Շաբաթ, 21.09.2024, 03:48
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 23
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուները լսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթները՝ եթե իր թեկնածուները չարդարացնեն սպասելիքները, ապա ժողովուրդը պետք է դիմի իրեն, և ինքը այդ պատգամավորին պատասխանատվության կկանչի, սկսել են ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեն Ծառուկյանի հույսերը: Բայց այդ քայլերը երբեմն զավեշտի են հասնում ու միևնույն ժամանակ՝ ամոթալի ստացվում:

Բանն այն է, որ երեկ Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այդ տարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը աջափնյակցիներին խորոված է հյուրասիրել: Նաև հայտարարել է, որ իր ընտրողներն իրավունք ունեն իր դուռը ոտքով բացելու:

Աջափնյակցիներից ոմանք մեզ հետ զրույցում նշեցին, թե չեն ուզում, որ Աջափնյակն է ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 245 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ունի շանսեր՝ խորհրդարանական կուսակցություն դառնալու, և մենք պայքարում ենք դրա համար»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Նա նշեց՝ ով պայքարում է, նա հաղթում է, և այս կուսակցության ձայնը լսվելու է ԱԺ-ում: Կոմկուսը ոչ թե 5 տոկոսի, այլ 15 տոկոսի հույս ունի: 

Ըստ բանախոսի՝ որոշ սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Կոմկուսն ունի խորհրդարան անցնելու 12 տոկոսի հնարավորություն: «Ամեն դեպքում, ես չեմ հավատում այս հարցումներին, քանի որ ով վճարում է՝ նա էլ լսում է երաժշտությունը»,- ասաց Կոմկուսի առաջնորդը:

Թովմասյանը կարծում է, որ հիմա գյուղացու վիճակը շատ ծանր է, և նա կառչած է իր հողին: Ըստ նրա՝ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ քարոզարշավին երբեմն քիչ թվով մարդիկ են հավաքվո ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 248 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցյալ շաբաթասկզբից գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում: Քոչարյանը հինգշաբթի օրը ՌԴ Սպիտակ տանը հանդիպել և ճաշել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: 

Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը դեռևս իր այցից առաջ ծրագրել է հանդես գալ հայտարարությամբ քաղաքական կյանքում իր դերակատարության և առաջիկա նախագահական ընտրություններում իր հնարավոր ներգրավվածության մակարդակի մասին: Սակայն վերջնական ճշգրտումներն անելու համար Քոչարյանը որոշել է խորհրդակցել ՌԴ իշխանությունների հետ, որից հետո միայն կորոշի՝ հանդե՞ս գալ հայտարարությամբ թե՞ ոչ: 

Ռուսաստանի իշխանությունների հետ խորհրդակցություններից նաև պարզ կդառնա, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հետընտրական գործընթացն ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 198 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

Մարզերում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում «Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, այցելել են Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս և Սևան: Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը և ցուցակի այլ ներկայացուցիչներ:

«Ժառանգության» շտաբի լրատվական ծառայությունից մեզ հայտնում են, որ ելույթ ունենալով Գավառ քաղաքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկընտրանք է առաջադրել՝ շարունակել հինը, թե՞ ունենալ նորը՝ «Նոր Հայաստան, նոր Գավառ, նոր աշխատավարձ, նոր իրավունք, նոր արժանապատվություն»:

«Հնո՞ւմ պիտի մնանք, թե՞ միաս ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 258 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

Նախընտրական շրջանում ակտիվացած սոցիոլոգիական կազմակերպությունների բոլոր հարցումներում մեծ տոկոսային բաժինն ընկնում է իրենց քաղաքական հայացքներում չկողմնորոշված անձանց։ Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանն մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ովքեր են որակվում, որպես «չկողմնորոշված» ընտրողներ։

Ըստ նրա՝ դա նորմալ է և ունի մի քանի բացատրություն։ Սոցիոլոգիական ընկերությունները ոչ միայն համահանրապետական ուսումնասիրություն են անցկացնում, այլև առանձին տեղամասային։ Նրա խոսքով՝ իսկապես կա մարդկանց մի շերտ, որոնց սոցիոլոգներն ասում են չկողմնորոշված անձինք։ «Նրանք մի մասն են այն մարդկանց, ովքեր հրաժարվում են պատասխանել հարցման հարցերին՝ ինչ–ինչ պատճառներով: Եղել են դեպքեր, երբ ասել են՝ չեն ասի, թե ում օգտին են քվեարկելու ընտրություններին, կան մարդիկ, ովքեր իսկապես չգիտեն, թե ում են ընտրելու, այսինքն՝ չեն կողմնորոշվել կամ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 210 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

