Շաբաթ, 21.09.2024, 03:51
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 25

''Հայացք''-ի հյուրն է տնտեսագիտության թեկնածու, ''Նուշիկյան ասոցիացիա''-ի հիմնադիր նախագահ, թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը
- Քարոզարշավի ընթացքում ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր ընտրողներից կամ նրանք` Ձեզանից:
- Ամենամեծ ակնկալիքն այն է, որ ընտրվելուց հետո կարողանամ շարունակել շփումները, քանի որ մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն՝ սոցիալական, կենցաղային, նաև իմ ծրագրերի հետ կապված: Քիչ չեն պատկան մարմինների կողմից բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորումները, օրինակ` Ֆիրդուս փողոցի բնակչության հանդեպ: Ես հանդիպել, զրուցել եմ նրանց հետ, ու պարզվել է, որ ըստ պայմանագրի` քանդած տների փոխարեն կառուցապատողները նրանց նորակառույց շենքում բնակարաններ պետք է հատկացնեին, սակայն անցել է 3,5 տարի, իսկ շենքի շինարարությունը դեռ չի սկսվել, մինչդեռ Ֆիրդուսու բնակիչները շարունակ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 220 | Добавил: Lilit | Дата: 25.04.2012

''Լֆիկական Օսվենցիմ արտահայտությունը մտքումս ծագեց Շերամի փողոցի շենքերից մեկի բակում, երբ շենքի մուտքի մոտ զրուցում էի մի քանի բնակիչների հետ: Որպեսզի ընթերցողն ամեն ինչ հասկանա, իրավիճակը պետք է նկարագրեմ առանց մեղմասացությունների'',- իր կայքում գրել է Նիկոլ Փաշինյանը: ''Հինգ վեց հոգի էին կանգնած, 50-ից 70 տարեկան մարդիկ, հիմնականում` անատամ, ու գրեթե ցնցոտիավոր (հանդիպումը պլանավորված չէր` ահազանգով էի գնացել այդ բակ, քանի որ լուր եկավ, թե այդ բակում իմ վստահված անձանցից մեկին խոչընդոտել են): Ու մեկ էլ հանկարծ ճռռալով մի մեքենա կանգնեց, դրանից իջավ հաստ ցեփը վզին մեկը ու ինձ լսող մարդկանց վրա սկսեց գոռալ. ''Հըլը տուն մտեք սաղդ, արա սաղդ հըլը տուն մտեք'':
Անատամ ու ցնցոտիավոր մարդիկ արագ քաշվեցին պադյեզդները, ես չհասցրի նույնիսկ որևէ կերպ արձագանքել, որովհետև մինչ մարդիկ քաշվում էին տները, գոռացողը քայլելով հեռացել էր արդեն, ու մի երկուհարյուր մետրից հետևու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 198 | Добавил: Lilit | Дата: 25.04.2012

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ԲՀԿ-ն Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել: Գագիկ Ծառուկյանին պատկանող ''Նոյ'' օղու, գինու և կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական այս ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` ձեռքի հետ էլ զգուշացնելհվ, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ կհայտարարվի:
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը մեր լրատվականի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` դրանք որակելով որպես անհեթեթություն. ''Պայմանագրեր միշտ էլ կնքվել են մթերման, բայց դա երբեք պայմանավորված չի եղել ընտրություններով, գործարքի հիմքում քաղաքական մոտիվացիա չի եղել: Այդ անհեթեթ լուրերի պատճառն այն է, որ ԲՀԿ-ի բարձր վարկանիշը հանգիստ չի տալիս շատերին և քարոզարշավի վերջին օրերին անգամ փորձում են հերյուրանքներ դնել շրջանառության մեջ. չի ստացվի…: Պետք չէ այդքան վատ կարծի ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 230 | Добавил: Lilit | Дата: 25.04.2012


