց քարոզարշավը, Սարգսյանն անդրադարձել էր բնապահպանության եւ քաղաքաշինության հարցերին, ասելով, թե պետք է քաղաքի դիմագիծը չդառնա տնտեսական հավակնությունների զոհ:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե քաղաքացին է քաղաքի տերը եւ նա է որպես տեր որոշումներ կայացնում, թե ինչպիսին պետք է լինի քաղաքը: Սարգսյանը նաեւ օրինակներ է բերում՝ քաղաքացին է որպես տեր որոշում հետիոտնին զիջել անցումի վրա, աղբ չնետել մեքենայի պատուհանից:

Սերժ Սարգսյանը միանգամայն իրավացի է: Քաղաքացին է ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 271 | Добавил: Lilit | Дата: 13.04.2012


Հայաստանի խորհրդարանի ընտրարշավի ընթացքում բավական հետաքրքրական առանցք են կազմում Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը, որոնք հայտնի են նաեւ որպես Լֆիկ Սամո եւ Նեմեց Ռուբո:

Ինչպես հայտնի է, նրանք պատգամավոր են եւ կրկին պատրաստվում են դառնալ այդպիսին, առաջադրվելով թիվ 7 եւ թիվ 1 ընտրատարածքներում:

Այդ երկու օդիոզ օլիգարխները բավական տեւական ժամանակ է հետաքրքրական խաղարկումով են զբաղված, միմյանց հետաքիքր փոխանցումներ կատարելով: Թերեւս մեծ դեր ունի այն, որ երկուսն էլ ֆուտբոլի մեջ անմիջականորեն ներգրավված մարդիկ են՝ մեկը ֆուտբոլի ֆեդարցիայի նախագահ եւ Փյունիկ ակումբի ոչ պաշտոնական հովանավոր, իսկ մյուսը Փյունիկի պաշտոնական սեփականատեր: Երեւի նրանք ֆուտբոլային ոգով ներշնչված էլ գեղեցիկ խաղ են խաղում, այսպես ասած պատ են խաղարկում:
< ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 218 | Добавил: Lilit | Дата: 13.04.2012