...Սոցիալ-տնտեսական քաղաքականության ամբողջական գործադրմամբ ՀՆԱ-ն կկրկնապատկվի, պետական բյուջեն` կեռապատկվի, կստեղծվի առնվազն 200 հազար նոր աշխատատեղ: ...Սա Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական քաղաքականության գագաթնակետն է լինելու 5 տարի անց, եթե իհարկե ՀՅԴ-ն առաջիկա ընտրությունների արդյունքում ԱԺ-ում կազմի մեծամասնություն և ձևավորի կառավարություն:

Ծրագիրն, իհարկե, կարելի է քննարկել՝ որքանո՞վ է իրատեսական, ի՞նչ ռեսուրսներ կան դրա իրականացման համար, կամ արդյոք բավարա՞ր է առաջիկա 5 տարիների համար և ինչպե՞ս կփոխվի մարդկանց կյանքը: Խոստումները բազմաոլորտ են՝ արտահանման խթանում, ՓՄՁ զարգացում, գյուղատնտեսությանն արտոնություններ, հարկային ու մաքսային փոփոխություններ և այլն: Սակայն հետաքրքրական է, որ ամբողջ ծրագրում մի բառով չի հիշատակվում կոռուպցիան, որ չարյաց մեծագույնն է և մեր երկրում կրում ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 248 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

Հեռուստամեկնաբար Պետրոս Ղազարյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է. 

Նախընտրական քարոզարշավն արդեն կիսվել է և այս ընթացքում հրապարակվել է ութ սոցիոլոգիական հետազոտություն: Ամբողջ հմայքն այն է, որ ութից որևէ մեկը նման չէ մյուսին, ինչը ապացուցում է դրանց հակագիտական լինելը: Շատ խորաթափանց վերլուծաբանների կարծիքով այս հարցումների միջոցով մեզ մեսիջներ են ուղարկում Արևմուտքը և Ռուսաստանը, պարզապես խորաթափանցների կարծիքով այդ մեսիջները գալիս են նախագահականից, Բարգավաճից և ՕԵԿ-ից: Նույնիսկ երկար մտածելուց հետո ես չեմ կարողանում հասկանալ, թե այդ թանկարժեք մեսիջներն ում են ուղղված: 

Տարբեր ցուցակներում ծվարած և քարոզարշավի այս ընթացքում այդպես էլ ծպտուն չհանած քաղաքական գործիչները հավատում են միայն իրենց առաջնորդին, մամուլը՝ իր պատվիր ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 221 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը խորհրդարանական ընտրություններում պայքարում է ինքնաառաջադրված լրագրող Գայանե Առուստամյանի հետ, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչու ուժեղ սեռի մի շարք այլ թեկնածուների նման չհանեց իր թեկնածությունը կամ չփոխեց իր ընտրատարածքը, որպեսզի առաջադրված կին թեկնածուն` Գայանե Առուստամյանը կարողանա հաղթել, Ռուբեն Հայրապետյանն ասաց` «Նախ ես մի քանի անգամ ասել եմ, որ ես բոլորին մրցակից եմ համարում ինձ և բոլորն էլ հաղթելու հնարավորություններ ունեն: Ինչ վերաբերվում է Գայանե Առուստամյանին, ասել եմ, որ նրան անձամբ չեմ ճանաչում: Ես վերջերս իմացել եմ, որ Գայանե Առուստամյանի հայրն արցախյան պատերազմի մասնակից է, հրամանատար ու ես մեծ ակնածանքով եմ վերաբերվում այդ փաստին: Ես շատ եմ հարգում մեր արցախյան պատերազմի հերոսներին, բայց եթե Գայանեին ՀԱԿ-ը չպաշտպաներ, ես միանշանակ կհանեի իմ թեկնած ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 281 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը օրեր առաջ Երևանում ներկայացրել է իրենց ուսումնասիրությունների տվյալները, սոցիոլոգիական հարցման տեսքով, և արել բավական ուշագրավ մի հայտարարություն, այդ տվյալների վերաբերյալ մեկնաբանությունների շարքում: Ֆյոդորովը նշել է, որ ԲՀԿ-ն հավաքում է ձայներ, իսկ Կոնգրեսը կորցնում, և դա նաև այն բանի շնորհիվ, որ Կոնգրեսը չի քննադատում ԲՀԿ-ին: Ինչ վերաբերում է հրապարակված սոցիոլոգիական հարցումներին, ապա այստեղ, իհարկե, թվերն էական չեն, քանի որ այդ հարցումների արժանահավատությունը, մեղմ ասած, կասկածելի է: Էականն այստեղ այն մեսիջներն են, որ թաքնված են մեկնաբանությունների տակ և մասնավորապես Կոնգրես-ԲՀԿ հարաբերակցության մասով: Ֆյոդորովը փաստորեն ասել է, որ ԲՀԿ պատճառով Կոնգրեսը ձայներ է կորցնում և կարող է չանցնել խորհրդարան:

Սա էական հայտարարություն է, քանի որ ըստ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 232 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

Ֆրանիայում ավարտվել է նախագահի ընտրության առաջին փուլը: Առաջատարը սոցիալիստ Ֆրանսուա Օլանդն է, ով ունի 28,3 տոկոս ձայն: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի ցուցանիշը առաջին փուլում 27,2 տոկոս է: Նրանք անցնում են երկրորդ փուլ եւ մայիսի 6-ին, երբ Հայաստանում խորհրդարան կընտրեն, Ֆրանսիայում կընտրվի նոր նախագահ: 

Առաջին փուլում երրորդ հորիզոնական է զբաղեցրել ազգայնական Մարին Լե Պենը, ով հավաքել է 18,47 տոկոս ձայն, իսկ լավագույն քառյակը եզրափակում է ձախ ճակատի թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը 10, 98: 

Երկրորդ փուլում հաղթելու հավակնորդ, ըստ սոցիոլոգիական հարցումների տվյալի, հանդիսանում է սոցիալիստ Օլանդը, որի օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնողները կազմում են 54 տոկոս: Սարկոզիի օգտին պատրաստ է քվեարկել 46 տոկոսը: 
Категория: Քաղաքականություն | Просмотров: 231 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ակնկալում է ընտրողների առնվազն 15 տոկոսի ձայները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Հարցումներին չեմ հավատացել ու չեմ էլ հավատում, ով վճարում է նա էլ երաժշտությունը պատվիրում է, բայց մի ընկերություն կար, հարցում էր անցկացրել, 12 տոկոս էինք հավաքել»,- նշեց Թովմասյանը:

Նա տեղեկացրեց, որ քարոզարշավը նորմալ է ընթանում, արդեն տասը շրջան են այցելել: Միայն մի միջադեպ է տեղի ունեցել:

«Գյուղերից մեկում կուսակցություններից մեկի ներկայացուցիչները չեն թողել մտնել գյուղ»,- պատմեց Թովմասյանը՝ հավելելով, որ կուսակցության անունը չի նշի, որ հակաքարոզչություն չլինի: ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 241 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012

Մարզերում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում «Ժառանգության» ցուցակի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Լիճք, Մարտունի, Վարդենիկ, Ծովինար, Վարդենիս եւ Սեւան: Լիճքում Ալեքսանդր Արզումանյանը հայտարերել է, որ տեղեկություն է ստացել քարոզարշավը գյուղապետի կողմից խոչընդոտելու վերաբերյալ:

«Ինձ հենց նոր մի տեղեկություն հայտնեցին, որը շատ զայրացրեց: Ասում են, որ ավելի շատ մարդ էր հավաքված «Ժառանգության» հետ հանդիպման համար, բայց գյուղապետը վախեցրեց, եւ մարդկանց մի մասը գնացին իրենց տուն: Ես զարմանում եմ, գյուղապե՛տը պետք է վախենա ձեզանից, այլ ոչ թե դուք իրենից: Նա ձեր ծառան է, եթե լավ չծառայի, կարող եք այլեւս նրան չընտրել: Ինչի՞ց եք վախենում, չեմ հասկանում: Ես նստել եմ 1988, 2007, 2008 թվականներին ու պետք լինի էլի կնստեմ, որ իմ երեխաները կարգին երկրում ապրեն», - ասել է Արզումանյանը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 244 | Добавил: Lilit | Дата: 23.04.2012