''Չորրորդ ինքնիշխանություն''. ՕԵԿ-ական գյուղնախարար Սերգո Կարապետյանը մի քանի օր է, ինչ արտակարգ ռեժիմով իրեն պատկանող ''Արտֆուդ'' պահածոների գործարանում մեկը մյուսին հերթ չտալով հանդիպումներ է անցկացնում: Եվ եթե տարիներ շարունակ գործարանի աշխատողները կարող է օրերով ծանոթ-բարեկամ խառնեին գործարանի սեփականատիրոջն այս կամ այն հարցով դիմելու համար, ապա հիմա ''սիրտը բաց'' նախարարը գրեթե բոլորի համար հասանելի է` առայժմ քաղաքական նկատառումներից ելնելով: Եվ այսպես, ՕԵԿ-ական նախարարի և իր գործարանի աշխատակիցների տետ ա տետ հանդիպման միակ և անփոխարինելի պատճառը մեկն է` ''մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և ձայնը տալ ՕԵԿ-ին'',- այս սկզբունքով է սկսվում և ավարտվում Սերգո Կարապետյանի օրն իր շրջապատում, գործարանում և ամեն տեղ, ով իր շուրջը հավաքվածներին զուգահեռ ճոխ-ճոխ խոստումներ է տալիս, որ իրեն ''չքաշելու'' դեպքում, իր կողքը կանգնողներին նա չնախատես ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 269 | Добавил: Lilit | Дата: 25.04.2012


''Հրապարակ''. ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձում է նախընտրական քարոզարշավի շրջանում պեղել այնպիսի ուժերի, մարդկանց, որոնցից հնարավոր կլինի կորզել ՀՀԿ-ին սատարելու մասին հայտարարություններ: Նախօրեին նրա ու ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ հվան Մավիդիի հետ հանդիպումը նրա փնտրտուքների դրական արդյունքն է: Թերթի տեղեկություններով, Շարմազանովի համառ պնդումների արդյունքում է կայացրել Մավիդիի հետ հանդիպումը, որի ժամանակ վերջինը հայտարարել է, թե ՀՀԿ-ին են սատարելու: Թերթը նաև հիշեցնում է, որ Շարմազանովը ևս Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչն է:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 228 | Добавил: Lilit | Дата: 25.04.2012

Չորրորդ գումարման Աժ անկուսակցական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) անցած 527 նիստերից բացակայել է 71-ից (13%): Նա ընդգրկված է եղել Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, կողմ է քվեարկել 436 (82%) օրինագծերի, դեմ՝ 2 (0%), ձեռնպահ՝ 0 (0%), չի քվեարկել՝ 20 (4%): Մարգարյանը խորհրդարանում չի տվել ոչ մի հարց և չի ունեցել ոչ մի ելույթ: Գ.Մարգարյանին անցած 5 տարիների ընթացքում հետաքրքրել է հատկապես «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնց 2 անգամ մասնակցել է 2011-ի մայիսին և սեպտեմբերին:

ՀՀԿ խմբակցության անդամ Գ.Մարգարյանն առաջիկա ընտրություններին մասնակցում է արդեն ԲՀԿ կազմում`հանգրվանելով համամասնական ցուցակի 73-րդ տեղում, և մեծամասնական ընտրակարգով առաջադրվելով թիվ 11 ընտրատեղամասում: 

Ի դեպ, Գ.Մարգարյանը երրորդ գումարման ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 216 | Добавил: Lilit | Дата: 25.04.2012

ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչությունն առաջին անգամ կին է ղեկավարելու, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը: 

Ապրիլի 24-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլապերը հայտարարել է, որ գեներել Բրյուս Կարլսոնի տեղը զբաղեցնելու է Բեթի Սեպը: Կարլսոնը գերատեսչությունը գլխավորել է 2009թ, իսկ Սեպը նրա տեղակալն էր: 

Կարլսոնի ղեկավարությամբ 2011թ ռազմատիեզերական հետախուզությունը հաջողությամբ 6 արբանյակ է ուղարկել տիեզերք, որը վերջին 25 տարիների լավագույն ցուցանիշն է: 

Բեթի Սեպն իր կարիերան սկսել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, որտեղ ֆինանսատնտեսական հարցերով տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 1997թ Սեպը տեղափոխվել է Կենտրոնական հետախուզական վարչություն, իսկ 2005թ դարձել է ռազմատիեզերական հե ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 244 | Добавил: Lilit | Дата: 25.04.2012