Շաբաթ, 21.09.2024, 03:44
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 05
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» 5:2 հաշվով հաղթեց կիպրոսյան ԱՊՕԷԼ-ին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Առաջին խաղում «Ռեալ»–ը հաղթել էր 3:0 հաշվով:

«Ռեալ» - ԱՊՕԷԼ՝ 5:2

Ռոնալդու, 26, 75, Կակա, 37, Կալեյխոն, 81, Դի Մարիա, 85 – Մանդուկա, 67, Սոլարի, 82 (11մ.):

Քառորդ եզրափակիչի մյուս խաղում Լոնդոնի «Չելսի»-ն 2:1 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Բենֆիկա»-ին: Առաջին խաղում «Չելսի»-ն հաղթել էր նվազագույն՝ 1-0 հաշվով:

< ... Կարդալ ավելին...
Категория: Սպորտ | Просмотров: 204 | Добавил: Lilit | Дата: 05.04.2012

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցերը մարզեր: Ապրիլի 3-ին նախարարը Վայոց ձորի մարզում էր:

Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզի համայնքների ղեկավարները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի նախորդ տարվա 14.1 տոկոսանոց աճին և նշելով, որ անցած տարվա առաջընթացը ոգևորիչ պետք է լինի այս տարի ավելի բարձր ցուցանիշներ ձեռք բերելու համար, նախարարը խոսեց գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերի մասին, կարևորելով Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը:

Категория: Տնտեսություն | Просмотров: 248 | Добавил: Lilit | Дата: 05.04.2012

 ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ ս. թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը իրականացվել է «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային և այլ մշակութային կազմակերպություններ» ծրագիրը: Այս անգամ ծրագրում ընդգրկվել էին «Կապանի արվեստի պետական քոլեջ»-ի սաները՝ շուրջ 27 ուսանող: ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի շարքում սույն ծրագիրն առանձնահատուկ տեղ է գրավում, և միտված է մարզերում բնակվող երեխաների՝ մայրաքաղաքի մշակութային կյանքին հաղորդակցվելու մատչելիության ապահովմանը:

Ծրագրի շրջանակներում ուսանողները գիտաճանաչողական այցելություն են կատարել Երևանի մշակութային օջախներ՝ Պ. Սևակի, Ս. Փարաջանովի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի տուն-թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Էջմիածին և Նորավանք: Ծրագրի մասնակիցները մարտի 30-ի ... Կարդալ ավելին...
Категория: Մշակույթ | Просмотров: 270 | Добавил: Lilit | Дата: 05.04.2012

  Ռուսական Կոմերսանտ պարբերականին վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հարցազրույցում բավական ուշագրավ մի դրվագ կա, որտեղ լրագրողը նրան հարցնում է Պուտինի եւ Սանկտ-Պետերբուրգի ասոցիացիայի մասին, հիշեցնելով, որ Տիգրան Սարգսյանն էլ սովորել է Սանկտ-Պետերբուրգում:

"Հպարտ եմ, որ յոթ տարի սովորել եմ Պետերբուրգում, որն իմ երկրորդ հարազատ քաղաքն է: Այնտեղ շատ բարեկամներ ունեմ: Նրանցից շատերն այսօր լրջորեն առաջ են գնացել: Նրանք զբաղվում են քաղաքականությամբ, բարձր պաշտոններ են զբաղեցնում: Սա վկայում է, որ մեր պիտերյան տնտեսագիտական դպրոցը շատ ուժեղ է”, պատասխանում է Տիգրան Սարգսյանը:

Այդ պատասխանի մեջ թերեւս բավական հստակորեն նշմարվում է Հայաստանի ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 234 | Добавил: Lilit | Дата: 05.04.2012

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական «Ձերբակալված լրագրողների համերաշխության հարթակ» կազմակերպությունը հրապարակել է 112 արհեստավարժ գրիչների անունները, որոնք Թուրքիայում սպանվել են 1909 թվականից ի վեր: Նրանց մեծ մասը հայեր ու քրդեր են:

Կազմակերպության մամլո քարտուղար Մեջաթի Աբայը հայտարարել է, որ Թուրքիայում սպանված առաջին լրագրողը Հասան Ֆահմին է, որը սպանվել է ապրիլի 6-ին, և այդ օրը նշվում է որպես «սպանված լրագրողների հիշատակի օր»: Աբայի խոսքերով՝ լրագրողների մեծ մասը սպանվել է 1970-1990-ական թվականներին. 

