Շաբաթ, 21.09.2024, 03:46
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 20
Տեղեկացնում ենք, որ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող օփենում 4 տուրից հետո վաստակել են 3.5-ական միավոր: Նրանք առաջատարից` գրոսմայստեր Նի Հուայից (Չինաստան), ետ են մնում միայն կես միավորով:
Категория: Սպորտ | Просмотров: 262 | Добавил: Lilit | Дата: 20.04.2012

Հատված Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից:

«Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջև նաև մի ավելի նվազագույն և կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և ամերիկյան Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1 ։ 0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։

Թուրքիայի ղեկավարները նախագահ Օբամայի առջև դրին հայ և թուրք դիվանագետների աշխատանքի արդյունքում ծնված վերոհիշյալ փաստաթուղթը և, ինչպես սպասելի էր, նրան հեշտությամբ համոզեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բնագ ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 324 | Добавил: Lilit | Дата: 20.04.2012

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

- Պարոն Վարդանյան, արդեն բավական ժամանակ է անցել նախընտրական քարոզարշավից. այս ընթացքին հետևելով` ի՞նչ գնահատական կարող եք տալ, արդյոք այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այս ընթացքում` առավել բարեփոխված ու դրակա՞ն են, քան նախորդ ընտրություններինը:

- Որակապես մեծ տարբերություն չեմ տեսնում նախորդ ընտրությունների համեմատ. ըստ էության, այն բոլոր արատավոր երևույթները, որոնք միշտ առկա են եղել նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, այժմ էլ այս կամ այն չափով առկա են` հարձակումներ թեկնածուների վրա, սև PR, քարոզչական անհավասար պայմաններ լրատվամիջոցներով, տարբեր տեսակի խոչընդոտներ: Ընդհանրապես, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը որոշակիորեն տարբերվել է նախագահական ընկերությունների քարոզարշավից, և այս ընտր ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 366 | Добавил: Lilit | Дата: 20.04.2012

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսի»–ն կրկնեց «Բավարիա»–ի երեկվա սխրանքը՝ սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթելով մրցաշարի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ին:

Միակ գնդակն այս խաղում առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին հեղինակեց «Չելսի»–ի կոտդիուվարցի հարձակվող Դիդիե Դրոգբան։ Չնայած որ Խոսեպ Գվարդիոլայի սաները մնացած ժամանակահատվածում մեծ ջանքեր գործադրեցին խաղը փրկելու համար, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց գրավել լոնդոնյան ակումբի դարպասը:

Մրցաշարի առաջին հանդիպումներից առաջ շատերն էին կարծում, որ եզրափակիչում իսպանական կլասիկոյի են ականատես լինելու։ Սակայն, այժմ բոլոր 4 թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեն՝ եզրափակիչ դուրս գալու համար։ «Բարսելոնա»–ն յուրօրինակ «սոլիդարություն» դրսևորեց Մադրիդի «Ռեալ»–ի նկատմամբ՝ նույնպես պարտվ ... Կարդալ ավելին...
Категория: Սպորտ | Просмотров: 218 | Добавил: Lilit | Дата: 20.04.2012

ՀՀ մշակույթի նախարարությունը, Ա. Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը՝ ս. թ. ապրիլի 27-ից մայիսի 3-ը անցկացնում են Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթը:

Անվանի կոմպոզիտորի անունը կրող մրցույթը հիմնադրվել է 1986 թվականին և իրականացվում է երեք տարին մեկ անգամ: Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի պատանի դաշնակահարներին, օժանդակել նրանց ստեղծագործական գործունեությանը, նախապատրաստել միջազգային մրցույթների, նպաստել հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների տարածմանը:

Պատանի դաշնակահարների հանրապետական 9-րդ մրցույթին կարող են մասնակցել կրտսեր /2012 թ. մարտի 1-ի դրությամբ մինչև 12 տարեկան ներառյալ/ և ավագ խմբերի /2012 թ. ... Կարդալ ավելին...
Категория: Մշակույթ | Просмотров: 225 | Добавил: Lilit | Дата: 20.04.2012

ՀՀ կառավարությունը հաստատել է՝
- «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2012 թ. միջոցառումների ծրագիրը, որի կատարման արդյունքում ակնկալվում է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը և աջակցել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխմանը, ինչպես նաև խթանել ընտրված ոլորտների մրցունակության բարձրացմանը,
- ստանդարտների մշակման ծառայությունների 2012 թ. ծրագիրը, որի շնորհիվ տնտեսության ճյուղերում կստեղծվեն որակի և մրցունակության բարձրացման պայմաններ, ինչպես նաև կկատարվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջները,
- ՀՀ հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2012 թ. կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը,
- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչու ... Կարդալ ավելին...
Категория: Տնտեսություն | Просмотров: 216 | Добавил: Lilit | Дата: 20.04.2012

Հայ ազգային կոնգրեսի շտաբը հանդես է եկել հայտարարությամբ:

«Ժողովրդավարական ընտրություններն առաջին հերթին բնորոշվում են մասնակից քաղաքական ուժերի հրապարակային բանավեճերով՝ դեբատներով։ Դրանց շնորհիվ է նաեւ, որ հասարակությունը կողմնորոշվում է, թե հաջորդ ընտրաշրջանի համար ում վստահի իշխանությունը։

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամենաբնորոշ գծերից մեկն այն է, որ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ բոլոր մակարդակներում հրաժարվում են «Հայ Ազգային Կոնգրեսի» ներկայացուցիչների հետ որեւէ հրապարակային բանավեճից։ Արդեն մի քանի անգամ բանավեճի նման հրավեր է արել «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին եւ այլոց, սակայն ոչ մեկը չի համարձակվել արձագանքել։ Հրապարակային բանավեճի ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 181 | Добавил: Lilit | Дата: 20.04.2012