Շաբաթ, 21.09.2024, 05:43
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 23 » Պետրոս Ղազարյան. Անիմաստ PR-շիկների կյանքից
12:17
Պետրոս Ղազարյան. Անիմաստ PR-շիկների կյանքից
Հեռուստամեկնաբար Պետրոս Ղազարյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է. 

Նախընտրական քարոզարշավն արդեն կիսվել է և այս ընթացքում հրապարակվել է ութ սոցիոլոգիական հետազոտություն: Ամբողջ հմայքն այն է, որ ութից որևէ մեկը նման չէ մյուսին, ինչը ապացուցում է դրանց հակագիտական լինելը: Շատ խորաթափանց վերլուծաբանների կարծիքով այս հարցումների միջոցով մեզ մեսիջներ են ուղարկում Արևմուտքը և Ռուսաստանը, պարզապես խորաթափանցների կարծիքով այդ մեսիջները գալիս են նախագահականից, Բարգավաճից և ՕԵԿ-ից: Նույնիսկ երկար մտածելուց հետո ես չեմ կարողանում հասկանալ, թե այդ թանկարժեք մեսիջներն ում են ուղղված: 

Տարբեր ցուցակներում ծվարած և քարոզարշավի այս ընթացքում այդպես էլ ծպտուն չհանած քաղաքական գործիչները հավատում են միայն իրենց առաջնորդին, մամուլը՝ իր պատվիրատուին, սովորական քաղաքացին այդ թվերի հետ իր կապը տեսնում է այնքան, որքան ընտրություններից հետո հրապարակվող թվերի հետ: Ես չգիտեմ` ով է շահում այս հարցումներից, բայց գիտեմ` ով է տուժում՝ ԱհարոնԱդիբեկյանը. նա այլևս թվեր նկարելու մենաշնորհ չունի:

Հ.Գ. Ես ներկայացնում եմ իմ սեփական հարցումը, որին մասնակցել է մեկ միլիոն մարդ, այն մասին, թե որ հարցման արդյունքներին են հավատում մեր քաղաքացիները.

Այն հարցմանը, որից առաջ 10000 դրամ են բաժանել – 35 %
Այն հարցմանը, որից առաջ սպառնացել են գործից հեռացնել - 30 %
Ոչ մի հարցման չեմ հավատում - 28 %
Գելափի հարցմանը – 4 %
Ադիբեկյանին - 2 %
Գևորգ Պողոսյանին – 1 %
Категория: Քաղաքականություն | Просмотров: 222 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0