Շաբաթ, 21.09.2024, 05:43
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 20 » Քարոզարշավ ջունգլիներում
14:23
Քարոզարշավ ջունգլիներում
Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

- Պարոն Վարդանյան, արդեն բավական ժամանակ է անցել նախընտրական քարոզարշավից. այս ընթացքին հետևելով` ի՞նչ գնահատական կարող եք տալ, արդյոք այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այս ընթացքում` առավել բարեփոխված ու դրակա՞ն են, քան նախորդ ընտրություններինը:

- Որակապես մեծ տարբերություն չեմ տեսնում նախորդ ընտրությունների համեմատ. ըստ էության, այն բոլոր արատավոր երևույթները, որոնք միշտ առկա են եղել նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, այժմ էլ այս կամ այն չափով առկա են` հարձակումներ թեկնածուների վրա, սև PR, քարոզչական անհավասար պայմաններ լրատվամիջոցներով, տարբեր տեսակի խոչընդոտներ: Ընդհանրապես, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը որոշակիորեն տարբերվել է նախագահական ընկերությունների քարոզարշավից, և այս ընտրություններն էլ բացառություն չեն: Իհարկե, եթե այս ընտրությունները համեմատենք 2008թ. նախագահական ընտրությունների հետ, ապա կտեսնենք, որ չկան այն ծայրահեղ լրատվական հարձակումները ընդդիմադիրների նկատմամբ, երբ հեռուստաընկերությունները չէին թողնում ընդդիմադիր թեկնածուներին հեռուստատեսությամբ երևալ, իսկ այսօր դա հստակ ընդգծված չէ, և ընդդիմադիրներին հրավիրում են հեռուստահաղորդումների մասնակցելու, սակայն, այդուամենայնիվ, մոտեցումը ընդդիմադիր և իշխանական թեկնածուների նկատմամբ տարբերվում է, ընդդիմադիրներին փորձում են անհարմար հարցեր տալ, խոսքը մինչև վերջ չեն թողնում ասել, ինչը չենք կարող ասել իշխանական ուժերի պարագայում: Մյուս հանգամանքն էլ այն է, որ իշխանական թեկնածուները, ունենալով պաշտոն, չեն գնում արձակուրդ և չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը, օրինակ` Սերժ Սարգսյանն այցելում է տարբեր շրջաններ, ու դա ներկայացվում է, թե աշխատանքային օրվա ընթացքում նա այցելել է այս կամ այն գործարանը, ու դա ներկայացվում է աշխատանքային այցելություն, բայց իրականում դա քարոզչություն է, ու միայն այս ամենից հետո նոր ցուցադրում են նաև բուն քարոզարշավը: Այսինքն` չնայած որոշակի կոսմետիկ բարեփոխումներ կան հավասար լուսաբանման առումով, բայց, ըստ էության, այն անհավասար պայմանները, որոնք միշտ եղել են հիմա էլ կան:

- Իսկ քաղաքական ուժերի վարած քարոզարշավն ինչպե՞ս կգնահատեք: Շատ է նկատվում, թե ինչպես է մի ուժը սև PR իրականացնում մյուսի նկատմամբ, ըստ Ձեզ` այդ միտումն ավելացե՞լ է այս անգամ, ու արդյոք քաղաքական մշակույթի պակաս այս ընտրություններո՞ւմ էլ է զգացվում:

- Սև PR, իհարկե, կիրառվում է, քարոզարշավի ընդհանուր բնութագիրն էլ երբ ուսումնասիրում ենք, ապա կարող ենք ասել, որ նոր բաներ շատ քիչ կան, նոր ասելիքի դեֆիցիտ կա: Ակնհայտ երևում է, որ քաղաքական ուժերը բոլորն էլ, հիմնականում ընդդիմադիրները, խորը կասկած ունեն, որ այս ընտրություններն անցնելու են արդար, ազատ և թափանցիկ, բայց նրանք խուսափում են կտրականապես այդ մասին հայտարարելուց, քանզի ընտրողի մոտ հարց կառաջանա, թե այդ դեպքում մեր մասնակցությունը որն է: Այդ է պատճառը, որ մի կողմից ասում են, թե վստահություն չկա, բայց այդուամենայնիվ մենք հնարավորություն ունենք փոխել այս իրավիճակը, կանգնել այս կեղծիքների դեմ: Նաև նկատելի է, որ քաղաքական ուժերը փորձում են մրցակիցների ոչնչացման գնով իրենց համար որոշակի քվեներ ապահովել: Սա նման է ջունգլիներին, և քանի որ քաղաքական ուժերը մտել են այդ ջունգլիներ և ընդունել այդ ջունգլիների խաղի կանոնները, ապա արդեն ինքնաբերաբար գնում են հակառակորդին ոչնչացնելու ճանապարհով` որոշակի հաջողություն արձանագրելու համար: Նաև նկատելի է, որ իրավիճակային դաշինքներ են ստեղծվում, և այդ դաշինքներով են փորձում մեկը մյուսին ոչնչացնել: Նկատելի է, որ այն կուսակցությունները, որոնք տեսնում են, որ այս պահին իրենց շահերը համընկնում են` փորձում են միմյանց թթու խոսքեր չասել, բայց միանում են և միասին են այդ թթու խոսքերն ասում իրենց հակառակորդներին` նրանց, ովքեր խանգարում են իրենց սիտուացիոն դաշինքին:

- Այս ընթացքում չափազանց շատ քննարկվեց կեղծիքների վերահսկման համար ստեղծված միասնական շտաբի աշխատանքներին Ժառանգության չմասնակցելու հանգամանքը, և վերջինս այն մյուս երեքի կողմից քննադատության արժանացավ: Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր նշած սիտուացիոն դաշինքի օրինակ է նաև այդ նախընտրական միասնական շտաբը:

- Կարծում եմ, որ այո: Այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, ու եթե մի կողմ դնենք բոլոր տեսակի դավադրության տեսություններն ու ուղղակի ռացիոնալ նայենք, ապա, ըստ էության, այս ջունգլիները քրեաօլիգարխիկ համակարգի ազդեցության դաշտն է, և մյուս ուժերը, որոնք մտել են այդ դաշտ, պետք է ունենան ահռելի համաժողովրդական աջակցություն, որպեսզի ամբողջությամբ կարողանան փոխել այդ դաշտն ու խաղի կանոնները: Բայց մենք տեսնում ենք, որ այսօր նման բան չկա, ու այդ դեպքում փորձելու են իշխանական ուժերի միջև եղած հակասությունները և ասենք` պաշտպանել իշխանական խմբերից մեկին, որ թուլացնեն մյուս խմբին, ու եթե տեսնում են, որ ինչ-որ մեկը չի խաղում իրենց դաշտում և դուրս է այդ պայմանավորվածություններից, ապա նա դիտարկվում է այն համախմբվածների շահերին հակասող մի երևույթ և արժանանում քննադատության:

- Այսինքն` նրանք, ովքեր աշխատում են ԲՀԿ հետ, քննադատում են նրան, ով չի ուզում աշխատել այդ ուժի հետ ու հիմնական մեղադրանքն էլ այն է, որ այս մեկը աշխատում է ՀՀԿ-ի` մյուս իշխանական ուժի հետ: Այստեղ ո՞վ և ումի՞ց է դիվիդենտներ շահում:

- Այո՛, նրանք մեղադրում են, բայց մենք չենք կարող ասել ու չունենք որևէ ապացույց, որ հստակ ասենք, որ Ժառանգությունը ՀՀԿ հետ է աշխատում` չկա նման ապացույց:

- Բայց փաստորեն ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է մեղադրեն Ժառանգությանը, որ հանկարծ ինչ-որ մեկն էլ իրենց չմեղադրի:

- Իհարկե, այլ կերպ չի լինի, ուրիշ կերպ էլ ինչպես քննադատեն իրենց պլաններին խանգարող գործոնին, ասեն` Ձեր ծրագի՞րն է վատ, դա աշխատող չէ, բայց այն առաջին մեղադրանքը կարող է հիասթափություն առաջացնել, ու հնարավոր է կարողանան ինչ-որ արդյունքի հասնել: Ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ը չի տեսնում այն, ինչ Ժառանգությունը մատնանշում է ԲՀԿ հետ կապված, երբ ասում է, որ նրանք օլիգարխ են, ընտրակաշառք են բաժանում: Ես վստահ եմ, որ ՀԱԿ-ը դա տեսնում է, բայց մտածելով, որ այս իրավիճակում մի փոքր հաջողության հասնելու համար ավելի լավ է դա չտեսնել, ուրեմն չի տեսնում և մտածում է օգտագործել այն հակասությունները, որոնք գոյություն ունեն իշխանական դաշտում և դրանով մի քիչ ավելի տոկոս կստանա ԱԺ-ում:

- Չոր հաշվարկնե՞ր:

- Այո՛, հաշվարկներ, որոնք պարտադրված են քրեաօլիգարխիկ համակարգի կողմից ստեղծված խաղի կանոններով:

- Վերջին օրերին ընթացքում տարբեր սոցհարցումների արդյունքներ հրապարակվեցին, ըստ Ձեզ` ինչքանո՞վ են արժանահավատ այդ սոցհարցումները և ինչի՞ համար են արվում:

- Դե եթե տեսնենք, թե ովքեր են դրանց պատվիրատուները պարզ կլինեն նաև նպատակները: Կա երկու Գելլափ. մեկի պատվիրատուն «Արմենիա» հեռուստաընկերությունն է, մյուսինը` «Արմնյուզը»: Սովորաբար այդ հարցումները նպատակ ունեն ժողովրդին հաշտեցնել այն մտքի հետ, որ հաղթելու են իշխանությունները, այսինքն` ցույց տալ այն պատկերը, որը լինելու է ընտրություններից հետո: Որ մարդկանց մոտ հետագայում անակնկալ դժգոհություններ չառաջանան, նրանց ցույց են տալիս, որ հայտնի ընկերությունները, ինչպես օրինակ` Գելլափը, որի մասին ընդունված է ասել, որ երբեք չի սխալվում, ասում են, որ սա է իրավիճակը, ուրեմն ամեն ինչ արդար է, ու արդար ընտրություններ են լինելու: Բայց պետք չէ մոռանալ, որ ոչ դեմոկրատական երկրներում սոցիոլոգիական հարցումներն այդքան էլ չեն արտացոլում իրական պատկերը, որովհետև հարցվողների մի մասը վախեցած է, մի մասը անշառ բան է ասում, որ ազատվի այդ հարցերից, իսկ անշառ բան ասել նշանակում է ասել, որ իշխանությանն ես ձայն տալու: Նաև, իհարկե, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հարցում իրականացնողը հայկական կազմակերպություն է, և դա էլ իր ազդեցությունն է ունենում ու որոշակի կասկածներ է առաջացնում: Այդուամենայիվ, նույն այս հարցումներից, օրինակ` «Արմնյուզի» պատվերով կատարված հարցումներից շատ հետաքրքրիր պատկեր է ստացվել` մենք տեսնում ենք, որ բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Հայաստանում կլինեն ազատ և արդար ընտրություններ, բայց միևնույն ժամանակ այդ մեծամասնությունն ընտրելու է իշխանություններին: Փաստորեն ստացվում է, որ իշխանական ձայները, եթե նույնիսկ դրանք կան, կեղծ ձայներ են, դրանք իշխանություններին տրվել են հուսահատությունից` շառից փորձանքից հեռու տրվող ձայներ են: Այսինքն` այդ հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մեծամասնությունը համարում է, որ երկրում կատարվում է պետական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում, քանզի եթե ընտրությունների արդյունքում չի ձևավորվում իշխանությունը, ապա այդ իշխանությունը ձևավորվում է հակասահմանադրական ձևով, և տեղի է ունենում իշխանության ուզուրպացիա: Այսինքն` անգամ շատ տոկոսների դեպքում, այդ հարցումները իշխանությունների համար այդքան էլ նպաստավոր չեն:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 367 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0