Շաբաթ, 21.09.2024, 03:51
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 22
Ադրբեջանին հարկավոր չէ ներքաշվել Իրանի դեմ հնարավոր հակամարտության մեջ, եթե միայն նրան փոխարենը շատ-շատ կարեւոր բան չխոստանան: Մեր թղթակցին հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսաստանյան ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը: Նրա խոսքով` այդ «շատ-շատ կարեւորը» կարող է լինել Լեռնային Ղարաբաղը:

«Եթե Բաքվին չխոստանան էլ սկուտեղով մատուցել Ղարաբաղը, ապա գոնե կարող են երաշխիք տալ, որ չեն խանգարի նրա գործողություններին»,-նկատեց փորձագետը` պատասխանելով հարցին, թե կարող է Ադրբեջանը ներքաշվել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մեջ:

Մեկնաբանելով Ադրբեջանի` Իսրայելից 1,6 մլրդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու մասին տեղեկությունը, Խրամչիխինը նշեց, որ տեսականորեն ցանկացած սպառազինություն կարող է օգտագործվել ցանկացած ակտիվ թշնամու դ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 322 | Добавил: Lilit | Дата: 22.04.2012

Ստրասբուրգում, ապրիլի 23-ին մեկնարկող Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցելու է Հայաստանի պատվիրակության միայն երկու անդամ: Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի, Ստրասբուրգ են մեկնելու ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն ու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը նաեւ նշեց, որ նստաշրջանին Հայաստանին անմիջապես առնչվող հարցեր չեն քննարկվելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր մեզ, Ստրասբուրգում, ապրիլի 23-ից 27-ը, կայանալու է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ իր պատրաստած զեկույցն է ներկայացնելու նաեւ «Ժառանգու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 240 | Добавил: Lilit | Дата: 22.04.2012

Հայերն ու նրանց ընկերները Ստրասբուրգում կնշեն Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Ինչպես տեղեկացնում է «Nouvelles dArménie»-ին, ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:45-ին նրանք կհավաքվեն քաղաքի Հանրապետության հրապարակի հուշարձանի մոտ: Եվրախորհրդում Հայաստանի դեսպանի, Ստրասբուրգի տեղական եւ քաղաքային իշխանությունների, կրոնական ներկայացուցիչների, ինչպես նաեւ պատգամավորների մասնակցությամբ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ կդրվեն հուշարձանին` ի հիշատակ 1,5 մլն նահատակների:

Դրանից հետո, ժամը 19:15-ին հանդիպում կկայանա Սեն Մադլեն կաթոլիկ եկեղեցում, որտեղ տեղի կունենա էկյումենիկ արարաղություն:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 240 | Добавил: Lilit | Дата: 22.04.2012

Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 21-ին Գառնիում ընտրողների հետ կայացած հանդիպմանը արած այն հայտարարությունը. «Եթե ցանկանում եք Հայաստանը վերածել թուրքերի համար արոտավայրի, ընտրեք Սերժ Սարգսյանին»: 

Շարմազանովի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցավով պետք է նշեմ, որ ՀԱԿ-ի առաջնորդն անցնում է կոռեկտության բոլոր սահմանները: Ստիպված եմ հիշեցնել, որ 1997թ-ին հենց նա էր ձգտում Հայաստանը Թուրքիայի համար արոտավայր դարձնել, սակայն, փառք Աստծո, ազգային ուժերի ճնշման ներքո Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ: Թող հիշի 1992թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված իր հարցազրույցը, որտեղ անձամբ ինքն էր ասել, թե համաձայն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 201 | Добавил: Lilit | Дата: 22.04.2012