«Հայ գրողների և լրագրողների մեծ մասը սպանվել է 1915 թվականին՝ Ցեղասպանության ժամանակ: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակավում ու աքսորի է ուղարկվու ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 269 | Добавил: Lilit | Дата: 05.04.2012

Փենսիլվանիայի նախնական ընտրություններից դեռ երեք շաբաթ առաջ անցկացված հարցումների համաձայն` Միթ Ռոմնին կրկին կհաղթի Ռիք Սանտորումին:

The Ticket-ի փոխանցմամբ` Սանտորումը ընդունել է, որ իր համար չափազանց կարևոր է Փենսիլվանիայում հաղթանակ տանելը: Սանտորումը 1991-ից 2007 թվականները Կոնգրեսում ներկայացրել է այս նահանգը:

Ըստ հարցումների` Ռոմնին կստանա ձայների 42 տոկոսը, իսկ Սանտորումը` 37 տոկոսը, Ռոն Փոլը կստանա Փենսիլվանիայի ձայների 9 տոկոսը, իսկ Նյութ Գինգրիչը` ընդամենը 6 տոկոսը:

Անցած ամիս անցկացված հարցումներում Փենսիլվանիայում առաջատարը Սանտորումն էր: Public Policy Polling-ի տնօրենի հաղորդմամբ` պատկերն այժմ ամբողջովին այլ է: ... Կարդալ ավելին...
Категория: Քաղաքականություն | Просмотров: 224 | Добавил: Lilit | Дата: 05.04.2012

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերադարձել է հայրենիք Կուբայում երկրորդ անգամ ճառագայթային թերապիա անցնելուց հետո:

The Washington post-ը հաղորդում է, որ նախագահը հայրենիք է ժամանել չորեքշաբթի կեսգիշերին և մեկնել է Բարինասի իր տուն, որտեղ ապրում են նրա ծնողները:

Չավեսը հայտնել է, որ բավականին արագ է ապաքինվում քաղցկեղի դեմ վիրահատությունից հետո: Նա խոստացել է հաղթահարել հիվանդությունը` հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վերընտրվելու համար: 57-ամյա նախագահը Կուբայում ճառագայթային թերապիա է անցել այս շաբաթ:
Просмотров: 246 | Добавил: Lilit | Дата: 05.04.2012

 
Ռեժիսոր Բարրի Լևինսոնը կենսագրական ֆիլմ կնկարահանի բեյսբոլիստ Հենք Աարոնի մասին: Այս մասին հայտնում է Inside Movies-ը: 

Հենք Աարոնը, որը հայտնի է «Մուրճ» անունով, իր դեբյուտը բեյսբոլի գլխավոր լիգայում կատարել է 1954 թ: Իր վերջին խաղը մարզիկն անցկացրել է 1976 թ.: Այն ժամանակ նա 42 տարեկան էր: 

Ավելի վաղ Աարոնը առանց խանդավառության էր վերաբերվում ֆիլմի ստեղծման գաղափարին, սակայն հիմա նշվում է, որ նա կմասնակցի ֆիլմի նկարահանման աշխատանքին` որպես խորհրդատու: 

Կենսագրական ֆիլմի վրա աշխատանքը դեռ չի ավարտվել, այդ իսկ պատճառով առայժմ խոսք չի գնում դերասանների ընտրության մասին: 
Категория: Մշակույթ | Просмотров: 223 | Добавил: Lilit | Дата: 05.04.2012